


Արմինֆո. Վթարի է ենթարկվել ՀՀ ներքին գործերի նախարարության ավտոբուսը, որը Երևանից Լոռու մարզ էր մեկնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նրա զինակիցների ներկուսակցական քարոզարշավի ժամանակ հասարակական կարգի ապահովման նպատակով: Այդ մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն, դեպքը տեղի է ունեցել ապրիլի 11-ին ՝ առավոտյան ժամը 7:50-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհին, որտեղ ոստիկանների տեղափոխող Honda ավտոբուսը բախվել է Nissan ավտոմեքենային: Ըստ նախնական տվյալների՝ վթարի հետևանքով 1 մարդ մահացել է, 12-ը դիմել են բուժօգնության: Վթարի փաստի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։



