


Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների փոխայցելությունները պատմական բնույթ են կրում։ Այդ մասին ապրիլի 30 - ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի Հայաստան այցի գաղտնիության պատճառների մասին հարցին։
Փաշինյանի խոսքով՝ այցի գաղտնիության միակ պատճառն անվտանգության ապահովումն է։ "Կարծում եմ, երբ մեր փոխվարչապետն այցելում էր Ադրբեջան, նույնպիսի կանոններ էին գործում այնտեղ։ Իսկ ԶԼՄ-ներում արտահոսքերը երբեք բացառել չի կարելի", - նկատել է Հայաստանի վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ, որպես կանոն, կողմերը պայմանավորվում են, այդ թվում ՝ մամուլի հաղորդագրությունների թողարկման ժամանակի մասին: Այս ֆոնին՝ ասել, թե իշխանությունները դա "գաղտնի են պահել հանրությունից", տեղին չէ։ "Կարծում եմ, որ փոխվարչապետների այցերը նպաստում են խաղաղության ինստիտուցիոնալացմանը, և ես շատ ուրախ եմ, որ մենք հասել ենք դրան", - նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները՝ երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, բանակցություններ են վարել Աղվերանում: Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կազմակերպչական և տեխնիկական ասպեկտները, համաձայնեցրել և փոխանակել են դրանց կարգը կարգավորող հրահանգների նախագծեր: Մինչ այդ՝ 2025 թվականի նոյեմբերի վերջին, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը Գաբալայում անցկացրել էին երկկողմ հանձնաժողովի 12-րդ նիստը ։



