


Արմինֆո. Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին Nissan մակնիշի ավտոմեքենայի և ոստիկանության պահակախմբի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ, որի հետևանքով 1 մարդ զոհվել է, 12-ը ՝ վիրավորվել, հարուցվել է քրեական գործ: Այդ մասին հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Կոմիտեն նաև պաշտոնապես հերքել է համացանցում տարածվող տեղեկատվությունը, թե դա, իբր, վարչապետի ավտոշարասյունն ուղեկցող ավտոբուսի մեղավորությունն է: "2026 թվականի ապրիլի 11-ին հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ ։ Համացանցում ապատեղեկատվություն է տարածվում, թե, իբր, վթարի պատճառը Ներքին գործերի նախարարության ոստիկանական պահպանության ավտոբուսն է եղել: Սակայն դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Nissan մակնիշի ավտոմեքենան հանդիպակաց գոտում բախվել է Hyundai մակնիշի ավտոբուսին: Մեկ այլ ապատեղեկատվություն կապված է այն պնդման հետ, որ ոստիկանության պահպանության ավտոբուսն ուղեկցել է ՀՀ վարչապետի ավտոշարասյունը, ինչը ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պահպանության աշխատակիցները նշված տրանսպորտային միջոցով մեկնել են Լոռու մարզ ՝ ծառայողական պարտականությունները կատարելու",- ասվում է հաղորդագրությունում:



