


Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի սեպտեմբերի 6-ի հրամանով՝ Արմեն Բայբուրդյանը նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս։
Բայբուրդյանը ծնվել է 1964 թ. ապրիլի 2-ին Երևանում: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը: 2014 թվականից Մասաչուսեթսի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր է, 2016-2017 թթ.՝ Նյու Յորքում Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդարանի վարչական տնօրեն:



