Արմինֆո. Հաշվի առնելով 2025 թվականի հոկտեմբերի 16-ին տեղեկատվության հրապարակային աղբյուրներում առկա տվյալները ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը 2025թ. հոկտեմբերի 18‑ին քննարկել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման հարցը: Այդ մասին ասվում է Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հայտարարությունում։