Arminfo.info

Ազգային ժողովն այս պահին քննարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը Ֆինանսական, վարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում
 Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026, 14:00

Արմինֆո. Հայաստանի Ազգային ժողովում շարունակվում են խորհրդարանական հանձնաժողովների նախագահների թեկնածուների վերաբերյալ քննարկումները։

Փաշինյան. Հայաստանի և Մարոկկոյի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա
 Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026, 16:02

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավորության թագավոր Մուհամմադ VI –ին՝ գահակալության 27-րդ տարեդարձի առիթով: ՀՀ կառավարությնա հաղորդագրության համաձայն, ուղերձում ասված է.

ՀՀ կառավարությունը 179 միլիոն դրամ կհատկացնի «Վարչաֆեստ 2026» փառատոնը Սևանա լճի ափին անցկացնելու համար
 Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026, 12:40

ԱրմԻնֆո. ՀՀ կառավարությունը 179 միլիոն դրամ կհատկացնի «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի կազմակերպման և անցկացման համար: Որոշումը կայացվել է հուլիսի 30-ի կառավարության նիստում:

Հայաստանը հանդես է գալիս մրցունակ, ներառական և կլիմայական պայմաններին դիմակայուն գյուղատնտեսական համակարգի կառուցման օգտին
 Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 10:14

ԱրմԻնֆո. ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ կառուցելու մրցունակ, ներառական և կլիմայական փոփոխություններին դիմակայող գյուղատնտեսական համակարգ, որը կնպաստի պարենային անվտանգությանը և գյուղական համայնքների բարեկեցության բարելավմանը: Նա այս դիրքորոշումը հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված գյուղատնտեսական ոլորտի ռազմավարական ուղղությունների և գործողությունների պլանավորման վերաբերյալ առաջիկա երեք տարիների սեմինարում իր ելույթի ժամանակ:

Քուրթուլմուշը հանդես է եկել Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից Հարավային Կովկասում միասնական կենտրոնի ստեղծման օգտին
 Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 15:32

Արմինֆո.Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հանդես է եկել Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից Հարավային Կովկասում միասնական կենտրոն, միասնական ուժ ձևավորելու օգտին: Այդ մասին նա հայտարարել է պետական TRT հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում ՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:

Պաշտոնյա․ Հայաստանը մտադիր է COP17-ում ներկայացուցչությունն օգտագործել համաշխարհային օվկիանոսի պահպանության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման համար
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 15:59

Արմինֆո.  Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Կորեայի Հանրապետության Սեուլ քաղաքում կայացած «Կայուն օվկիանոսների նախաձեռնություն» (Sustainable Ocean Initiative Global Dialogue) բարձր մակարդակի գլոբալ երկխոսությանը, որտեղ հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի, առաջնահերթություններն ու տեսլականը։

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 15:50

Արմինֆո.2026թ․-ի hունիսի 24-ին կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: ԱրարատԲանկի համար 2025 թվականը նշանավորվել է բանկային համակարգում դիրքերի ամրապնդմամբ, ծառայությունների ընդլայնմամբ և միջազգային խոշոր գործընկերների հետ կարևոր համագործակցությունների հաստատմամբ։

Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 15:38

Արմինֆո. Ակնհայտ է, որ TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծով Հայաստանը ինտեգրվում է տարածաշրջանային բոլոր նախագծերին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 17:56

Արմինֆո.Glovo Retail Media Day 2026-ի շրջանակում Իդրամն ու Glovo-ն Բարսելոնա քաղաքում՝ Glovo ընկերության գլխամասային գրասենյակում, կնքել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում շուտով Glovo հավելվածում հնարավոր կլինի վճարումներ կատարել Idram&IDBank հավելվածի միջոցով՝ վճարման տարբերակ ընտրելով Իդրամը։

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 18:09

Արմինֆո.Հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ: 

Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 16:48

Արմինֆո.  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: ՀՀ կառավարությնա հաղորդագրության համաձայն, Էրդողանի ուղերձում ասված է. 

Արդշինբանկը կրկին ՎԶԵԲ տարեկան ժողովի և բիզնես ֆորումի գլխավոր հովանավորն է
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 16:31

Արմինֆո. Արդշինբանկը երկրորդ անգամ ստանձնեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովի և բիզնես ֆորումի գլխավոր հովանավորի դերը (Flagship Sponsor)՝ վերահաստատելով իր ակտիվ ներգրավվածությունը միջազգային ֆինանսական համագործակցության և տնտեսական զարգացման օրակարգում։

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր են ստորագրել
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 10:25

Արմինֆո.Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Ստամբուլում կայացած 10-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր են ստորագրել։

Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026, 14:59

Արմինֆո.Ակբա բանկը բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականն ու նոր նշաձողեր սահմանել ընթացիկ տարվա համար։

Թրամփը բացահայտ աջակցություն է հայտնել Փաշինյանին առաջիկա ընտրություններում
 Հինգշաբթի, 28 Մայիսի 2026, 10:37

Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտ աջակցություն է հայտնել Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հանրապետությունում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Քոչարյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման իր տեսլականը
 Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026, 18:47

Արմինֆո.  Իշխանությունները խաղաղության պայմանագիրը դարձրել են ֆետիշ, հավասարեցրել Աստվածաշնչին, բայց հարաբերություններ կարելի է զարգացնել նաեւ առանց նման փաստաթուղթ ստորագրելու։ Այդ մասին Մեղրիում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

IDBank-ը Impacture 2026-ում ներկայացրել է սոցիալական պատասխանատվության իր տեսլականը
 Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026, 17:22

Արմինֆո. Բիզնեսի, ֆինանսական համակարգի, հասարակական կազմակերպությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչները մեկ հարթակում՝ քննարկելու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, բարեգործության և հանրօգուտ ներդրումների զարգացման արդի միտումները։

Ռուբիոն՝ Միրզոյանին. դուք ճանապարհ եք հարթում դեպի Հայաստանի ավելի լուսավոր, ավելի անկախ ապագա
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 18:41

Արմինֆո. "Դուք ճանապարհ եք հարթում դեպի Հայաստանի ավելի լուսավոր, ավելի անկախ ապագա, եւ ԱՄՆ-ն ուրախ է իր աջակցությունը հայտնել այդ տեսլականին, այդ համարձակությանը, ձեր նվիրվածությանը եւ պատրաստությանը հանուն ձեր երկրի ապագայի", - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Երեւանի Զվարթնոց օդանավակայանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում:

Իվետա Տոնոյան․ ԲՀԿ փաստաբանական թիմը մտադիր է հայց ներկայացնել ՀՀՀ դեմ ՝ Ծառուկյանի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար
 Երկուշաբթի, 25 Մայիսի 2026, 17:37

Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության փաստաբանական թիմը մտադիր է դատական հայց ներկայացնել Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ (ՀՀՀ)՝ քաղաքական ուժի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին զրպարտություն տարածելու և վիրավորական արտահայտությունների համար: Այդ մասին մայիսի 25-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

Ծառուկյանը բոլոր իրավական գործիքներն օգտագործում է սեփական շահերը պաշտպանելու համար, այդ թվում ՝ "Արարատցեմենտ" գործարանի հետ կապված . Իվետա Տոնոյան
 Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 17:17

Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օգտագործում է բոլոր իրավական գործիքները սեփական շահերը պաշտպանելու համար, այդ թվում ՝ "Արարատցեմենտ" գործարանի վերաբերյալ: Այդ մասին մայիսի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։




Մեկնաբանվողներ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար