Arminfo.info

ԿԸՀ նախագահը փորձել է բացատրել ընտրողների ստորագրությունների և քվեարկածների միջեւ տարբերությունը
 Շաբաթ, 27 Հունիսի 2026, 16:26

Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը հավաստիացրել է, որ հայցադիմում ներկայացրած ընդդիմադիր ուժերի հնչեցրած՝ ցուցակներում ստորագրածների և քվեարկածների թվի միջև 27.8 հազար տարբերությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 27-ին Սահմանադրական դատարանի նիստում։

Լուրջ հիմքեր կան՝ ենթադրելու, որ պետական բյուջեից հարյուր միլիոնավոր դրամ է ուղղվել իշխանության նախընտրական քարոզարշավին․ փաստաբան
 Շաբաթ, 27 Հունիսի 2026, 14:08

Արմինֆո.  Լուրջ հիմքեր կան՝ ենթադրելու, որ պետական բյուջեից հարյուր միլիոնավոր դրամ է ուղղվել իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը: Այդ մասին հունիսի 27-ին Սահմանադրական դատարանի մոտ լրագրողներին հայտարարել է փաստաբան Արամ Օրբելյանը։

Ազգի առողջությունը. Հնդկաստանը զգալի առաջընթաց է գրանցել անվտանգ ծննդաբերության և երեխաների պատվաստման ոլորտում
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 18:08

Արմինֆո. Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունը (MoHFW)՝ Մումբայի Ժողովրդագրական գիտությունների միջազգային ինստիտուտի (IIPS) հետ համատեղ, պաշտոնապես հրապարակել է 2023–2024 թվականների ժամանակահատվածի համար Ընտանիքի առողջության ազգային վեցերորդ հետազոտության (NFHS-6) նախնական վերլուծական թերթիկները (Fact Sheets): Հետազոտությունն ընդգրկել է շուրջ 6,79 լաքհ (679 հազար) տնային տնտեսություն երկրի 715 շրջաններում: Հետազոտության արդյունքները «ԱրմԻնֆո» գործակալությանը սիրով տրամադրել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը:

Դատարանը 2 ամսով կալանավորել է ընդդիմադիր Ավետիք Չալաբյանին
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 18:54

Արմինֆո Երեւանի առաջին ատյանի դատարանը հայտնի ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ, "ՀայաՔվե" միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկու ամսով կալանավորումը: Այսօր վաղ առավոտյան Չալաբյանը ձերբակալվել էր, նրա տանը իրավապահները խուզարկություն են իրականացրել։

Հայաստանի դեսպանը ֆրանսիացի օրենսդիրներին պատմել է հանրապետությունում ընտրական գործընթացների մասին
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 16:04

Արմինֆո. Ֆրանսիայում Հայաստանի  դեսպան Արման Խաչատրյանը նախօրեին հանդիպել է Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին՝ խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ։

Փաստաբան․ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 14:30

Արմինֆո."ՀայաՔվե" միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ): Այդ մասին իր «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Ռուսաստանի քննիչները ստուգում կանցկացնեն Գյումրի-Մոսկվա երթուղով ուղևորվող ինքնաթիռում հերմետիկության կորստի տվիչի սխալ գործարկման փաստի առնչությամբ
 Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 16:15

Արմինֆո. Գյումրիից Մոսկվա չվերթն իրականացնող "Պոբեդա" ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքի փաստի առթիվ նախաքննական ստուգում է կազմակերպվել, իրավապահները պարզում են հերմետիկության կորստի տվիչի սխալ գործարկման պատճառներն ու պայմանները: Այդ մասին ասվում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի տրանսպորտի Արևմտյան միջտարածաշրջանային քննչական վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ռոբերտ Քոչարյան. Շտապ հարուցված գործը մեկ նպատակ ուներ՝ արգելել ինձ երկրից դուրս գալը
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 21:18

Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ իր դեմ շտապ հարուցված գործը, որը նա պարզապես աբսուրդ է անվանել, անհրաժեշտ էր իրեն երկրից դուրս գալն արգելելու համար։ Նա այս մասին հայտարարել է տված հարցազրույցում։

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարի հետ
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 17:41

Արմինֆո. Հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին:

Կալանավորվել է "Ուժեղ Հայաստան" դաշինքից Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուն
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 11:10

Արմինֆո. «Ուժեղ Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն կալանավորվել է՝ 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Արդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմը
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 20:43

Արմինֆո. Միացյալ Նահանգները և Իրանը ստորագրեցին պատերազմը դադարեցնելու մտադրության հռչակագիր: ԱՄՆ նախագահը փաստաթուղթը ստորագրել է 2026 թվականի հունիսի 17-ին՝ Ֆրանսիայի Վերսալի պալատում կայացած G7 գագաթնաժողովի շրջանակներում: Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը այն թվային ստորագրել է Թեհրանում գտնվելու ժամանակ։

Թուրքագետ․ Իրանի և ԱՄՆ հռչակագիրը քաղաքական-տնտեսական առումով ավելի շահավետ է Իրանի համար
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 10:10

Արմինֆո.  Հունիսի 17-ին հրապարակված Իրանի և ԱՄՆ հռչակագիրը քաղաքական-տնտեսական առումով ավելի շահավետ է Իրանի համար։

«Ականատեսը» կասկածի տակ է դրել ԿԸՀ-ի պնդումներն առ այն, որ երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 10:52

Արմինֆո. «Ականատես» դիտորդական առաքելությունը խիստ վիճահարույց է համարում ԿԸՀ-ի գնահատականն առ այն, որ երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, ինչպես նաև հարցականի տակ է դնում վերաքվեարկություն չնշանակելու որոշումը: Այդ մասին ասվում է դիտորդական առաքելության հայտարարությունում։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն առաջարկում է արգելել հաջորդ ընտրություններին այն ուժերի մասնակցությունը, որոնք ներգրավված են ընտրակաշառք բաժանելու մեջ
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 09:58

Արմինֆո.  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։

Քոչարյան․ Խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները բավարար են դրանք ոչ լեգիտիմ որակելու համար
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 21:02

Արմինֆո Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները բավարար են դրանք ոչ լեգիտիմ որակելու համար ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Միասնության թեւեր» կուսակցությունը մտադիր է դիմում ներկայացնել ԿԸՀ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու համար
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 19:04

Արմինֆո «Միասնության թեւեր» կուսակցությունը մտադիր է դիմում ներկայացնել ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել  խորհրդարանական ընտրությունները։

Սամվել Կարապետյանը հայտարարել է քաղաքականության մեջ մնալու մտադրության մասին
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 18:28

Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է քաղաքականության մեջ մնալու մտադրության մասին: Այդ մասին նա հայտարարել է դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հերթական խորհրդարանական ընտրություններից հետո իր ծրագրերը չեն փոխվել:

ԲՀԿ-ի աջակիցներն ակցիա են անցկացրել ԿԸՀ-ի դիմաց, պահանջելով կրկնակի քվեարկություն անցկացնել այն ընտրատեղամասերում, որտեղ արդյունքներն անվավեր են ճանաչվել
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 15:49

Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության աջակիցները բողոքի ակցիա են անցկացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) շենքի դիմաց ՝ քաղաքական ուժից խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ "ձայները գողանալու" առնչությամբ: Նրանք հանձնաժողովից պահանջում են վերականգնել արդարությունը և կրկնակի քվեարկություն անցկացնել այն ընտրատեղամասերում, որտեղ արդյունքներն ավելի վաղ չեղյալ են համարվել:

Սամվել Կարապետյանն առաջարկում է անցկացնել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, կամ՝ նոր ընտրություններ 
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 15:17

Արմինֆո.Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" դաշինքը Հայաստանի իշխանություններին առաջարկում է կամ անցկացնել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, կամ՝ նոր խորհրդարանական ընտրություններ: Այդ մասին հունիսի 12-ին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ 

ՆԳ նախարար. Օրգով գյուղում տեղի ունեցած դեպքը՝ կապված 12-ամյա դպրոցականի օրգանիզմում թմրանյութի հայտնաբերման հետ, չի կարող մտահոգություն չառաջացնել
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 13:12

Արմինֆո.Օրգով գյուղում տեղի ունեցած դեպքը՝ կապված 12-ամյա դպրոցականի օրգանիզմում թմրանյութի հայտնաբերման հետ, չի կարող մտահոգություն չառաջացնել։ Այս մասին հունիսի 12-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։




Մեկնաբանվողներ
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել