Arminfo.info

Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
 Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 17:20

Արմինֆո. "3+3"  հարթակը տարածաշրջանային համագործակցության կարևոր մեխանիզմ է, և Ադրբեջանը պատրաստ է դրա հաջորդ հանդիպումն անցկացնել իր մոտ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հուլիսի 17-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
 Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 17:11

Արմինֆո.Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք համակողմանի կարգավորմանը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ կայացած բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
 Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 12:46

ԱրմԻնֆո։ Վրաստանը հատուկ հարաբերություններ ունի երեք հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունները խորանում են։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքի «Իմեդի Լայվ» հաղորդման ժամանակ։

Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
 Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 16:36

Արմինֆո. Ռուսական ծագմամբ ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է TRIPP+ Enterprise Fund-ի նախագահ․ դա նոր հիմնադրամ է, որը պետք է ֆինանսավորի ենթակառուցվածքային նախագծեր Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում: Նշանակումը հաստատել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Այս մասին "Սեկտոր գոռ" հետազոտական Telegram-ալիքում իր հոդվածում գրում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ՉԺԱԻ Կովկասյան հետազոտությունների բաժնի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու Եվգենիա Գորյուշինան:

Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
 Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 13:05

Արմինֆո: ՀՀ կառավարությունն ընդունել է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծի իրականացման համար ռազմավարական գործընկերության շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագիծը: Այս որոշումը հաստատվել է հուլիսի 16-ին կառավարության նիստում:

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարություն
 Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 12:43

Արմինֆո. Ռուսաստանը պատրաստ է տրամադրել պահանջվող օգնությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման գործում, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ կապված Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ նախատեսված բանակցությունների հետ։

Ռուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումը
 Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026, 20:00

Արմինֆո. Ռուսաստանի Դաշնությունը լիովին կիսում է Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը եւ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան միավորող 3+3 միջազգային հարթակը չքաղաքականացնելու մոտեցումը:

Կոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը
 Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026, 16:07

Արմինֆո.Ռուսաստանցի ներդրող Կոնստանտին Սոկոլովը՝ Չիկագոյից,  կզբաղեցնի Պետդեպարտամենտի նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը, որը կառավարում է Կենտրոնական Ասիայում առեւտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը, ներառյալ՝ ներդրումները տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքների եւ կարեւոր օգտակար հանածոների մեջ: Այդ մասին գրում է Guardian-ը, նշելով, որ հուլիսի 10-ին Պետդեպարտամենտը հաստատել է նրա նշանակումը։ 

Փաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն է
 Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026, 15:40

Արմինֆո. Հայաստանն այսօրվա դրությամբ ավտորիտար պետություն է։ Այդ մասին հուլիսի 15-ին հայտարարել է փաստաբան Տաթեւիկ Սողոյանը՝ "Հայաստանն ավտորիտարիզմի ճանապարհին" քննարկման ժամանակ։

Սերն ու ջուրը Կողբում էին հավաքել բոլորին. Տավուշում մեծ շուքով են նշել Վարդավառի տոնը
 Երկուշաբթի, 13 Հուլիսի 2026, 16:52

Արմինֆո.  Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում հուլիսի 10-12-ը Վարդավառի իսկական տոն էր ՝ իր բոլոր ավանդույթներով և հագեցած մշակութային ծրագրով:

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետ
 Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 16:03

Արմինֆո. Պաշտոնավարման ավարտի կապակցությամբ Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ

ԵՄ-ը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է Հարավային Կովկասում երթուղիների զարգացմանն աջակցելու լավագույն միջոցը. Գրոնո
 Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 17:37

Արմինֆո.Եվրոպական միությունը Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է, թե ինչպես կարող է Բրյուսելը լավագույնս աջակցել Հարավային Կովկասի հաղորդակցային երթուղիների զարգացմանը։ Այդ մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ խոսելով Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի շուրջ։

Քաղաքական գործիչ. և Մոսկվան, և Բրյուսելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից կսպասեն ոչ թե դատարկ խոսքեր, այլ գործողություններ
 Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 10:39

АрмИнфо. Մոսկվան եւ Բրյուսելը սպասելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից գործողություններ, ոչ թե դատարկ խոսքեր։ Դրանից կախված կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա իշխանության ապագա կառավարությունը, որը զրկված է լեգիտիմությունից եւ պահպանում է իշխանությունը Արևմուտքի եւ Թուրքիայի աջակցությամբ։ Այդ մասին իր հոդվածում գրում է Հանրապետական կուսակցության վարչության անդամ Արտակ Զաքարյանը։

Քաղաքական գործիչ․ Անակլիայի նավահանգիստը պետք է կառուցվի Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ մասնակցությամբ
 Երկուշաբթի, 6 Հուլիսի 2026, 20:06

Արմինֆո. Անակլիայի նավահանգիստը պետք է կառուցվի Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ մասնակցությամբ և դառնա Կովկասի դարպասն ամբողջ աշխարհի համար: Այդ մասին հայտարարել է վրացական "Լելո" կուսակցության առաջնորդներից մեկը՝ Իրակլի Կուպրաձեն։

Ռուբինյանն ու Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ
 Երկուշաբթի, 6 Հուլիսի 2026, 14:02

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

ՀՀԿ․ Արդյո՞ք հայտարարած «շարժումը» դեպի Եվրոպա իրականում չի թաքցնում թուրքական ծրագիրը և Հայաստանի թուրքացումը՞
 Երկուշաբթի, 6 Հուլիսի 2026, 13:19

ԱրմԻնֆո.Նիկոլ  Փաշինյանն ամեն հնարավոր միջոցներով փնտրում է ճեղքեր՝ հայաստանյան արտադրանքը ռուսական շուկա վերադարձնելու համար։ Այս մասին իր հոդվածում գրում է Հանրապետական կուսակցության վարչության անդամ Արտակ Զաքարյանը։

Նարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստան»-ը մանդատներ կստանա և կմտնի Հայաստանի խորհրդարան
 Երկուշաբթի, 6 Հուլիսի 2026, 10:51

ԱրմԻնֆո. Ընդդիմադիր «Ուժեղ  Հայաստան» բլոկը Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ որոշում է կայացրել ընդունել պատգամավորական մանդատները և մասնակցել Հայաստանի Ազգային ժողովի աշխատանքներին։ Այդ մասին իր Facebook-էջում հայտնել է «Ուժեղ  Հայաստան» ընդդիմադիր բլոկի քաղաքական բյուրոյի անդամ, բլոկի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը:

Ռուբինյանը հաղորդել է, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո վայր կդնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի լիազորությունները
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 13:51

Արմինֆո.  Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հաղորդել է, որ Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո վայր կդնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի լիազորությունները: Այդ մասին նա հայտարարել է հուլիսի 3-ին Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին,  թե արդյոք Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրումն ինչ-որ ուղերձ չէ թուրքական կողմին։

Գալուզին. Ռուսաստանը վճռորոշ ներդրում ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 10:47

Արմինֆո. Ռուսաստանը վճռական ներդրում է ունենում Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում և Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի կնքումը համարում է տարածաշրջանում անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային քննարկումների հիմնական նպատակ: Այս մասին TASS-ին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

Փաշինյանը հաստատել է իր այցը Իրան՝ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026, 18:29

Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է հուլիսի 3-ին Իրան այցելելու մտադրության մասին:




Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ