Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 13:52
ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կստուգի 2026 թվականի մայիսի 15-ի իր որոշման կատարման ընթացքը, որը վերաբերում է երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը, ինչպես նաև կվերլուծի դրա իրականացման հետ կապված ԶԼՄ-ներում հրապարակումները։ Համապատասխան որոշումը հրապարակվել է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքում։
|
Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 17:21
Արմինֆո. Ուժի մեջ է մտել Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչելու վերաբերյալ Հայաստանի և ԱՄԷ ՆԳ նախարարների ստորագրած փոխըմբռնման հուշագիրը։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
|
Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 13:40
Արմինֆո. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ավարտել է "Կրասնոդարից" սաուդյան "Ալ Ահլի" տեղափոխությունը: Այդ մասին տեղեկացնում է championat.com-ը՝ հղում անելով արաբ հեղինակավոր լրագրող Ահմեդ Ալ-Լուկանին:
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 13:08
Արմինֆո. Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնում Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող քաղաքական նպատակներով հետապնդումների մասին, որոնք, փաստաբանների հավաստմամբ, նոր թափ են ստացել ՀՀ ԱԺ հերթական ընտրություններից ընդամենը 2 օր առաջ և շարունակվում են առ այսօր։
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026, 15:13
Արմինֆո.Հայաստանի իշխանությունները ցանկանում են կարգավորել ապօրինի շինություններին առնչվող հարցերը։ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում են Քաղաքացիական օրենսգրքում և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում կատարված փոփոխությունները:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 15:47
Արմինֆո.Քննչական մարմինը քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 15:46
Արմինֆո. Հունիսի 30-ից հուլիսի 2-ը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ, գտնվում է Նյու Յորքում՝ մասնակցելու Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային, որը կազմակերպվում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային դաշինքի (Global Alliance of First Ladies and Gentlemen) կողմից։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 11:11
Արմինֆո. Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ, այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 19:39
Արմինֆո. Հունիսի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 18:29
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը հունիսի 30-ին ընդունել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (World Organisation for Animal Health) պատվիրակությանը։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 18:27
Արմինֆո. Համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման արդյունքում առողջապահության առաջնային օղակի աշխատողների մեծ մասի աշխատավարձն աճել է 30-40% - ով։ Այդ մասին հունիսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 15:36
Արմինֆո. Ընդդիմությունն իր հետագա քայլերը կներկայացնի հունիսի 7-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո: Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք ընդդիմությունը մտադիր է բողոքի փողոցային գործողություններ սկսել, թե՝ ոչ։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 14:19
Արմինֆո.Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային համաժողովին, որը նվիրված է արտակարգ իրավիճակների պայմաններում առողջապահական համակարգերի փոխգործակցությանը և արտակարգ արձագանքման բժշկական բրիգադների աշխատանքին:
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 13:23
Արմինֆո. Հայաստանի Սահմանադրական դատարանը շատ ծանրաբեռնված է, քանի որ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քանակը մեծ է։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 12:47
Արմինֆո.Հայաստանում նախատեսվում է կարգավորել կեղծ և ժամկետանց դեղամիջոցների ոչնչացման գործընթացը՝ սահմանելով վերահսկողություն դրա նկատմամբ։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 12:44
Արմինֆո.Հայաստանի Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր ուժերի դիմումների վերաբերյալ մինչև հուլիսի 4-ը։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 12:42
Արմինֆո. Հայաստանում կուժեղացվի դեղամիջոցների որակի և անվտանգության վերահսկողությունը։ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 30-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին։
|
Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 17:01
Արմինֆո. Հայ դպրոցականները վեց մեդալ են նվաճել Ռումինիայի Բուզեու քաղաքում կայացած Պատանիների մաթեմատիկայի բալկանյան 30-րդ օլիմպիադայում (JBMO):
|
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 12:01
Արմինֆո.Հունիսի 24-ի դրությամբ Հայաստանում տեղումների քանակը եղել է կլիմայական նորմայից բարձր։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
|
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 11:43
Արմինֆո.Մինչ Հայաստանի իշխանությունները խոսում են Ադրբեջանի հետ խաղաղության մասին, պաշտոնական Բաքուն միջազգային հանրության շրջանում հակահայկական ընկալում է ձևավորում։ Այս մասին Facebook-ի իր էջում ահազանգում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի մամուլի քարտուղար Մարիաննա Կահրամանյանը։
|