Շաբաթ, 18 Հուլիսի 2026, 14:40
Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը:
|
Շաբաթ, 18 Հուլիսի 2026, 12:19
Արմինֆո. Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն։ Այդ մասին ասվում է Հայաստանի ՆԳՆ Ոստիկանության հաղորդագրությունում։
|
Շաբաթ, 18 Հուլիսի 2026, 12:07
Արմինֆո. Սյունիքի մարզում ամփոփվել են "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքները։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 18:44
Արմինֆո.Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը: Քաղաքի կենտրոնում, Միսաք Մանուշյանի անվան պուրակում բացվել է մշակութային նոր տարածք. տեղադրվել են Աշոտ Հարությունյանի 13 քանդակները:
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 17:41
Արմինֆո.Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը, ով ցուցահանդեսի տաղավարից հեռացրել է Արցախում "Մենք ենք մեր սարերը" կամ, ավելի հայտնի, "Տատիկ - Պապիկ" հուշարձանը պատկերող նկարը:
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 17:20
Արմինֆո. "3+3" հարթակը տարածաշրջանային համագործակցության կարևոր մեխանիզմ է, և Ադրբեջանը պատրաստ է դրա հաջորդ հանդիպումն անցկացնել իր մոտ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հուլիսի 17-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 17:11
Արմինֆո.Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք համակողմանի կարգավորմանը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ կայացած բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 17:07
Արմինֆո.ԲՀԿ առաջնոր, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Այդ մասին հաղորդել է Ծառուկյանի փաստաբաններից մեկը՝ Էմին Խաչատրյանը՝ Facebook-ի իր էջում։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 15:10
Արմինֆո. Կոնվերս Բանկը Euromoney հեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից արժանացել է Armenia’s Best Digital Bank for Consumers մրցանակին՝ լավագույնը ճանաչվելով հուլիսի 16-ին Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության առանցքային անվանակարգերից մեկում։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 14:04
Արմինֆո. Երևանում տեղի է ունեցել լիբանանյան ծագումով ֆրանսիացի հայտնի շեփորահար, կոմպոզիտոր Իբրահիմ Մաալուֆի շլափայլ համերգը:
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 13:44
Արմինֆո. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երկրի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 12:46
ԱրմԻնֆո։ Վրաստանը հատուկ հարաբերություններ ունի երեք հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունները խորանում են։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքի «Իմեդի Լայվ» հաղորդման ժամանակ։
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 12:21
ԱրմԻնֆո: Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում գրանցվել են աղիքային վարակի դեպքեր, որոնցից վեցը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 10:20
ԱրմԻնֆո. ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների շտաբի կառավարիչ տնօրեն և ԵՄ քաղաքացիական առաքելությունների հրամանատար Ստեֆանո Տոմատոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպական միության միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը:
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 20:15
Արմինֆո. Վանաձորի նախկին քաղաքապետ, Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորության թեկնածու Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին:
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 19:55
Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին՝ նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 19:21
Արմինֆո.Երևանի ավագանու "Մայր Հայաստան" խմբակցությունը Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվականին Հայաստանի մայրաքաղաքում, այսպես կոչված, կարմիր գծերի վրա կայանման գնի բարձրացման դեմ գործը: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Երևանի ավագանու "Մայր Հայաստան" խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 19:16
Արմինֆո. ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների համալիր կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ ընթացող աշխատանքները քննարկելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հուլիսի 16-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Անվտանգության խորհրդի գրասենյակի, ներքին գործերի, արտաքին գործերի նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային փորձագետների մասնակցությամբ:
Ինչպես նշվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում, սահմանների համալիր կառավարումը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում իրականացվող գործողությունների կարևոր ուղղություններից է:
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շրջանառվող «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի ընթացքի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվություն, մասնակիցների կողմից ընդգծվել է նախագծի կարևորությունը և այն հնարավորինս շուտ հաստատելու անհրաժեշտությունը:
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 17:50
Արմինֆո. Հայաստանի ազգային գրադարանի ընթերցասրահում բացվել է Իրանական գրականության անկյուն։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, ԻԻՀ դեսպանության հանրային դիվանագիտության ներկայացուցիչ Նեդա Ռաէֆիփուրը:
|
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 17:48
Արմինֆո.Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն։
|