Ուրբաթ, 23 Մարտի 2018, 18:03
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավար Ա.Մանուչարյանը և նախկին ղեկավար Հ. Հովհաննիսյանը:
ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացվել են ապօրինի ծառահատումներ՝ հատելով ավելի քան 6000 ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: «Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ. փայտանյութ իրացնելու նպատակով ծառահատումներ իրականացնելու համար կայուն հանցավոր խումբն ստեղծվել է 2014 թվականին։ Պարզվել է խմբի ստեղծմանը և ղեկավարմանը, ծառահատումներին անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, ովքեր քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել դեռևս 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ ապօրինի ծառահատումներն իրականացվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի նախկին և ներկայիս ղեկավարների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք դրսևորելու արդյունքում: Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել նաև «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 3-րդ, 4-րդ և 13-րդ պահաբաժինների անտառապահներ Ս.Զարգարյանը, Գ.Պողոսյանը և Վ.Դիլանյանը։
Այսօրվա դրությամբ՝ նշված քրեական գործի շրջանակներում ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 5 անձի, ևս մեկի նկատմամբ՝ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանության գծով տնօրենի տեղակալ-բաժնի պետ Վ.Վասիլյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, երկու անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի ծառահատումների դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ՚, նշված հաղորդագրությունում:
|
Երկուշաբթի, 6 Նոյեմբերի 2017, 22:00
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր պահաբաժիններում ապօրինի ծառահատումների նպատակով հանցավոր խումբ ստեղծելու և հազարավոր ծառեր հատելու համար։
|
Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017, 14:25
Արմինֆո.«Հաշվի առնելով շուկայի իրական ծավալները, գնահատելով ստվերը՝ մենք պետք է «Հայանտառե-ում բարեփոխումներ կատարենք, տրամաբանության չափով լեգալիզացնել անտառահատումները, ֆինանսական միջոցներ ուղղենք «Հայանտառե, որպեսզի վերջինս պատրաստ լինի գույքով և անհրաժեշտ գործիքներով մաքսիմալ կոշտ հսկողություն իրականացնելու»,-այսօր կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
|
Երկուշաբթի, 9 Հոկտեմբերի 2017, 18:12
Արմինֆո.ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության տնօրեն Ֆրանտիշեկ Պելչի գլխավորած պատվիրակությանը, որին ուղեկցում էր Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան:
|
Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2017, 14:54
Արմինֆո. Օգոստոսի 30-ին «Դիլիջանե ազգային պարկե ՊՈԱԿ-ի տարածքում արձանագրվել է հրդեհի բռնկման երկու դեպք. Ժամը 17:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Դիլիջանե ազգային պարկե ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամասե մասնաճյուղի թիվ 7 պահաբաժնի ներքին հատվածում` համայնքային աղբավայրի մոտակայքում: Հրդեհը տեղայնացվել և մարվել է ազգային պարկի աշխատակիցների ուժերով: Անտառին էական վնաս չի պատճառվել:
|
Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2017, 13:13
Արմինֆո. Գլխավոր դատախազությունը Հատուկ քննչական կոմիտե է ուղարկել Դիլիջանի ազգային պարկում ծառայողական պարտականությունների չարաշահմանն ու կեղծարարությանն առնչվող գործը:
|
Չորեքշաբթի, 30 Նոյեմբերի 2016, 16:05
Արմինֆո. Նոյեմբերի 30-ին՝ ժամը 12.17-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի «Դիլիջանե ազգային արգելոցում:
|
Շաբաթ, 24 Սեպտեմբերի 2016, 11:32
Արմինֆո. ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին:
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2015, 12:47
|