


Արմինֆո. Արցախի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի օրն Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտում գտնվող ԼՂՀ արտաքին գործերի նախարարության շենքը: Այդ մասին հաղորդում է Mountains of Karabakh տելեգրամյան ալիքը։
"Ադրբեջանցիները ցուցադրաբար քանդում են Արցախի ԱԳՆ շենքը՝ հենց Արցախի անկախության օրը՝ նողկալի և ցինիկ արարք", - նշվում է ալիքի հաղորդագրության մեջ՝ որը հրապարակել է ավերված շենքի կադրերը:
Ավելի վաղ ադրբեջանական ռեժիմը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բուլդոզերով քանդել էր Արցախի խորհրդարանի և "Ազատամարտիկների" շենքերը, ինչպես նաև պղծել Սուրբ Աստվածածին եկեղեցին: Արցախի օկուպացման պահից ի վեր քանդվել են Ստեփանակերտի մի շարք թաղամասեր և ամբողջ գյուղեր։
1991թ. սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջխորհրդների համատեղ նստաշրջան, որտեղ հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ):



