Arminfo.info

8
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն և բարօրություն է մաղթել Վրաստանի ժողովրդին
 Շաբաթ, 26 Մայիսի 2018, 12:11

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Վրաստանի ազգային տոնի` Պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը մաղթել է Վրաստանի վարչապետին քաջառողջություն և հետագա հաջողություններ նրա պատասխանատու գործունեության մեջ, իսկ Վրաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:
 

 Երկուշաբթի, 4 Դեկտեմբերի 2017, 17:21

Արմինֆո.

Երևանում հայ-լեհական համագործակցության հարցեր են քննարկել Հայաստանի նախագահն ու Լեհաստանի արտգործնախարարը
 Շաբաթ, 21 Հոկտեմբերի 2017, 12:28

Արմինֆո.Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն:
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ ուրախ է նրան հյուրընկալել երկու երկրների և ժողովուրդների համար հոբելյանական տարում, երբ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ մեկտեղ նշվում է Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-րդ տարեդարձը։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ լեհ ժողովրդին և Լեհաստանի իշխանություններին՝ հայ ժողովրդի մի հատվածի և Հայաստանի մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել 650-ամյա հոբելյանի կապակցությամբ հայ համայնքին ուղղված Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ջերմ ուղերձը և երեկ այդ երկրի Սենատում նույն առիթով ընդունված բանաձևը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից,  Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Լեհաստանի հետ հարաբերությունների խորացմանը թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում: 

Արտգործնախարար Վաշչիկովսկին շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար և ջերմությամբ հիշել ս.թ. սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի և Լեհաստանի նախագահների հանդիպումն ու արդյունավետ քննարկումը:

Վիտոլդ Վաշչիկովսկին հանրապետության նախագահին ներկայացրել է Հայաստան իր այցի նպատակն ու հայ գործընկերոջ հետ այսօր ունեցած հանդիպման արդյունքները:

Զրուցակիցները հայ-լեհական երկկողմ հարաբերություններից բացի անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանը, բրյուսելյան առաջիկա գագաթնաժողովին և Հայաստանի ակնկալիքներին այդ գագաթնաժողովից:

Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը, ընդգծելով, որ Միության հետ համագործակցության արդյունքում Հայաստանում վերջին տարիներին բավականին բարեփոխումներ են իրականացվել, և ՀՀ-ԵՄ հարաբերությունները զգալի առաջընթաց են գրանցել: Սերժ Սարգսյանը կարևորել է Լեհաստանի դերակատարությունը Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:

Անջեյ Դուդա. Լեհաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել, և Լեհաստանը վստահ է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով
 Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2017, 11:42

Արմինֆո. Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ:
Նշելով, որ ընթացիկ տարին խորհրդանշական է Հայաստանի և Լեհաստանի համար՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ մեկտեղ երկու երկրները նշում են Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-րդ տարեդարձը, նախագահներ Սարգսյանը և Դուդան գոհունակությամբ են փաստել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգով զարգացող միջպետական հարաբերությունները: Օգտվելով առիթից` Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին այդ առիթով հայ համայնքին ուղղված ջերմ խոսքերի համար և բարձր գնահատել լեհ ժողովրդի բարեկամական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախագահի մամլո գրասենյակից,  Անջեյ Դուդան հանդիպման առիթով ջերմորեն շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ, որը հայ ժողովուրդը նշելու է երկու օրից:
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում հայ-լեհական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքին` այդ համատեքստում կարևորելով բարձրաստիճան հաճախակի շփումներն ու քաղաքական երկխոսությանը նոր որակ հաղորդելը։

Նախագահ Դուդան շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամ դառնալու հարցում Լեհաստանին Հայաստանի աջակցության համար: Սերժ Սարգսյանը այդ կապակցությամբ շնորհավորել է Լեհաստանին և հույս հայտնել, որ ձևավորված փոխաջակցման և փոխըմբռնման ավանդույթներն այսուհետ ևս կշարունակվեն:

Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը քաղաքական երկխոսության զարգացման գործում։ Հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հանգամանքը՝ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այդ ձևաչափով համագործակցությունն առաջիկայում ավելի ծանրակշիռ կդառնա: Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս նշել է, որ Հայաստանում մեծապես գնահատում են Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:

 Ուրբաթ, 6 Նոյեմբերի 2015, 08:46
 Երեքշաբթի, 3 Նոյեմբերի 2015, 11:11
 Ուրբաթ, 6 Նոյեմբերի 2015, 08:46
 Երեքշաբթի, 3 Նոյեմբերի 2015, 11:11



Մեկնաբանվողներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց