


Արմինֆո. Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման: Համապատասխան դատավճիռը հրապարակել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը:
Դատարանի որոշմամբ Վարդազարյանին արգելվել է նաև երկու տարի ժամկետով պաշտոններ զբաղեցնել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում: Նրա նկատմամբ խափանման միջոցը մնացել է նույնը՝ ստորագրություն չհեռանալու մասին ՝ մինչև դատավճռի ուժի մեջ մտնելը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2019 թվականի հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական մարմնի ղեկավար պաշտոնատար անձ, կատարել է ՀՀ սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունների հետ չկապված գործողություններ: Մասնավորապես, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել է Լոռու մարզային ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:



