


Արմինֆո.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի առաջնորդներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
"Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ այդ օրը մենք երախտագիտության եւ հարգանքի տուրք ենք մատուցում մեր հայրերին ու պապերին, որոնք ուս ուսի կռվել են ռազմաճակատում եւ աշխատել թիկունքում ՝ անթիվ զոհերի եւ զրկանքների գնով մոտեցնելով երկար սպասված հաղթանակը նացիստական զավթիչների նկատմամբ", - հաղորդում է Կրեմլը:
Օտարերկրյա ղեկավարներին և քաղաքացիներին ուղղված շնորհավորական ուղերձներում Ռուսաստանի նախագահը սրտանց շնորհավորանքներ և անկեղծ երախտագիտության խոսքեր է փոխանցել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և թիկունքի աշխատավորներին, մաղթել նրանց քաջ առողջություն, ոգու կորով և երկարակեցություն:
Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված իր ուղերձում Վլադիմիր Պուտինը կոչ է արել պահպանել դաժան պատերազմական տարիների իրադարձությունների հիշողությունը, հետագա սերունդներին փոխանցել բարեկամության և փոխօգնության բարի ավանդույթները, որոնք կապում են մեր երկրների ժողովուրդներին:



