


Արմինֆո. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Սերբիայի գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, ինչպես նաև կանանց տնտեսական և քաղաքական հզորացման հարցերով նախարար Տատյանա Մացուրայի հետ:
Կողմերը քննարկել են կանանց հնարավորությունների տնտեսական ընդլայնման, գենդերային հավասարության ապահովման և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման ուղղություններով համատեղ աշխատանքի արդյունքներն ու ներկա վիճակը:
Խոսելով կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնահերթությունների մասին՝ Թորոսյանը կարեւորել է կանանց եւ տղամարդկանց աշխատաանքի դիմաց հավասար վարձատրության ապահովումը, խնամքի տնտեսության (care economy) կարեւորության բարձրացումը, ինչպես նաեւ կանանց ձեռներեցության խթանումը:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու, ինչպես նաև փորձի փոխանակման և փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստման ուղղությամբ աշխատանքները շարունակելու վերաբերյալ:



