


Արմինֆո. 14 օր հացադուլի մեջ գտնվող "Իմնեմնիմի" հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են հիվանդանոց: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նա նաև պատմել է, որ Սամսոնյանը հացադուլը դադարեցրել է բժիշկների հորդորով։ "Իմնեմմի" փոդքասթի հաղորդավարի ինքնազգացողությունը վատացել էր դեռ հունվարի 18-ին, նրա մոտ կրծքավանդակի շրջանում սեղմող ցավեր եւ շնչահեղձություն էր հայտնվել: Հիվանդանոցում հետազոտվելուց հետո Սամսոնյանին տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկ ՝ պատժախուց։
Հիշեցնենք, որ Սամսոնյանն անժամկետ հացադուլ սկսելու մասին հայտարարել էր այն բանից հետո, երբ հունվարի 9-ին դատարանը ևս 3 ամսով երկարաձգել էր "Իմնեմնիմի" փոդքասթի հաղորդավարների կալանքը: Ընդդիմադիր գործիչներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին 2025 թվականի նոյեմբերի 13-ին Երևանում ։ Նույն օրը AntiFake.am խմբագրության գրասենյակում կատարվել էին խուզարկություններ, առգրավվել էր ողջ տեխնիկան։ Ռեսուրսի գործունեությունն ամբողջությամբ չի վերականգնվել, քանի որ ուժայինները մինչ օրս չեն վերադարձրել առգրավված գույքը: Բլոգերները ձերբակալվել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությամբ ՝ իր հասցեին, իբր, հայհոյանք հնչեցնելու համար: Քննությունը նրանց մեղադրում է խուլիգանության համար։ Հատկանշական է, որ այս հայտարարությունը հաջորդել էր այն բանից հետո, երբ Սիմոնյանն առաջինն էր վիրավորել փոդքասթի հաղորդավարներին՝ Facebook-ի իր էջում հրապարակված գրառման մեջ, որից հետո էլ նրանք պատասխանել էին նրան:



