


Արմինֆո. Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է կաշառք տալու և ստանալու նոր փաստերի բացահայտման մասին։
«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային ներկայացուցիչը՝ կուսակցության օգտին քվեարկելու դիմաց, նշված համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տրամադրել է ընտրակաշառք»,- ասված է հաղորդագրության մեջ։
Փաստի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են խուզարկություններ և այլ դատավարական գործողություններ։



