


Արմինֆո. Դատարանը որոշում է կայացրել կրկին կալանավորել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին:
Ինչպես հայկական լրատվամիջոցներին հաղորդել են ՀՀ գլխավոր դատախազությունից, Սպարտակ Ղուկասյանը կալանավորվել է երեք ամսով: "Նա ձերբակալվել է խուլիգանության հոդվածով", - պարզաբանել են Գլխավոր դատախազությունից ՝ չհաղորդելով այլ մանրամասներ:
Ավելի վաղ Ղուկասյանի փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը հայկական լրատվամիջոցներին հաղորդել էր, որ դատական նիստն անցել է առանց պաշտպանական կողմի մասնակցության, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Գյումրիի քաղաքապետի որդու նկատմամբ խափանման միջոցի հարցը պետք է քննարկվեր միայն երկու ամիս անց:
Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել էր 2025 թվականի նոյեմբերի 20-ին ։ ՀՀ քննչական կոմիտեն նրա նկատմամբ հանրային քրեական վարույթ էր նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցային տեխնոլոգիաների օգտագործմամբ): Նոյեմբերի 21-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր ՀՀ քննչական կոմիտեի միջնորդությունը՝ նրան կալանավորելու վերաբերյալ: Սակայն 2026 թվականի ապրիլին Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքի։ Ավելի վաղ Սպարտակ Ղուկասյանը տնային կալանքի էր ենթարկվել նաև հարկադրանքի միջոցով կատարված շորթման մեղադրանքով:



