Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026, 12:36
Արմինֆո.Եվրամիության ղեկավարությունը ագրեսիվորեն ձեռնամուխ է եղել Հայաստանից Ռուս Ուղղափառ Եկեղեցու (ՌՈւԵ) դուրսմղմանը։ Որպես եվրոինտեգրման պարտադիր պայման՝ հայկական իշխանությունների առջև պահանջ է դրվում լիովին խզել Մոսկվայի հետ դարավոր կրոնական և հոգևոր կապերը։ Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԽ) մամուլի բյուրոյի հայտարարության մեջ։
|
Ուրբաթ, 22 Մայիսի 2026, 15:36
Արմինֆո."Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանում իշխանության գալուց հետո պատրաստ է հանրապետության առաջին երեք նախագահների հետ խորհրդակցել միայն երկրի անվտանգության, բայց ոչ տնտեսության հարցերի շուրջ: Այդ մասին նա հայտարարել Է մայիսի 22-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 17:31
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արդարացնելով իշխանությունների անգործությունն ադրբեջանական գերությունից հայերի ազատման հարցում, «սլաքներն ուղղել է» ընդդիմության վրա:
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:47
Արմինֆո.Հայաստանի գործող իշխանությունների համար հայ ռազմագերիների հարցը, նրանց իրավունքների պաշտպանությունը դադարել են լինել արտաքին քաղաքականության օրակարգ։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտարարել է "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ արձագանքելով ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ուղերձին:
|
Կիրակի, 3 Մայիսի 2026, 19:31
Արմինֆո. Եվրոպական առաջնորդները շարունակում են ժամանել Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) ութերորդ գագաթնաժողովին, որը սկսվում է երկուշաբթի՝ ապրիլի 4-ին։ Սա եվրոպացի առաջնորդների ամենամեծ հավաքն է Հարավային Կովկասում։
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026, 17:38
Արմինֆո.Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն արձանագրում է՝ Կովկասի մուսուլմանների վարչության վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Բաքվի բռնապետական ռեժիմի բարբարոսություններն արդարացնող՝ կրոնական քողի տակ թաքնված խայտառակ և էժանագին սպասարկություն։ Այդ մասին ասվում է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի տարածած հայտարարությունում։
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026, 17:33
Արմինֆո.Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որով խստորեն դատապարտում է Կովկասի մահմեդականների խորհրդի հայտարարությունը, որը փորձում է արդարացնել ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը, մասնավորապես՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարի լիակատար ավերումը:
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026, 17:09
Արմինֆո. -ժողովրդավարական բևեռը (ԱԺԲ) խստորեն դատապարտում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Այդ մասին ասվում է ԱԺԲ խորհրդի տարածած հայտարարությունում։
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026, 14:40
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման հարցը կապել է փոխադարձության սկզբունքի հետ: Ապրիլի 30-ին ճեպազրույցում նա հնարավոր է համարել, որ հայկական կողմը կարող է նույն կերպ վարվել Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանցիների կառուցած մշակութային նշանակության օբյեկտների հետ:
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 18:29
Արմինֆո.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները խրախուսում են օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքում արցախյան մշակութային և հոգևոր ժառանգությունը ոչնչացնելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը:
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 13:11
Արմինֆո. «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը խոր ցավով և մտահոգությամբ է հետևում Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոչնչացման, վանդալիզմի և յուրացման փորձերին։ Այդ մասին ասվում է կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 17:02
Արմինֆո.Ապրիլի 27-30-ը Եվրոպական խորհրդարանում (Եվրախորհրդարան) տեղի կունենան քննարկումներ Հայաստանում հունիսի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արտաքին միջամտության դեմ պայքարում երկրին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձևի ընդունման շուրջ: Այդ մասին հաղորդում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 16:59
Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գնահատական է տվել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացմանը։
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 16:11
Արմինֆո.Մոսկվայում համոզված են, որ Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության նպատակը երկրի ներքին գործերին միջամտելն է։ Այս մասին ապրիլի 24-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 12:11
Արմինֆո.Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ ադրբեջանական աղբյուրների իբրև թե անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ էին: Խիստ մտահոգիչ են նաև Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները։ Այդ մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարությունում։
|
Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 15:32
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում պաատերազմական հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու փորձերը ճանապարհ է դեպի նոր պատերազմ: Փաշինյանը նման դիրքորոշում է հայտնել ապրիլի 23-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ ի պատասխան հարցին, թե արդյոք Հայաստանը հետամուտ է լինելու պատասխանատվության ենթարկելու, այդ թվում ՝ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացված պատերազմական հանցագործությունների համար։
|
Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 11:39
Արմինֆո. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումը։
|
Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 10:05
Արմինֆո.Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) վրդովմունք է հայտնել Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախում հայկական քրիստոնեական ժառանգության հետևողական ոչնչացման կապակցությամբ:
|
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026, 15:53
Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 21-ին մասնակի բավարարել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը:
|
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026, 13:05
Արմինֆո. Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացմանը Հայաստանի իշխանությունների կողմից չարձագանքելը չեզոքություն կամ «խաղաղության դիվանագիտություն» չէ, այլ ուղղակի հանցակցություն և դավաճանություն։ Այս մասին ասվում է Հայ եկեղեցու պահպանման համահայկական խորհրդի կողմից ԱրմԻնֆոյի ստացած հայտարարության մեջ՝ Ստեփանակերտում ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կողմից Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացման վերաբերյալ։
|