Ուրբաթ, 7 Օգոստոսի 2026, 19:39
Արմինֆո.12 տարի առաջ փոքր արտադրամասից իր ճանապարհը սկսած «Սմայլ Սվիթ»-ն այսօր դարձել է հայկական հրուշակեղենի շուկայում զարգացող արտադրողներից մեկը։ Ընկերության հաջողության ճանապարհի հիմքում որակի նկատմամբ հետևողական մոտեցումն է, նոր արտադրատեսակների ստեղծումն ու սպառողների վստահությունը։
|
Ուրբաթ, 7 Օգոստոսի 2026, 17:33
Արմինֆո."Զվարթնոց" օդանավակայանի հին շենքը չի հանվի Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկից։ Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
|
Ուրբաթ, 7 Օգոստոսի 2026, 15:24
Արմինֆո. Հայաստանում Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունն առայժմ չի կողմնորոշվել, թե արդյոք կողմ կքվեարկի ընդդիմության կողմից ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածությանը: Այդ մասին օգոստոսի 7-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
|
Ուրբաթ, 7 Օգոստոսի 2026, 14:58
Արմինֆո. Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների նկատմամբ կայացված դատավճիռները քաղաքական հաշվեհարդարի գործիք են: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտարարել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ այն բանից հետո, երբ Բաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ ռազմագերիների նկատմամբ դատավճիռները՝ նրանց բողոքների քննությունից հետո:
|
Ուրբաթ, 7 Օգոստոսի 2026, 11:54
ԱրմԻնֆո. 2026 թվականի առաջին կեսին Հայաստանի քննչական կոմիտեն քննել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1794 քրեական գործ (2025 թվականին՝ 1482), որից 712-ը փոխանցվել է 2025 թվականից, իսկ 1082-ը՝ ընդունվել է քննարկման 2026 թվականի ընթացքում։ Այս մասին նշված է գերատեսչության զեկույցում։
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 16:19
Արմինֆո. Վաղը՝ օգոստոսի 7-ին, տեղի է ունենալու հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ նախադեպը չունեցող իրադարձություն՝ հայկական պետության դատարանի առջև է կանգնելու Ամենայն հայոց կաթողիկոսը՝ մեղադրյալի կարգավիճակով։ Այդ մասին ասվում է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության հայտարարությունում։
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 15:49
Արմինֆո. Docomomo միջազգային կազմակերպությունը դատապարտել է "Զվարթնոց" օդանավակայանի հին շենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանելու և որպես պահպանության ենթակա օբյեկտ իրավական կարգավիճակի գործողությունը դադարեցնելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը:
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 14:10
Արմինֆո. Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն արժանի հակահարված է տվել այն կեղծ պնդումներին, որոնք վերաբերել են Արցախի ժողովրդի անցյալին ու ներկային, ինչպես նաև պատվի հարցերին: Նման հերթական ուղերձ է հղել Բաքվի բանտից Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, նշելով, որ իրենց նկատմամբ դատաքննության հերթական փուլը կարելի է ավարտված համարել։
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 13:34
ԱրմԻնֆո. Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռները, որոնք դատապարտվել էին ցմահ ազատազրկման կամ 20 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք նաև հրապարակել են դատական նիստից լուսանկարներ:
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 13:23
ԱրմԻնֆո. Բոլոր հայտարարություններից անկախ, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում (ՔՀ) մարդու հիմնարար իրավունքների պահպանման հարցերը մնում են արդիական մինչ օրս։ Համապատասխան մարմինների մոնիթորինգային այցելությունները, քննարկումները և հայտարարությունները չեն կարողանում «լռեցնել» կալանավայրերում լուրջ խնդիրների մասին հաղորդագրությունները, որոնք շարունակում են թափանցել հանրային տարածք։ Սա կրկին հարցեր է առաջացնում այն մասին, թե որքան արդյունավետ են իրականացվում հայտնաբերված խախտումները վերացնելու միջոցառումները և ինչ համակարգային փոփոխություններ են տեղի ունենում քրեակատարողական համակարգում։
|
Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2026, 19:23
Արմինֆո. Սեպտեմբերի 15 Սահմանադրական դատարանը կքննի ՀՀ սահմանադրության դրույթներին TRIPP-ի շուրջ համաձայնագրի համապատասխանության հարցը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը:
|
Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2026, 18:38
Արմինֆո.IDBank-ի քարտերը համալրվել են նոր Mastercard World քարտով, որը նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունը ոչ միայն առօրյա գնումների, այլև ճանապարհորդությունների ընթացքում։
|
Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2026, 15:02
Արմինֆո. Հայաստանը պետք է ընտրություն կատարի․ ուզում է իրեն տեսնել թյուրքական աշխարհին ինտեգրված կիսապետական կազմավորում, թե ձգտում է կառուցել ազգային պետություն ՝ հենվելով ինչպես Ռուսաստանի, այնպես էլ մեր մյուս բնական դաշնակիցների աջակցության վրա։ "Արմավիր" քրեակատարողական հիմնարկից այսպիսի ուղերձով է հանդես եկել քաղբանտարկյալ, "ՀայաՔվե" շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստերին:
|
Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2026, 13:07
Արմինֆո:Սկսած 2026 թվականի սեպտեմբերից՝ 10,958 առաջին կուրսի ուսանողներ կսկսեն իրենց ուսումը բակալավրի, շարունակական և ինտեգրված կրթական ծրագրերում Հայաստանի պետական և մասնավոր համալսարաններում: Այս մասին հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տվյալները:
|
Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026, 18:21
Արմինֆո.«Արցախ» միությունը ողջունում է Կորսիկայի վեհաժողովի կողմից հուլիսի 30-31-ի արտահերթ նստաշրջանում ընդունված բանաձևը, որով Կորսիկան իր աջակցությունն է հայտնում Արցախի ժողովրդին և պահանջում ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ քաղաքական բանտարկյալներին։
|
Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026, 17:03
Արմինֆո. ԱՄՆ - ում գործող Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը ողջունում և աջակցում է Ռուբեն Վարդանյանի տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը՝ կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու՝ հայ պատանդների հետ հանդիպելու համար:
|
Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026, 12:29
Արմինֆո. Հայաստանի քննչական կոմիտեն շարունակում է առանձնապես խոշոր չափի հարկերից խուսափելու հետ կապված քրեական գործի նախաքննությունը: Քննչական մարմնի տվյալներով՝ քրեական գործը հարուցվել է ընկերության կողմից 1.137 միլիարդ դրամի չափով հարկեր չվճարելու պատճառով:
|
Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026, 10:48
Արմինֆո. Euromoney-ն ֆինանսական ոլորտի ամենահեղինակավոր միջազգային պարբերականներից մեկն է, իսկ դրա Awards for Excellence մրցանակները ողջ աշխարհում բանկերի ձեռքբերումներն ու ոլորտում ունեցած հաջողությունների ամենահեղինակավոր գնահատականներից են։
|
Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026, 19:02
Արմինֆո. Դատախազը 2026 թվականի օգոստոսի 3-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել 2003 թվականից մինչև 2008 թվականի մայիսի 29-ը ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառաայությունը։
|
Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026, 17:33
Արմինֆո.Հազարավոր գաղափարներ, բազմաթիվ մասնակիցներ՝ մեկ վայրում։ Seaside Startup Summit-ն այս տարի ևս համախմբել էր նորարար լուծումներ փնտրող ստարտափերներին և արդեն իսկ կայացած խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին։
Իդրամի ու IDBank-ի մենթորները սկսնակ ստարտափերների կողքին են՝ օգնելու հեշտությամբ հաղթահարել զարգացման բարդ ճանապարհը, տալու հուզող հարցերի պատասխաններն ու գտնելու նորարար լուծումներ ստարտափների աճի համար։
Իդրամի և IDBank-ի առանցքային գործընկերների և թվային վճարումների նախագծերի բաժնի ղեկավար Ալբերտ Թունյանը, ՓՄՁ ներգրավման բաժնի ղեկավար Աղվան Աբրահամյանը և կորպորատիվ բիզնես գործընթացների և թիմի զարգացման ղեկավար Հայկ Մուրադյանը վստահ են, որ բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ որոշ ժամանակ անց մուտք կգործեն հայաստանյան շուկա։
«Կարևոր է սիրահարվել ոչ միայն սեփական նորարարություններին, այլև հատուկ ուշադրություն դարձնել հաճախորդների գոհունակությանը։ Հաճախ հիմնադիրներն այնքան են տարվում պրոդուկտի ստեղծմամբ, որ վաճառքները մղվում են երկրորդ պլան։ Ուրախալի է փաստել, որ այսօր ստարտափներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում վաճառքներին, ինչն էլ հենց հաջողության գլխավոր գրավականն է»,- նշեցին ընկերությունների ներկայացուցիչները։
Seaside Startup Summit-ի շրջանակում IDBank-ի թվային բանկինգի տնօրեն և վարչության անդամ Սերգեյ Առաքելյանը ներգրավված էր ժյուրիի կազմում․ նա անձամբ լսել ու գնահատել է ավելի քան 10 ստարտափների ելույթները։
|