Arminfo.info

49
Փոխվարչապետ. Վճարվել է «Նաիրիտի» տեխնիկական անվտանգությունը հոգացող աշխատակիցների 5 ամսվա աշխատավարձ
 Երեքշաբթի, 7 Օգոստոսի 2018, 15:04

Արմինֆո. «Նաիրիտի» գործարանի  տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների չվճարված աշխատավարձերի՝ 2018-ի հունվարի 1-ից սկսված վճարման գործընթացը շարունակվում է։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին
 Ուրբաթ, 25 Մայիսի 2018, 19:20

Արմինֆո. Մայիսի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:

Նաիրիտի նախկին նախկին աշխատակիցները հավաքվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրի մոտ
 Չորեքշաբթի, 16 Մայիսի 2018, 12:36

Արմինֆո. «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները մայիսի 16-ին բողոքի ակցիա են կազմակերպել, այս անգամ հավաքվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրի մոտ:

Նախագահ Սարգսյանը հանդիպել է «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ
 Երեքշաբթի, 15 Մայիսի 2018, 16:51

Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրաելյանի, նաիրիտցիների համակարգող խմբի անդամների և աշխատակիցների փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մայիսի 7-ին, երբ երկրի Նախագահը հանդիպել էր իր նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում նաիրիտցիների փաստաբանը ներկայացրել է գործարանի նախկին աշխատակիցների դժգոհությունը դատական համակարգի աշխատանքից՝ կողմնակալ համարելով «Նաիրիտի» գործին առնչվող դատավորների վերաբերմունքը: Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ նաիրիտցիների իրավունքները ոտնահարվում են, դատավորները միտումնավոր ձգձգում են նրանց հայցերի քննությունը: 

Նաիրիտցիների ներկայացուցիչները բարձրացրել են նաև գործարանի վերագործարկման հարցը, դրա վերաբերյալ ներկայացրել իրենց տեսակետները: Նրանք նշել են, որ գործարանի խնդիրները տարիներ շարունակ լուծում չեն ստացել, իսկ նախկին կառավարությունների կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը, նրանց գնահատմամբ, արդյունավետ չեն եղել: 

Արձագանքելով հանդիպման մասնակիցների բարձրացրած հարցերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ երկրում ձևավորված նոր միջավայրում դատաիրավական համակարգը ևս քայլ առ քայլ պետք է անցնի փոփոխությունների միջով, իսկ ոչ անաչառ դատավորները չպետք է տեղ ունենան համակարգում: Նա տեղեկացրել է, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում այդ հարցերը քննարկել է նաև համակարգի ղեկավարության հետ:

ՀՀ նախագահն ընդունել է «Նաիրիտ» գործարանի մի խումբ նախկին աշխատակիցների
 Երկուշաբթի, 7 Մայիսի 2018, 18:07

Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 7-ին ընդունել է «Նաիրիտ» գործարանի մի խումբ նախկին աշխատակիցների, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնում նրա նստավայրի մոտ: Ինչպես նշել են բողոքի ակցիայի մասնակիցները, նախագահի հետ հանդիպման ընթացքում իրենք հերթական անգամ անդրադարձել են գործարանի վերաբացման անհրաժեշտությանը:

Դավիթ Տոնոյան. Աղետներին դիմակայելու կարողությունը պետք է աճի թե համայնքային, թե տարածաշրջանային մակարդակում
 Ուրբաթ, 16 Մարտի 2018, 15:56

Արմինֆո.Մարտի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին, որն առաջին անգամ էր այցելում ՀՀ ԱԻՆ:

ՀՀ բնապահպանության նախարարությունում քննարկվել է Նաիրիտում առկա քիմիական նյութերի` շրջակա միջավայրի համար անվտանգ հեռացման հարցը
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017, 17:26

Արմինֆո. ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարման գործընթացի շրջանակներւոմ  ՀՀ բնապահպանության նախարարությունում հրավիրվել է աշխատաքային քննարկում, որը վարել է նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը: Քննարկվել է «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության տարածքում առկա քիմիական որոշ նյութեր նոսրացնելու և կոյուղու միջոցով հեռացնելու հնարավորությունները:

Կառավարությունում քննարկել են հանրապետության տարածքում խոշոր հրդեհների հետևանքների վերացման աշխատանքները
 Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2017, 11:13

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Վայոց ձորի մարզի Արտավան համայնքին հարակից տարածքում և Երևանի «Նաիրիտ» գործարանում բռնկված խոշոր հրդեհների հետևանքների վերացման, հնարավոր հրդեհների կանխարգելմանը միտված միջոցառումների իրականացման, տարածքների պատշաճ վերահսկողության ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր: 

ԱԻՆ. էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է
 Երեքշաբթի, 29 Օգոստոսի 2017, 10:43

Արմինֆո. «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, օգոստոսի 29-ին, ժամը 09.00-ի դրությամբ էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մի տարայում: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում 7 մարտական հաշվարկ:

Բնապահպանը կասկածում է «Նաիրիտ» գործարանի տարածքում այրվող նյութի անվտանգությանը
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2017, 18:14

Արմինֆո. «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը կասկածում է «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքում այրվող նյութի անվտանգությանը: «Դժվար է հավատալ, որ այրվող նյութում ոչ մի վտանգավոր նյութ չկա», - ԱրմԻնֆո-ի թղթկցին հայտարարել է բնապահպանը:

ԱԻՆ. «Նաիրիտում» հրդեհը մեկուսացվել է, այրվող նյութը վտանգավոր չէ
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2017, 16:36

Արմինֆո. Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը «Նաիրիտ» գործարանում մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում: Այդ մասին  ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Հրդեհ «Նաիրիտ» գործարանի տարածքում
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2017, 15:10

Արմինֆո.Օգոստոսի 28-ին՝ ժամը 13:10-ին,  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտե գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:

«Լուսավոր Հայաստանը» տագնապ է ազդարարում. Ռազմավարական նշանակության «Վանաձորի Քիմպրոմ» կոմբինատի ակտիվների իրացվում են
 Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2017, 18:31

Արմինֆո. Այսօր կործանվում է հանրապետության վերջին պահպանված արտադրական հսկան՝ «Վանաձորի Քիմպրոմ» ՓԲԸ-ն։ Կոմբինատի ներկայացուցիչները հայտնում են, որ իրականում կոմբինատի համար կենսական նշանակության ակտիվների վաճառք չի իրականացվում, այնինչ վաճառվում են ունիկալ սարքավորումներ, որոք հնարավոր չի լինելու վերականգնել։ Այդ մասին ասվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում:

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները ՀՀ ԱԺ շենքի մոտ պահանջում են ժամանակավորապես դադարեցնել «Նաիրիտ» գործարանի սնանկության վճիռը
 Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2016, 15:39

Արմինֆո.«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները դեկտեմբերի 7-ին հավաքվել են ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ՝ հերթական անգամ բողոքի իրենց ձայնը հասցնելու իշխանավորներին:

Խորհրդարանական. «Նաիրիտի» սնանկացումն արտագաղթի նոր ալիքի կհանգեցնի
 Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2016, 18:36

Արմինֆո. «Նաիրիտի» սնանկացումը  կհանգեցնի գործազրկության մակարդակի բարձրացման և Հայաստանից արտագաղթի նոր ալիքի: Այդ մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Հայաստանի վարչապետն զգուշավոր է «Նաիրիտում» նոր ներդրողի հարցում
 Չորեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2016, 18:22

Արմինֆո. Առաջիկայում կկայանա նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Երևանի «Նաիրիտ» գործարանում հնարավոր ներդրողների հետ: Սեպտեմբերի 14-ին խորհրդարանի ամբիոնից այդ մասին հայտարարել է ինքը` Կարեն Կարապետյանը:

ՙՆաիրիտի՚ նախկին աշխատակիցները խորհրդարանի շենքի մոտ վարչապետի հետ հանդիպում են պահանջում
 Հինգշաբթի, 25 Օգոստոսի 2016, 12:26

Արմինֆո. ՙՆաիրիտ՚ գործարանի նախկին աշխատակիցներն ակցիա են անցկացնում ՀՀ խորհրդարանի շենքի մոտ:

 Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2015, 12:40
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2015, 14:08
 Երեքշաբթի, 27 Հունվարի 2015, 19:02



Մեկնաբանվողներ
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ