Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 13:39
Արմինֆո. ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ օգոստոսի 7-ին ՝ ժամը 16:00-ին, ներկա է լինելու Էջմիածնի դատարանում, որտեղ նախատեսված է Ամենայն հայոց կաթողիկոսի գործով դատական նիստը:
|
Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 11:03
Արմինֆո. Ընթացիկ տարվա օգոստոսին և օդի ջերմաստիճանը, և ջերմաստիճանային ֆոնը Հայաստանում լինելու է կլիմայական նորմայի սահմաններում։ Այդ մասին հաղորդել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
|
Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026, 18:20
Արմինֆո. Ինչպե՞ս է կազմակերպվելու անձը հաստատող վկայականների կենսաչափական համակարգից անցումը նոր մոդելի: «Սիվիլնեթ»-ի հետ հարցազրույցում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պատմել է, թե ինչպես և ինչ ժամանակացույցով է կազմակերպվելու անցումը քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) չափորոշիչներին լիովին համապատասխանող կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգին:
|
Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026, 16:35
Արմինֆո. Հուլիսի 30-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Ոստիկանության աշխատակիցները և քաղաքացիները Գառնիում հայտնաբերել են անհետ կորած, 2012 թ.ծնված Վահե Ապիկյանին: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 19:57
Արմինֆո.Green Rock-ը և Hyatt Hotels Corporation-ը ստորագրեցին համաձայնագիր Հայաստանում միջազգային բարձրակարգ Hyatt Regency Dilijan հյուրանոցային բրենդի մուտքի վերաբերյալ։ Այն կլինի Hyatt Regency բրենդի առաջին հյուրանոցը Հայաստանում և կկառուցվի Դիլիջանում։
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 19:13
Արմինֆո.Մարդկանց թունավորման նոր դեպք է բացահայտվել Լոռու մարզում՝ հանրային սննդի օբյեկտում: 2026 թվականի հուլիսի 27-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոն բանավոր հաղորդում է ստացվել սննդային թունավորման վերաբերյալ: Մեծ թվով մարդկանց մասնակցությամբ հարսանիքը տեղի է ունեցել Ճոճկան գյուղի Lori Peak ռեստորանում։
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 15:54
Արմինֆո. Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ 193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում; 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն; 14 շարժական գույք; 1.451.074 ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր; 147.210 ԱՄՆ դոլար ավանդ; 23.081.354 ԱՄՆ դոլարի, 409.806.800 ՀՀ դրամի և 9.750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք։
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 14:37
Արմինֆո. Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել. 22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11.154.790.000 դրամ; 2 անշարժ գույքի գնման իրավունք; 3.084.965 ԱՄՆ դոլարով և 985.190.729 դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.405.059 դոլարի և 200 միլիոն դրամի ավանդ։ Պահանջը ներառում է նաև 13 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն և այլն, ինչպես նաև 4 իրավաբանական անձի մասնակցության ձեռքբերման արժեքը:
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 14:16
Արմինֆո. Վերականգնված միջոցների և հարկ վճարողի միասնական հաշիվներին 2026 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 12:41
ԱրմԻնֆո. Շիրակի մարզում 2026 թվականի առաջին կեսին ծանր հանցագործությունների թիվը նվազել է, մինչդեռ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճել է: Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը:
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 11:26
ԱրմԻնֆո. Հայ ըմբիշները ցույց տվեցին իրենց հաջողությունները Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մեր մարզիկները պահպանել են իրենց բարձր վարկանիշը:
|
Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026, 18:16
Արմինֆո. Արդեն 5,5 տարի Բաքվում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրապարակայնորեն դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ՝ պահանջելով ապահովել նրա կապը իր տիկնոջ հետ:
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 18:49
Արմինֆո.Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մտադիր է ստուգում իրականացնել «Մարիոթ» հյուրանոցային համալիրում՝ Երևանում Ֆրանսիայի դեսպանատան՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված ընդունելության ժամանակ հյուրերի սննդային թունավորումից հետո:
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 11:29
ԱրմԻնֆո. 2026 թվականի առաջին կիսամյակում արարատի մարզում հրազենի կիրառմամբ հանցագործությունների թիվը նվազել է 60%-ով: Այս մասին ArmInfo-ին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը:
|
Հինգշաբթի, 23 Հուլիսի 2026, 17:53
Արմինֆո.Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 23 - ի նիստում դատավոր Կարեն Ֆարխոյանը "Սրբազան պայքար" շարժման աջակից, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց տնային կալանքը փոխարինել է վարչական հսկողությամբ:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 13:29
Արմինֆո. 2026 թվականի հուլիսի 22-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 12:35
ԱրմԻնֆո. Հայաստանի իշխանությունների քաղաքական հակառակորդների դեմ գործողությունները արդեն իսկ Հայաստանին արժենում են ներդրումների և գործարար համայնքի վստահության կորուստ: Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է կուսակցության անդամ Արման Աբովյանը:
|
Շաբաթ, 18 Հուլիսի 2026, 14:40
Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը:
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 14:52
Արմինֆո. Պլանավորո՞ւմ եք Ձեր ամառային հանգիստը կամ հերթական ուղևորությունը։ Idram&IDBank հավելվածի օգտատերերն ունեն Flyone Armenia ավիաընկերության հետ մեկնարկած նոր արշավին մասնակցելու բացառիկ հնարավորություն։
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 13:05
Արմինֆո: ՀՀ կառավարությունն ընդունել է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծի իրականացման համար ռազմավարական գործընկերության շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագիծը: Այս որոշումը հաստատվել է հուլիսի 16-ին կառավարության նիստում:
|