


Արմինֆո. Այսօր ողջ աշխարհում նշվում է Պարի միջազգային օրը: Այդ առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) հովանու ներքո ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել "Արի, պարիր" տոնական միջոցառումը:
Ծրագրի բացումը նշանավորվել է Հանրապետության հրապարակում ժողովրդական պարի յոթ շրջանով: Պարի միջազգային օրվան նվիրված հասարակական-մշակութային մասշտաբային իրադարձությունը համախմբել էր շուրջ 4000 պարողների, այդ թվում ՝ ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի պետական պարային ստուդիաների, Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության անդամների, Հայաստանի պարարվեստի ազգային միության հաամույթների, հայտնի պարախմբերի, բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև երկրի մարզերից ժամանած պարախմբերի:
Պարային ֆլեշմոբեր էին նախատեսված են նաև ժամը 18:00-ին Հյուսիսային պողոտայում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բակում, ինչպես նաև Ալեքսանդր Սպենդիարյանի թանգարանի հարակից տարածքում: Ժամը 19:00-ին Ազատության հրապարակում կհայտարարվի տոնական միջոցառումների ավարտը:
Միջոցառման նպատակն է հանրահռչակել հայկական պարարվեստը, նրա նշանակությունն ու կենսունակությունը, ինչպես նաև ներգրավել լայն հանրությանը ազգային խորեոգրաֆիկ ժառանգության պահպանման և զարգացման գործում



