


Արմինֆո. Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան տեղի է ունեցել Հայաստանի իշխանությունների և միջազգային դերակատարների լուռ կոնսեսուսի և հանցավոր անգործության պայմաններում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հիշեցնելով երկամյա վաղեմության ողբերգության մասին ։
“2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակման հետևանքով ունեցել ենք 244 զոհ, որից 11-ը` քաղաքացիական անձինք:
Այս պահի դրությամբ, 11 անձ համարվում է անհայտ կորած:
Այս գործողության հետևանքով շուրջ 2 տասնյակ հայեր ադրբեջանական գերությունում են և նրանց նկատմամբ կեղծ դատավարություններ են տարվում:
Ադրբեջանական հարձակմանը նախորդել էր 2022 թվականի Պրահայի հայտնի գագաթնաժողովը, որտեղ Փաշինյանը համաձայնության էր եկել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ:
Դրան հետևեց արցախյան դաժան բլոկադան, որի կրիտիկական պահին էլ սկսվեց ադրբեջանական հարձակումը: Այս ագրեսիան տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների և միջազգային դերակատարների լուռ կոնսեսուսի ու հանցավոր անգործության պայմաններում. Արցախը հայաթափվեց, իսկ դրան զուգահեռ միջազգային իրավունքն իր մահն արձանագրեց:
Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակվածներին: Շուտափույթ վերադարձ ադրբեջանական բանտում գտնվող բոլոր հայերին”, - գրել է խորհրդարանականը:



