Չորեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2018, 15:37
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը՝ քննարկելով դատավորների և փաստաբանների նկատմամբ հասարակության մի հատվածի կողմից դրսևորվող անհանդուրժող վարքագիծը նշել է, որ վերջին շրջանում հասարակության մի հատվածի մոտ նկատելի է լարվածություն օբյեկտիվորեն զգայուն որոշ քրեական գործերի առնչությամբ, ինչի կապակցությամբ թիրախավորվում է նաև փաստաբանության ինստիտուտը, որը կոչված է ապահովելու իրավաբանական օգնության տրամադրումը յուրաքանչյուրին՝ անկախ մեղսագրվող արարքի բնույթից և հանրային վտանգավորության աստիճանից:
|
Չորեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2018, 13:31
Արմինֆո. Ռոբերտ Քոչարյանին միակողմանի քավության նոխազ են դարձնում, բայց «Մարտի 1-ին» եղել է երկու կողմ: Այդ մասին հայտարարել է Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը:
«Ռոբերտ Քոչարյանին կարելի է ինչ-ինչ հարցերում մեղադրել, բայց եթե "Մարտի 1-ի" հարցում է մեղադրվում, ապա եղել է երկու կողմ, և, իսկապես, ինքը` որպես նախագահ, քայլեր է արել: Այդ քայլերով գերազանցե՞լ է լիազորությունները, թե՞ ոչ. իրավաբանները պետք է ասեն: Բայց իմ տպավորությունն այն է, որ նրանք Քոչարյանին միակողմանի քավության նոխազ են դարձնում: Թող երկու կողմին էլ բռնեն, քննեն ու տեսնեն, թե դեպքերն ինչպես են եղել": Մարտի 1"-ի մասին իմ կարծիքն ասել եմ և նորից գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին ու էլի շատ մարդկանց կարելի է մեղադրել տարբեր հարցերում, այս հարցում նրա նկատմամբ մեղադրանքը գտնում եմ արհեստական՚, - նշել է Վազգեն Մանուկյանը:
|
Երեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2018, 12:10
Արմինֆո. Յուրաքանչյուր քրեական գործով արդար դատաքննության երաշխավորման հրամայականը պահանջում է դատարանի լիարժեք անկախություն ու փաստաբանի պաշտպանված մասնագիտական աշխատանք: Այդ մասին ասվում է Մանվել Գրիգորյանի գործով ստեղծված իրավիճակի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ:
|
Երեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2018, 12:37
Արմինֆո. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ՝ ընդդեմ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։
|
Երկուշաբթի, 17 Դեկտեմբերի 2018, 13:48
Արմինֆո.Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` նրա կողմից հրապարակայնորեն արտահայտած զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին:
|
Ուրբաթ, 14 Դեկտեմբերի 2018, 13:23
Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Մենք քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բոլոր հարցերը՚, - լրագրողներին հաղորդել է Արման Թաթոյանը:
|
Չորեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2018, 12:17
Արմինֆո. Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ խափանման միջոցը առնվազն 5 մլն դրամ գրավի դիմաց փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Այսօր դատարանը կքննարկի Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու ՀՔԾ միջնորդությունը: Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը մեղադրվում է ապօրինի հարստացման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
|
Երկուշաբթի, 10 Դեկտեմբերի 2018, 17:43
|
Կիրակի, 9 Դեկտեմբերի 2018, 14:56
Արմինֆո. Նույնիսկ նախորդ իշխանությունները չեն համարձակվել մեղադրել ինձ 2008 թ. մարտի 1-ի գործով արյունահեղության մեջ, դեկտեմբերի 9-ին քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը:
|
Կիրակի, 9 Դեկտեմբերի 2018, 10:59
|
Ուրբաթ, 7 Դեկտեմբերի 2018, 21:11
Արմինֆո. NEWS.am-ի խմբագրությունը հանդես է եկել հայտարարությամբ, ոստիկանության աշխատակացի այցելության կապակցությամբ:
|
Ուրբաթ, 7 Դեկտեմբերի 2018, 20:07
Արմինֆո.«Հայաստանի Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին, քանի որ կարողացավ դիմակայել իր վրա գործադրված ճնշմանը», - այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում հայտարարել է ձերբակալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
|
Ուրբաթ, 7 Դեկտեմբերի 2018, 19:21
Արմինֆո.Ռոբերտ Քոչարյանը չի սպասել, որ ձերբակալության մասին դատարանի որոշումն ուղարկվի քննիչին, որը պետք է գար իր հետևից: Նա անձամբ գնացել է Ազգային անվտանգության ծառայության շենք, որտեղ գտնվում է «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ն: Այս մասին դեկտեմբերի 7-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
|
Հինգշաբթի, 6 Դեկտեմբերի 2018, 17:33
Արմինֆո.<Ինձ շատ է մտահոգել վարչապետի պաշտոնակատարի և ԱԱԾ ղեկավարի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման փաստը. եթե Փաշինյանի կառավարությունը չի կարող ապահովել իր հեռախոսազրույցների անվտանգությունը, ինչպես են նրանք մտադիր ապահովել երկրի անվտանգությունը>,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հարց է տվել Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
|
Ուրբաթ, 30 Նոյեմբերի 2018, 14:07
Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նոր հանգամանքների հիման վրա ևս մեկ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը, խոսքը վերաբերում է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունից հետո ի հայտ եկած հանգամանքներին։
|
Ուրբաթ, 30 Նոյեմբերի 2018, 13:38
Արմինֆո. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին բավարարել է «Հ2՚ հեռուստաալիքի սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ քննիչի միջնորդությունը։ Գործարարի պաշտպան Կարեն Բատիկյանն «ապօրինի» է համարել դատարանի որոշումը, որը մտադիր է բողոքարկել Վերաքննիչ դատարում: Մայրապետյանի փաստաբանները հնայտարարում են, որ իրենց պաշտպանյալւ տտառապում է հիվանդությամբ որն անհամատեղելի է կալանքի հետ:
|
Հինգշաբթի, 29 Նոյեմբերի 2018, 18:29
|
Երեքշաբթի, 27 Նոյեմբերի 2018, 21:20
Արմինֆո.ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նոյեմբերի 27-ին Վերաքննիչ դատարանում կայացած նիստին ներկա էին 6 դատախազներ, ինչն աննախադեպ երևույթ է երկրի դատական պրակտիկայում: Այս մասին է ասվում Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ:
|
Ուրբաթ, 23 Նոյեմբերի 2018, 19:45
Արմինֆո.Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան՝ վիճարկելու Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքի վերաբերյալ: Այդ մասին ասվում է փաստաբանների հայտարարության մեջ:
|
Ուրբաթ, 23 Նոյեմբերի 2018, 18:25
|