


Արմինֆո.Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ինչպես հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը, Լատվիայի նախագահին ուղեկցել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Էդգարս Ռինկևիչը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Հարկ է նշել, որ Լատվիայի խորհրդարանը 2021 թվականի մայիսի 6-ի հատուկ հայտարարությամբ պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:



