Չորեքշաբթի, 19 Օգոստոսի 2026, 15:56
Արմինֆո. Նիկոլ Փաշինյանի վարչակազմի համար Սփյուռքի թուլացումը նշանակում է Հայաստանի թուլացում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Ֆրանկ Մուրադ Փափազյանը՝ ի պատասխան Հայաստանի ԱԺ կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հայտարարության, ով օրենսդիր մարմնի ամբիոնից հարցրել է, թե ովքեր են Արամ Համբարյանը (Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի տնօրենը), Գասպար Կարապետյանը (Բրյուսելի Հայ դատի գրասենյակի տնօրենը) ու Մուրադ Փափազյանը (CCAF-ի համանախագահ և ՀՅԴ Բյուրոյի անդամ), և թե քանի հոգու անունից են նրանք խոսում։
|
Չորեքշաբթի, 19 Օգոստոսի 2026, 15:39
Արմինֆո. Ազգային ժողովի օգոստոսի 19-ի լիագումար նիստում շարունակվել են ակտիվ քննարկումները, թե ինչ ճանապարհով պետք է ընթանա Հայաստանը: Խորհրդարանականների ելույթները տեղի են ունենում ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար Արեգա Հովսեփյանի թեկնածության շուրջ քննարկումների ֆոնին, ում առաջադրել է ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցությունը:
|
Չորեքշաբթի, 19 Օգոստոսի 2026, 09:29
Արմինֆո. Ազգային ժողովի օգոստոսի 18-ի նիստում քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցը: Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունն այդ պաշտոնի համար առաջադրել է Լուսինե Բադալյանի թեկնածությունը:
|
Չորեքշաբթի, 19 Օգոստոսի 2026, 09:26
Արմինֆո."Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող "Մուլտի Վելնես" ընկերությունը դատական հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզաառողջարարական համալիրի նկատմամբ իրավունքների գործողությունը դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի իրավասությանը հանձնելու որոշումը: Հայցը ներկայացվել է դատական տեղեկատվական datalex.am կայքում։
|
Չորեքշաբթի, 19 Օգոստոսի 2026, 09:25
Արմինֆո. Արտաքին կապերի եվրոպական ծառայությունը (EEAS) հրապարակել է "Աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին 2025 թվականի տարեկան զեկույցը", որում գնահատականներ են տրված նաև Հայաստանում տիրող իրավիճակին:
|
Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2026, 15:01
ԱրմԻնֆո. Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ և համալիր քայլերի իրականացում: Այդ մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանԱնահիտ Մանասյանի հայտարարությունում։
|
Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2026, 12:05
Արմինֆո. Հանցագործությունների կանխարգելումը հանրային անվտանգության քաղաքականության հիմքում է, օգոստոսի 18-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը:
|
Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2026, 19:29
Արմինֆո. Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանն ավարտել են իրենց պաշտոնավարումն իբրև պաշտպանության նախարարի խորհրդականներ։ Այդ մասին սոցիալական ցանցերում հաղորդել է ինքը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
|
Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2026, 12:32
ԱրմԻնֆո. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջեշ Կումար Սինգհի հետ: Վերջինս Հայաստանում է պաշտոնական այցով:
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 15:27
Արմինֆո. Այս ամառ ևս Իդրամի և IDBank-ի աջակցությամբ «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի 200 սան Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից մասնակցել է «Մանկապատանեկան սպորտային-տուրիստական վրանային ճամբարին»։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 13:02
ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 1-ին կամ դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար միանվագ ծննդյան նպաստը կկազմի 500,000 դրամ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության օգոստոսի 13-ի նիստում:
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026, 15:38
Արմինֆո. «Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն էր։ Կուտակված 5,094,763 դրամն ուղղվեց լայնամասշտաբ անտառտնկման ու անտառվերականգնման աշխատանքների իրականացմանը՝ նպաստելով տեղական կենսաբազմազանության պահպանմանը։
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026, 15:26
Արմինֆո. «Armenia Lacrosse»-ի համահիմնադիր և մարզիչ Ջոնի Մուրադյանը 12 օրով մեկնում է ճամփորդության Հայաստանում, որի ընթացքում կայցելի 12 տեսարժան վայրեր և 2026 թվականի օգոստոսի 11-ից մինչև օգոստոսի 22-ը «Armenia Lacrosse»-ի սոցիալական մեդիայի բոլոր վեց հարթակներում կկիսվի Աստվածաշնչի ամենօրյա ընթերցումների 12 տեսանյութերով:
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026, 13:35
ԱրմԻնֆո. Հայ-ռուսական հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ։ Մոտ ապագայում հնարավոր են ոչ միայն հայկական ապրանքների վրա ընդլայնված սահմանափակումներ, այլև միգրացիոն վերահսկողության խստացում, գազի մատակարարման պայմանների վերանայում, լոգիստիկ խնդիրներ և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում Հայաստանի վրա քաղաքական ճնշման ուժեղացում։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է «Միասնության թևեր» կուսակցության խորհրդի անդամ և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
|
Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2026, 19:05
Արմինֆո.Արդեն որերորդ օրն է՝ նոր Ազգային ժողովում իշխող մեծամասնությունը ժխտում է ոչ միայն Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, այլ նաև այն փաստը, որ դա ճանաչված է նաև միջազգային մի շարք կառույցների կողմից: Այդ մասին սոցիալական ցանցերում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
|
Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2026, 14:01
ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար տեղակալ Արայիկ Եսայանին։
|
Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2026, 18:03
Արմինֆո.Մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկներ, ֆինանսական հմտություններ ու անսպառ ոգևորություն․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարի հերթական մրցափուլը։
|
Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2026, 15:34
Արմինֆո. Օգոստոսի 10-ին Ազգային ժողովի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության և ընդդիմադիր ուժերի միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքում հայտնի է դարձել, թե նրանցից որ մեկն է գլխավորելու ԱԺ հանձնաժողովները:
|
Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2026, 13:44
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը օգոստոսի 10-ի նիստում հաստատել է իններորդ գումարման խորհրդարանական հանձնաժողովների ցանկը և կազմը: Նոր գումարման խորհրդարանը կունենա 12 հանձնաժողով: Որոշմանը կողմ է քվեարկել 60 պատգամավոր, ձեռնպահ՝ 15, և դեմ՝ ոչ ոք:
|
Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2026, 10:18
ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Տավուշի մարզում չորրորդ տարին անընդմեջ անցկացվող բանակային խաղերի փակման արարողությանը։
|