Arminfo.info

Հայաստանի տարածքում չկա "Զանգեզուրի միջանցք" կոչվող ենթակառուցվածք, կա TRIPP նախագիծ, որի ներքո դրված են Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների ստորագրությունները․ պատգամավոր
 Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026, 17:45

Արմինֆո."Ստորագրված փաստաթղթերում, հայտարարություններում և նախագծերում դուք չեք հանդիպի "Զանգեզուրի միջանցք" անվանմանը. քաղաքական հռետորաբանության մակարդակով շատերը կարող են ինչ ասես ասել": Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Արման Եղոյանն օգոստոսի 12-ին ճեպազրույցում լրագրողներին այդպես է մեկնաբանել Ադրբեջանում "Զանգեզուրի միջանցքի" մասին գնալով ավելի հաճախ հնչող հայտարարությունները։

"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը ցանկանում է եվրոպական ինտեգրման հանձնաժողովի աշխատանքում ներգրավել իրական դիվերսիֆիկացում․ Նարեկ Կարապետյան
 Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026, 15:02

Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" խմբակցությունը ցանկանում է ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի աշխատանքում ներգրավել իրական դիվերսիֆիկացում: Այդ մասին օգոստոսի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Ազգային ժողովն այս պահին քննարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը Ֆինանսական, վարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում
 Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026, 14:00

Արմինֆո. Հայաստանի Ազգային ժողովում շարունակվում են խորհրդարանական հանձնաժողովների նախագահների թեկնածուների վերաբերյալ քննարկումները։

Դավիթ Անանյան. Հայաստանը չպետք է ընտրություն կատարի ո՛չ արտաքին ճնշման, ո՛չ էլ կառավարության քարոզչական կարգախոսների ազդեցության տակ
 Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026, 13:35

ԱրմԻնֆո. Հայ-ռուսական հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ։ Մոտ ապագայում հնարավոր են ոչ միայն հայկական ապրանքների վրա ընդլայնված սահմանափակումներ, այլև միգրացիոն վերահսկողության խստացում, գազի մատակարարման պայմանների վերանայում, լոգիստիկ խնդիրներ և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում Հայաստանի վրա քաղաքական ճնշման ուժեղացում։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է «Միասնության թևեր» կուսակցության խորհրդի անդամ և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Նարեկ Կարապետյանը պատմել է խորհրդարանական հանձնաժողովներն ընտրելիս առաջնահերթությունների մասին
 Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2026, 17:08

Արմինֆո. Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը հասել է աղետալի չափերի՝ 1,4 մլրդ դոլարի, և դրա մարման համար ներգրավվող ռեսուրսների նկատմամբ վերահսկողության անհրաժեշտություն կա:

Հայտնի է, թե ԱԺ որ խմբակցությունների ներկայացուցիչները կգլխավորեն խորհրդարանական հանձնաժողովները
 Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2026, 15:34

Արմինֆո. Օգոստոսի 10-ին Ազգային ժողովի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության և ընդդիմադիր ուժերի միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքում հայտնի է դարձել, թե նրանցից որ մեկն է գլխավորելու ԱԺ հանձնաժողովները:

Հայաստանի խորհրդարանում վերաբաշխվել է Ազգային ժողովի յուրաքանչյուր հանձնաժողովում տեղերի թիվը
 Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2026, 13:44

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը օգոստոսի 10-ի նիստում հաստատել է իններորդ գումարման խորհրդարանական հանձնաժողովների ցանկը և կազմը: Նոր գումարման խորհրդարանը կունենա 12 հանձնաժողով: Որոշմանը կողմ է քվեարկել 60 պատգամավոր, ձեռնպահ՝ 15, և դեմ՝ ոչ ոք:

Ռուսաստանի  ԱԳՆ ներկայացուցիչ․ Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի "ցատկի" սոցիալ-տնտեսական հետևանքները
 Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 18:18

Արմինֆո.Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի "ցատկի" սոցիալ-տնտեսական հետևանքները, իսկ արտահանման հետ կապված ընթացիկ դժվարությունները ներկայացվում են որպես Մոսկվայի ինչ-որ սահմանափակումներ, ինչը չի արտացոլում իրականությունը։

ՀՀ-ն և ԱՄՆ-ն քննարկում են հանրապետությունը միջազգային տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերի համակարգին ինտեգրելու հեռանկարները. Արտաքին գործերի նախարարություն
 Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2026, 13:20

Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը հանդիպել է Խաղաղության խորհրդի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունի և Անդրկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սոկոլովի հետ։

Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
 Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026, 19:50

Արմինֆո. Ամենահետաքրքիր գաղափարները միշտ չէ, որ ծնվում են գրասենյակներում։ Երբեմն դրանք ծնվում են վրաններում, քննարկումների ու բազմաթիվ ստարտափների միջավայրում։ Seaside Startup Summit-ն այս տարի կրկին համախմբել է հարյուրավոր մարդկանց մեկ նպատակի շուրջ՝ ստեղծելու վաղվա տեխնոլոգիական լուծումները։

ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը
 Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026, 18:21

Արմինֆո.Սույն թվականի հուլիսի 30-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ինչպես նաև շահագրգիռ այլ պետական գերատեսչության ներկայացուցիչներ։

"Քաղաքացիական պայմանագիրը" որոշել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների թեկնածուներին
 Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 17:24

Արմինֆո. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը որոշել է խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների թեկնածուներին:

Ռուսաստանի ԱՀԾ․ ԵԱՏՄ երկրները չեն փրկի Երեւանի խորտակվող քաղաքական անձնակազմին
 Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026, 14:19

Արմինֆո. Բրյուսելը չպետք է ակնկալի, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները թույլ չեն տա խորտակվել երևանյան քաղաքական անձնակազմին, նրան կպահեն ջրի երեսին և կհովանավորեն նրա մարաթոնյան լողը դեպի ԵՄ: Այդ մասին ասվում է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոյի հայտարարության մեջ։

Քաղաքագետ. Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը հաստատեց Երևանի և Մոսկվայի միջև խորացող ռազմավարական տարաձայնությունները
 Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026, 12:04

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցը չի նշանավորել հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի լուծման սկիզբը, այլ հաստատել է, որ կողմերի միջև ռազմավարական տարաձայնությունները շարունակում են խորանալ: Այս մասին Facebook-ում գրել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը:

Արմեն Աշոտյանը ընդդիմությանը առաջարկեց վեց կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ»
 Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026, 11:57

ԱրմԻնֆո. Ձերբակալված Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր Ֆեյսբուքյան էջում ընդդիմությանը առաջարկել է վեց կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ»։

Չեռնոգորիան մտադիր է վիզաների կենտրոն բացել Հայաստանում
 Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026, 19:41

Արմինֆո. Չեռնոգորիան առաջիկայում մտադիր է վիզաների կենտրոն բացել Հայաստանում։ Այդ մասին ասվում է Չեռնոգորիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության հայտարարությունում։

Կարծիք. Բաքուն Բեռլինում բանակցությունների արդյունքներով ստանում է ընդլայնված ազդեցության ալիք ԵՄ ներսում և ամրապնդում է համագործակցային կապերը գլխավոր եվրո-շարժիչի հետ
 Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 10:22

ԱրմԻնֆո. Բաքվի և Բեռլինի հարաբերությունները Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի Գերմանիա կատարած այցի արդյունքներով դուրս են գալիս ավանդական մոդելի սահմաններից, որտեղ Ադրբեջանը հիմնականում դիտվում էր որպես էներգետիկ ռեսուրսների մատակարար։ Այս տեսակետը կիսում է պատմական գիտությունների թեկնածու, ՄԳԻՄՈ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրո-ատլանտյան անվտանգության կենտրոնի գլխավոր գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։

Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
 Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 19:28

Արմինֆո. Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում։ Նա ամենավրդովեցուցիչ, անպատկառ ձևով բռնաճնշումների է ենթարկել ընդդիմությանը։ Իսկ հիմա մեզ օգտագործում է սեփական դավաճանության դիմաց վճարելու համար, այսինքն, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից Եվրոպական միություն անցնելու և Արևմուտք տեղափոխվելու համար։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ "Բիզնես Օնլայն"-ի հետ հարցազրույցում:

Հայաստանը միացել է «Առևտուրն ավելի կարևոր է, քան օգնություն» ը նախաձեռնությանը։
 Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026, 12:03

ԱրմԻնֆո: Հայաստանը միացել է «Առևտուրն ավելի կարևոր է, քան օգնություն» նախաձեռնությանը և պատրաստ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում կայացած «Առևտուրն ավելի կարևոր է, քան օգնություն» ֆորումում իր ելույթի ժամանակ:

Հայաստանն ու Ֆրանսիան պատրաստ են ավելի խորացնել համագործակցությունը կրթության ոլորտում
 Ուրբաթ, 10 Հուլիսի 2026, 11:26

ԱրմԻնֆո: Հայաստանը և Ֆրանսիան պատրաստ են խորացնել համագործակցությունը կրթության ոլորտում: Այս մասին հայտարարվել է Փարիզում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ֆրանսիայի կրթության նախարար Էդուար Ժեֆրիի հանդիպման ժամանակ:




Մեկնաբանվողներ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար