


Արմինֆո.Հայաստանի Ազգային ժողովում քվորում չլինելու պատճառով ընդմիջում է հայտարարվել։
107 պատգամավորից գրանցվել է ընդամենը 4 խորհրդարանական։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ստիպված է եղել հայտարարել 4-ժամյա ընդմիջում։ Եթե նշված ժամանակահատվածում չհաջողվի ապահովել անհրաժեշտ թվով պատգամավորների ներկայությունը, նիստը կչեղարկվի։
Նախորդ օրը ԱԺ խորհրդի նիստում հաստատվել էր նիստի օրակարգը, որը ներառում է երեսունհինգ հարց։



