Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2026, 18:08
ԱրմԻնֆո. Ադրբեջանի ԱԳՆ է կանչել Ռուսաստանի դեսպան Եվդոկիմովին և նրան վճռական բողոք է հայտնել ռուսական մեդիատարածքում հնչած հայտարարությունների կապակցությամբ։ Խոսքը Սեմյոն Ուրալովի «Հասկանալու մաքրություն» հաղորդման, «Սպուտնիկ» ռադիոյի և «Սպաս» հեռուստաալիքի հրապարակումների մասին է։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 18:01
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է Գլոբբինգի («ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ՍՊԸ) ԱՄՆ դոլարով պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին։
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026, 12:53
Արմինֆո. Օգոստոսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ Գեղարքունիքի մարզի դատախազ Գարիկ Այվազյանի ուղեկցությամբ, այցելել է Սևանա լճի ջրի բացարձակ մակարդակից ցածր գտնվող ապամոնտաժված շենքերի և կառույցների տարածքներ և մի շարք հանձնարարականներ տվել մարզի դատախազին։
|
Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2026, 10:18
ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Տավուշի մարզում չորրորդ տարին անընդմեջ անցկացվող բանակային խաղերի փակման արարողությանը։
|
Ուրբաթ, 7 Օգոստոսի 2026, 11:54
ԱրմԻնֆո. 2026 թվականի առաջին կեսին Հայաստանի քննչական կոմիտեն քննել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1794 քրեական գործ (2025 թվականին՝ 1482), որից 712-ը փոխանցվել է 2025 թվականից, իսկ 1082-ը՝ ընդունվել է քննարկման 2026 թվականի ընթացքում։ Այս մասին նշված է գերատեսչության զեկույցում։
|
Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 18:15
Արմինֆո.Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզյուրը գրավոր հարցում է ուղարկել Եվրոպական հանձնաժողով ՝ պահանջելով ապահովել բռնի տեղահանված հայերի՝ անվտանգ և անարգել Արցախ վերադառնալու իրավունքի իրացումը ՝ հիմք ընդունելով ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, որը ենթակա է պարտադիր կատարման ։
|
Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026, 20:07
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ձևակերպել «Կայուն» ավանդը տարեկան մինչև 10% տոկոսադրույքով՝ ՀՀ դրամով միջոցները 12 ամիս ժամկետով ներդնելու դեպքում։
|
Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026, 19:50
Արմինֆո. Ամենահետաքրքիր գաղափարները միշտ չէ, որ ծնվում են գրասենյակներում։ Երբեմն դրանք ծնվում են վրաններում, քննարկումների ու բազմաթիվ ստարտափների միջավայրում։ Seaside Startup Summit-ն այս տարի կրկին համախմբել է հարյուրավոր մարդկանց մեկ նպատակի շուրջ՝ ստեղծելու վաղվա տեխնոլոգիական լուծումները։
|
Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026, 16:40
Արմինֆո. Բանակում ինքնասպանությունները տեղի են ունենում, հիմնականում, երեք պատճառով․ խաղադրույքների պարտքեր, ընտանեկան հարաբերությունների խնդիրներ և հերթապահության ընթացքում մարտական դիրքում քնելուց հետո զինվորի նկատմամբ գործադրվող հոգեբանական ճնշում: Այդ մասին հուլիսի 30-ին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վկայակոչելով քննչական մարմինների տվյալները։
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 14:21
Արմինֆո. Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը Marriott International-ին կոչ է արել Marriott Bonvoy Activities հարթակից հեռացնել օկուպացված Շուշի և Ստեփանակերտ ուղևորությունների վերաբերյալ առաջարկները:
|
Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026, 15:38
Արմինֆո.Հայաստանի ութերորդ գումարման Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է իր եղբորը ծեծի ենթարկելու փաստի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու մասին:
|
Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026, 11:57
ԱրմԻնֆո. Ձերբակալված Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր Ֆեյսբուքյան էջում ընդդիմությանը առաջարկել է վեց կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ»։
|
Հինգշաբթի, 23 Հուլիսի 2026, 15:21
Արմինֆո.Քաղաքացիների շրջանում առկա պահանջարկի գնահատման հիման վրա՝ ՆԳ նախարարության նախաձեռնությամբ, Կառավարությունը փոփոխություններ է կատարել տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում։
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 18:04
Արմինֆո. 2026 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք։ ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, այդ մասին ասվում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2026 թվականի երկրորդ եռամսյակի զեկույցում։
|
Շաբաթ, 18 Հուլիսի 2026, 12:19
Արմինֆո. Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն։ Այդ մասին ասվում է Հայաստանի ՆԳՆ Ոստիկանության հաղորդագրությունում։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 15:10
Արմինֆո. Կոնվերս Բանկը Euromoney հեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից արժանացել է Armenia’s Best Digital Bank for Consumers մրցանակին՝ լավագույնը ճանաչվելով հուլիսի 16-ին Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության առանցքային անվանակարգերից մեկում։
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 15:56
Արմինֆո. «ՓՄՁ Ասոցիացիայի» կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսի նկատմամբ իրավապահ մարմինների գործողությունների առնչությամբ:
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 15:12
Արմինֆո. Դատախազությունը պահանջում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքը վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը. պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ։ Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|
Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 15:07
Արմինֆո. Հայաստանում պահպանվում են ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության գնահատման հետ կապված համակարգային խնդիրները։ Այդ մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության առնչությամբ:
|
Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 15:17
Արմինֆո.Պետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է։ Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|