Arminfo.info

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքների ընթացքին
 Շաբաթ, 20 Հունիսի 2026, 15:17

Արմինֆո Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը և այլ պատասխանատուներ:

ՆԳՆ ՓԾ․ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 20:30

Արմինֆո.Հունիսի 19-ին` տեղական ժամանակով ժամը 19։17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։17-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.30⁰ և արևելյան երկայնության 45․94⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․1 մագնիտուդով երկրաշարժ։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության մամուլի ծառայությունը։

ՀՀ վարչապետը մասնակցել է Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 15:48

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը։ Պահպանելով կրթահամալիրի նախկին պատմամշակութային տեսքը՝ վերակառուցվել է դպրոցի երեք և կառուցվել մեկ նոր մասնաշենք՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։

Ընդդիմադիրը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դատի տալ վարչապետին՝ ընտրակաշառքի մասին զրպարտության համար
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 14:48

Արմինֆո. Ինձ համար կարևոր է, որ ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկած մոտ 700 հազար ՀՀ քաղաքացիներ հրաժարվել են Ալիևի սահմանադրությունից, տարածքների հանձնումից և Եկեղեցու դեմ արշավից։ Այդ մասին հունիսի 19-ին ճեպազրույցում հայտարարել է "Հայաստան" դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ 

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 12:16

Արմինֆո.  "Ուժեղ Հայաստան" դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան ՝ հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" դաշինքի մամուլի արտուղար Մարիաննա Ղահրամանյանը:

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 12:10

ԱրմինֆոԱմերիաբանկն առաջին անգամ թողարկել և հաջողությամբ տեղաբաշխել է ընդհանուր 100 մլն ԱՄՆ դոլար ծավալով անժամկետ պարտատոմսեր: Պարտատոմսերը թողարկվել են երկու փուլով` փետրվարին և ապրիլին: Երկու թողարկման դեպքում էլ ամբողջ ծավալը սպառվել է նախատեսվածից շուտ, ինչը վկայում է արժեթղթի նկատմամբ բարձր պահանջարկի մասին:

Կալանավորվել է "Ուժեղ Հայաստան" դաշինքից Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուն
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 11:10

Արմինֆո. «Ուժեղ Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն կալանավորվել է՝ 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ֆրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումը
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 10:12

Արմինֆո.  ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբակցության համանախագահ Ֆրենկ Փալոնը փոփոխություն է կատարել H. R. 8800 օրինագծում ՝ 2027 ֆինանսական տարվա ազգային պաշտպանության մասին օրենքում, որով նախագահին կարգելվի օգտագործել 907 ուղղման կիրառումը սահմանափակելու լիազորություններն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի ձեռնարկել ակնհայտ և ստուգման ենթակա քայլեր՝ որոշակի պայմանների կատարման ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

ՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումը
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 17:50

Արմինֆո.Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) Սահմանադրական դատարանի միջոցով կպահանջի կրկնակի քվեարկություն նշանակել այն երեք ընտրատեղամասերում, որտեղ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չեղարկել էր ընտրությունների արդյունքները։
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 16:21

Արմինֆո. Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը հունիսի 19-ին կդիմի Սահմանադրական դատարան՝ պահանջելով նոր քվեարկություն նշանակել այն երեք ընտրատեղամասերում, որտեղ ավելի վաղ չեղարկվել էին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնել է ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

Հայաստանի նախկին արտգործնախարար․ Երբ խորհրդարանից դուրս են մղում քաղաքական այլընտրանքը, պարտվում է ոչ թե ընդդիմությունը, այլ՝ պետությունը
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 14:43

Արմինֆո. Երբ խորհրդարանից դուրս են մղում քաղաքական այլընտրանքը, ընդդիմությունը չէ, որ պարտվում է։ Պարտվում է զսպումների և հակակշիռների համակարգը։ Պարտվում է ժողովրդավարությունը։ Եվ, ի վերջո, պարտվում է պետությունը։

Քաղաքագետ․ Քանի դեռ ընդդիմությունը լռում է, Փաշինյանը կարող է օգտվել պլան "Բ"-ից և ստանալ սահմանադրական մեծամասնություն 
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 12:59

Արմինֆո. Քանի դեռ ընդդիմությունը լռություն է պահպանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է ինքն օգտվել  պլան "Բ"-ից և ստանալ սահմանադրական մեծամասնություն՝ ձայների 2/3-ով: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ հունիսի 7-ի հերթական խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության գործողությունների բացակայության և Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին։ 

Հայաստանում հաշմանդամություն ունեցող և 63 տարեկանից բարձր անձինք աշխատանքի տեղավորման հնարավորություն կստանան
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 12:51

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը, որի մշակումը պայմանավորված է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման հնարավորությունների մեծացման, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման և կայուն զբաղվածության ապահովման անհրաժեշտությամբ։ 

Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդականը հայկական կողմի հետ քննարկել է պարսկերենի դասավանդման ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 12:06

Արմինֆո.Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը քննարկել են երկու երկրների միջև կրթական համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Թուրքագետ․ Իրանի և ԱՄՆ հռչակագիրը քաղաքական-տնտեսական առումով ավելի շահավետ է Իրանի համար
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 10:10

Արմինֆո.  Հունիսի 17-ին հրապարակված Իրանի և ԱՄՆ հռչակագիրը քաղաքական-տնտեսական առումով ավելի շահավետ է Իրանի համար։

Փաշինյան․ Իշխանությունը կիրացնի գյումրեցիների  մանդատն  արտահերթ ընտրություններ անցկացնելու համար
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 18:24

Արմինֆո. Գյումրեցիներն, առաջին հերթին, իրենց քվեարկությամբ իրենց վերաբերմունքն արտահայտեցին ՏԻՄ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ: Այդ մասին հունիսի 17-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ կառավարության ժամի ընթացքում պատասխանելով պատգամավորների հարցերին։

Փաշինյանը խոստացել է "ջախջախել" ընտրակաշառքի հետ կապված քաղաքական ուժերին
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:59

Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը հաղթահարել է տարածաշրջանային բոլոր սպառնալիքները և կառավարում է դրանք, իսկ միակ սպառնալիքը մնում է "պատերազմի եռագլուխ կուսակցության և նրա պոչերի" գործունեությունը։ Այդ մասին հունիսի 17-ին Ազգային ժողովում հայտարարել է ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ժամի ընթացքում պատասխանելով պատգամավորների հարցերին։

Վարչապետ․ Շատ կարևոր է չկորցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի դինամիկան
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:47

Արմինֆո.  Շատ կարևոր է ընտրություններից անմիջապես հետո չկորցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի դինամիկան։ Այդ մասին  հունիսի 17-ին Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին։

Փաշինյանի զինակիցը պատմել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակմանն ուղղված իշխանությունների օրենսդրական նախաձեռնության մասին
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 16:39

Արմինֆո.  ԱԺ իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը պատմել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակման վերաբերյալ ՀՀ իշխանությունների օրենսդրական նախաձեռնության մասին:

ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 14:30

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները շարունակում են ակտիվորեն օգտվել ռուսական МИР քարտերին անվճար դրամական փոխանցումների ծառայությունից։ Վերջին 6 ամիսների ընթացքում փոխանցումների ծավալն աճել է 40%-ով։




Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան