Arminfo.info

ՀՀԿ. Հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են, առ ոչինչ և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 19:06

Արմինֆո. Հունիսի 7-ին Հայաստանում ընտրություններ չեն կայացել. կայացել է ընտրակեղծիք՝ նախապես ծրագրված, կենտրոնացված ղեկավարությամբ իրականացված և վարչախմբի ղեկավարի ուղիղ միջամտությամբ պսակված հանցավոր գործողություն՝ ուղղված ժողովրդի կամքի յուրացմանը։

ՀՀ դատախազությունը վիճարկում է Ծաղկաձորի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 17:57

Արմինֆո. Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցը Վարչական դատարանի կողմից բավարարվել է. անվավեր է ճանաչվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով, 36 միլիարդ 413 միլիոն 526 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
 
Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Կոտայքի մարզպետի 2005 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 253 որոշման և համապատասխան պայմանագրի հիման վրա, «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության սեփականության իրավունքն էր գրանցել Ծաղկաձոր քաղաքում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 23-րդ հոդվածը:
 
«Դատարանն արձանագրել է, որ խնդրո առարկա հողամասը «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը տրամադրվել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ուստի նշված օրենքի 23-րդ հոդվածի ուժով չէր կարող համարվել, որ այդ հողամասի նկատմամբ առաջացել է նշված կազմակերպության սեփականության իրավունքը:
 
Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Ծաղկաձորում գտնվող՝ 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։
 
Դատական ակտի դեմ պատասխանողի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք», - ասվում է հաղորդագրությունում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 16:45

Արմինֆո.ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով։

Հայաստանում կխստացվի ժամկետանց դեղերի ոչնչացման նկատմամբ վերահսկողությունը
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 16:09

Արմինֆո.Վերահսկողության գործիքակազմի բացակայությունը տեսչական մարմնին թույլ չի տալիս ստուգել, թե արդյոք իսկապես ոչնչացվում են դեղերը։ Երբեմն դրանք ոչնչացվում են փաստաթղթային ձևով, բայց իրականում պահպանվում և վաճառվում շուկայում ։

ԱԳՆ նախկին ղեկավար․ Կառավարությունը ժողովրդավարական չի դառնում պարզապես այն պատճառով, որ խոսում է Արևմուտքի լեզվով
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 11:09

Արմինֆո Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունների միջազգային մեկնաբանությունը վտանգավոր չափով մակերեսային է եղել։ Արտաքին լուսաբանման մեծ մասում քվեարկությունը ներկայացվել է որպես պարզ աշխարհաքաղաքական մրցակցություն՝ արևմտամետ կառավարության և իբր ռուսամետ ընդդիմության միջև։ Այս պատմույթը կարող է հարմար լինել օտար լսարանի համար, սակայն այն խորապես մոլորեցնող է։

ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
 Կիրակի, 14 Հունիսի 2026, 23:27

Արմինֆո. Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանի խորհրդարանում ստացել է 64 մանդատ, իսկ երկու ընդդիմադիր ուժերը միասին՝ 41 մանդատ: Այս մասին հայտնի է դարձել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարությունից, ով ներկայացրել է հունիսի 7-ին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները:

Քոչարյան․ Խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները բավարար են դրանք ոչ լեգիտիմ որակելու համար
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 21:02

Արմինֆո Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները բավարար են դրանք ոչ լեգիտիմ որակելու համար ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 12-ին դիմել է ԿԸՀ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 13:04

Արմինֆո.«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 12-ին դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով:

Տեր-Պետրոսյանի կուսակցությունում լեգիտիմ չեն համարում հունիսի 7-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 11:08

Արմինֆո.Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցությունը հայտարարել է, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները չեն համապատասխանում ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին:

ԱԺ պատգամավոր. խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը պետք է հնարավորինս շուտ քննարկեն իրավիճակը միմյանց հետ՝ թույլ չտալով իշխանություններին իրենց ձեռքը վերցնել նախաձեռնությունը
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 10:12

Արմինֆո. Ազգային ժողով անցած ընդդիմադիր ուժերը պետք է հնարավորինս շուտ քննարկեն իրավիճակը միմյանց հետ, համաձայնեցնեն իրենց գործողությունները և որոշում կայացնեն՝ թույլ չտալով իշխանություններին իրենց ձեռքը վերցնել նախաձեռնությունը։ Այս մասին գրում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Զախարովա․ Եվրամիությունը ձեռքի ռեժիմով վերահսկում էր Հայաստանի խորհրդարանական ընտրությունները 
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 17:17

Արմինֆո. Եվրամիությունը ձեռքի ռեժիմով վերահսկում էր Հայաստանի խորհրդարանական ընտրությունները։ Այդ մասին հունիսի 10-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

"Ուժեղ Հայաստան". նախընտրական շրջանում ձերբակալվել են մեր քաղաքական ուժի շուրջ 700 ներկայացուցիչներ
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 16:37

Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" դաշինքի անդամ, իրավագետ Գոհար Մելոյանը ներկայացրել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ և դրանց ընթացքում իրենց թիմի արձանագրած հիմնական խախտումները:

Փաստաբան․Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 21:10

Արմինֆո Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը ՝ իր հրապարակմանը կցելով դատարանի որոշումը։

Ազգային-ժողովրդավարական բևեռ․ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնահռչակ վարչապետ, իսկ նրա ձևավորած կառավարությունը զուրկ է որևէ լեգիտիմությունից
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 21:00

Արմինֆո.  Սույն թվականի հունիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ փաստեցին, որ գործող հակաազգային ռեժիմը պատրաստ է ցանկացած ստորության՝ սեփական իշխանությունը երկարաձգելու և պետականության կործանման ընթացքն ավարտին հասցնելու համար։ Այդ մասին ասվում է Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) խորհրդի հայտարարությունում, որը հրապարակվել է ԱԺԲ ֆեյսբուքյան էջում:

"Ուժեղ Հայաստանը" խոստացել է մանդատների վերաբերյալ որոշում կայացնել ՝ ելնելով երկրի շահերից
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 20:51

Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցությունը պատասխանատու քաղաքական ուժ է և ցանկացած որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի իր ընտրողների վստահությունը և առաջնորդվի երկրի շահերով: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում ասել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը՝ մեկնաբանելով քննարկումներն այն մասին, թե արդյոք կուսակցությունը կվերցնի պատգամավորական մանդատները որպես ընդդիմության առաջատար:

Հայաստանի նախկին արտգործնախարար․ Հայաստանի քաղաքացիներն իշխանություններին ՀՀ սահմանադրությունը փոխելու, ՀԱԵ դեմ ոտնձգություններ իրականացնելու եւ երկրի ինքնիշխանությունը խախտելու մանդատ չեն տվել
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 18:12

Արմինֆո.  Հայաստանի քաղաքացիները Հայաստանի իշխանություններին մանդատ չեն տվել ՀՀ սահմանադրությունը փոխելու, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգություններ իրականացնելու և երկրի ինքնիշխանությունը խախտելու համար: Այդ մասին Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ՝ արձագանքելով Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքներին եւ դրան հաջորդած իրադարձություններին։

Փաշինյան․ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համար
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 16:21

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ։

Երևանի բոլոր վարչական շրջաններում, առանց բացառության, ձայների մեծամասնությունը ստացել է "Քաղաքացիական պայմանագիրը". Վահագն Ալեքսանյան
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 14:34

Արմինֆո. Երևանի բոլոր վարչական շրջաններում, առանց բացառության, ձայների մեծամասնությունը ստացել է "Քաղաքացիական պայմանագիրը" (ՔՊ): Այդ մասին հունիսի 9-ին լրագրողներին հայտարարել է իշխող կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Իրավապաշտպան. Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ կեղծված են
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 12:57

Արմինֆո. Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ կեղծված են։ Այս մասին հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Հայաքվե». Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները պետք է բողոքարկվեն Սահմանադրական դատարանում
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 12:40

Արմինֆո. «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը հայտարարում է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկելու անհրաժեշտության մասին՝ դրանց վերջնական չեղարկման և նոր ընտրությունների նշանակման հեռանկարով։ Այս մասին ասված է խորհրդի Facebook-յան էջում հրապարակված հայտարարության մեջ, որտեղ ներկայացված է հունիսի 7-ին կայացած ընտրությունների քաղաքական գնահատականը։




Մեկնաբանվողներ
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը