Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 22:49
Արմինֆո. Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո առկա է լեգիտիմության դեֆիցիտի ակնհայտ խնդիր. գործող իշխանությունները գողացել են Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առնվազն 60 հազար ձայնը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 21:18
Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ իր դեմ շտապ հարուցված գործը, որը նա պարզապես աբսուրդ է անվանել, անհրաժեշտ էր իրեն երկրից դուրս գալն արգելելու համար։ Նա այս մասին հայտարարել է տված հարցազրույցում։
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 15:48
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը։ Պահպանելով կրթահամալիրի նախկին պատմամշակութային տեսքը՝ վերակառուցվել է դպրոցի երեք և կառուցվել մեկ նոր մասնաշենք՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 12:59
Արմինֆո. Քանի դեռ ընդդիմությունը լռություն է պահպանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է ինքն օգտվել պլան "Բ"-ից և ստանալ սահմանադրական մեծամասնություն՝ ձայների 2/3-ով: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ հունիսի 7-ի հերթական խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության գործողությունների բացակայության և Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին։
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:59
Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը հաղթահարել է տարածաշրջանային բոլոր սպառնալիքները և կառավարում է դրանք, իսկ միակ սպառնալիքը մնում է "պատերազմի եռագլուխ կուսակցության և նրա պոչերի" գործունեությունը։ Այդ մասին հունիսի 17-ին Ազգային ժողովում հայտարարել է ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ժամի ընթացքում պատասխանելով պատգամավորների հարցերին։
|
Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 15:22
Արմինֆո. Իրականում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերընտրվել է ոչ թե երրորդ, այլ չորրորդ ժամկետի համար: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիտարկմանը, թե ինչու է Փաշինյանը գնում երրորդ ժամկետի, եթե ինքն է դրան դեմ արտահայտվել 2018 թվին, երբ նույնը փորձում էր անել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
|
Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 13:37
Արմինֆո. Ամռան առաջին օրերից ակտիվանում է «ճամպրուկային տրամադրությունը»։ Ոմանք պլանավորում են ծովափնյա արձակուրդ, մյուսները՝ բացահայտում Հայաստանի բնությունը, իսկ շատերն էլ նախընտրում են հանգստանալ քաղաքում։ Հանգստի որ տարբերակն էլ, որ ընտրեք, մի բան հաստատ է՝ ամառվա ամենապահանջված վայրերից են լողավազանները։
|
Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 11:07
Արմինֆո. Հայաստանը մտնում է ոչ թե խաղաղության, այլ մրցակցող լոգիստիկ ռեժիմների դարաշրջան։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Վահե Դավթյանը։
|
Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 18:52
Արմինֆո.Հայկական HandArt թատրոնը դարձել է "նեոնատուրալիզմ" նոր թատերական հոսանքի առաջին ներկայացուցիչն աշխարհում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է թատրոնի պրոդյուսեր, սցենարիստ Տիգրան Գյուլումյանը՝ HandArt թատրոնի "Մեր կարմիր - կանաչ տունը" ներկայացման հերթական պրեմիերայի օրը:
|
Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 10:08
Արմինֆո. Ժամանակակից աշխարհաքաղաքական մրցակցությունը տեղափոխվում է տարածքների վերահսկումից դեպի ենթակառուցվածքային հոսքերի վերահսկում: Նման կարծիք է հայտնել քաղակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 21:09
Արմինֆո. Այսօր ռուս-հայկական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման և փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողություններին ադապտացման փուլին: Այդ մասին հունիսի 12-ին Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 15:00
Արմինֆո.Միայն հիմարը կարող է մտածել, որ ես կարող եմ արդարացնել նրան, ով հանձնել է իմ հայրենիքը։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 13:35
Արմինֆո.«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչության անդամ Նարեկ Կարապետյանին թույլ չեն տվել դուրս գալ Հայաստանից։ Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 17:48
Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործում քաղաքական տարր չկա։ Այդ մասին հունիսի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 16:18
Արմինֆո. Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ հերթը Արաբկիրի շախմատի դպրոցի սաներինն էր։ Դասընթացին մասնակցեց շուրջ 50 աշակերտ, ովքեր ստացան ֆինանսական աշխարհի, գումարի ճիշտ տնօրինման, զեղծարարություններից պաշտպանվելու մասին արժեքավոր գիտելիքներ։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 14:11
Արմինֆո.«Միջին միջանցքը», որը կապում է Ասիան Եվրոպայի հետ և շրջանցում այլընտրանքային աշխարհաքաղաքական կենտրոնները, այլևս տեսական նախագիծ չէ, այլ վերածվել է լիարժեք գործող մայրուղու, որը պատրաստ է ընդունել բեռնափոխադրումների աննախադեպ ծավալներ։ Այս մասին գրում է թյուրքագետ Անժելա Սիմոնյանը։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 19:33
Արմինֆո. Այսօր խորհրդարան անցած քաղաքական ուժերը, այսինքն, նրանք, ում սատարել է մեր ժողովուրդը, պետք է որոշում կայացնեն, իսկ մենք բոլորս պետք է ենթարկվենք այդ որոշմանը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 17:46
Արմինֆո. Հայաստանի խորհրդարանական ընտրություններում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակը նրան քաղաքական գծի որևէ լայնածավալ փոփոխության իրավունք չի տալիս՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ:
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 17:17
Արմինֆո. Եվրամիությունը ձեռքի ռեժիմով վերահսկում էր Հայաստանի խորհրդարանական ընտրությունները։ Այդ մասին հունիսի 10-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 16:30
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի գտնվելու հարցն արդեն կտրուկ է դրված։ Այդ մասին հունիսի 10-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Կազանում ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
|