Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 20:16
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում։ Այդ մասին հաղորդում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով Թուրքիայում հրատարակվող «Ագոս» թերթին։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 18:55
Արմինֆո.Բռնազավթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին։ Այդ մասին հաղորդում է հասարակական գործիչ Ալեն Ղուլյանը՝ հրապարակելով տեսանյութ:
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 18:54
Արմինֆո.Կայացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի արտահերթ նիստը:
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 18:23
Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է 97 դրվագ գործողությամբ 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 18:03
Արմինֆո. Ֆինանսական հաշիվներ, բանկային քարտեր, ավանդներ․ այս և մի շարք այլ հասկացություններ պարզաբանելու և երեխաներին հուզող ֆինանսական հարցերին պատասխանելու համար Իդրամն ու IDBank-ն այս անգամ «Հայորդի» ճամբարում էին։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 18:01
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է Գլոբբինգի («ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ՍՊԸ) ԱՄՆ դոլարով պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 17:57
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներին հասանելի է «Էքսպրես» վարկը, որը հնարավորություն է տալիս ստանալ մինչև 20 մլն ՀՀ դրամ բիզնեսի զարգացման նպատակով։ Պրոդուկտը նախատեսված է ընկերությունների ընթացիկ ու ներդրումային խնդիրների լուծման համար և առանձնանում է վարկային հայտը դիտարկելու արագությամբ։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 17:54
Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը ԱԺ նիստի մեկնարկից առաջ կարճ ճեպազրույց է անցկացրել լրագրողների համար, հիշատակելով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում փոխադարձ վիրավորանքներ էին հնչել ընդդիմության և կառավարության միջև:
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 17:17
Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 16:04
Արմինֆո.Օգոստոսի 12-ին տեղի է ունեցել ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ անհրաժեշտ հանձնառությունների և ոլորտային գործընթացների արդյունավետ իրագործման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որը ղեկավարում է ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 16:03
Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններ են սպասվում։ Այդ մասին հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան հաճախակի դարձած դեպքերի առնչությամբ պետության միջոցառումների վերաբերյալ լրագրողների հարցին։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 16:01
Արմինֆո.ՀՀ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այդ մասին հաղորդում է "Հրապարակ" թերթը։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 16:00
Արմինֆո.Օգոստոսի 13-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այդ մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունում։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 15:56
Արմինֆո. Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հանրապետությունում Գերմանիայի նոր դեսպանի հավատարմագրի հանձնման արարողության ժամանակ:
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 15:03
Արմինֆո. Հայաստանն ու Լեհաստանը կստորագրեն "Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին" համաձայնագիր։ ՀՀ կառավարությունն օգոստոսի 13-ի նիստում նպատակահարմար է գտել այդ փաստաթղթի ստորագրումը։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 14:45
Արմինֆո. Ակբա Ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականի գործունեությունը՝ նպաստելով Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացմանը, ոլորտի մրցունակության բարձրացմանն ու համայնքների հզորացմանը։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 13:09
Արմինֆո. Հայաստանի Ազգային ժողովում շարունակվում են խորհրդարանական հանձնաժողովների նախագահների թեկնածուների վերաբերյալ քննարկումները։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 13:02
ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 1-ին կամ դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար միանվագ ծննդյան նպաստը կկազմի 500,000 դրամ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության օգոստոսի 13-ի նիստում:
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 12:57
Արմինֆո. «Հակառակ հայկական կողմի պնդումներին, մենք որևէ նախնական համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP նախագծի վերաբերյալ», - ասել է իրանցի գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին՝ մեկնաբանելով TRIPP նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի հետ բանակցությունները: Այս մասին հաղորդել է Telegram-ի «llordofwar» ալիքը:
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 12:47
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|