Arminfo.info

ՊԵԿ աշխատակիցներն Իրանից մաքսանենգ բեռ են հայտնաբերել՝ 10 կգ մարիխուանայի տեսքով
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 14:33

Արմինֆո. ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում օրերս օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ԻԻՀ քաղաքացին պատրաստվում է ՀՀ պետական սահմանով` մաքսանենգ եղանակով Հայաստան ներմուծել առանձնապես խոշոր չափի՝ 10 կիլոգրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ 

Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է ԵԱՀԿ արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերում կառուցողական ներդրում կատարելու Երեւանի պատրաստակամության մասին
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 11:46

Արմինֆո.  Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին:

Հայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 16:14

Արմինֆո Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հունիսի 17-ին «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը։

Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 18:27

Արմինֆո.Արդեն երեք տարի Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում Սյուզաննա Բարսեղյանն արտադրում է բնական անուշահամ չրեր և հատուկ բաղադրատոմսով չրահունց կոնֆետներ։

ՀՀ դատախազությունը վիճարկում է Ծաղկաձորի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 17:57

Արմինֆո. Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցը Վարչական դատարանի կողմից բավարարվել է. անվավեր է ճանաչվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով, 36 միլիարդ 413 միլիոն 526 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
 
Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Կոտայքի մարզպետի 2005 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 253 որոշման և համապատասխան պայմանագրի հիման վրա, «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության սեփականության իրավունքն էր գրանցել Ծաղկաձոր քաղաքում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 23-րդ հոդվածը:
 
«Դատարանն արձանագրել է, որ խնդրո առարկա հողամասը «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը տրամադրվել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ուստի նշված օրենքի 23-րդ հոդվածի ուժով չէր կարող համարվել, որ այդ հողամասի նկատմամբ առաջացել է նշված կազմակերպության սեփականության իրավունքը:
 
Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Ծաղկաձորում գտնվող՝ 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։
 
Դատական ակտի դեմ պատասխանողի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք», - ասվում է հաղորդագրությունում

Փաստաբան․ Հայաստանի իշխանությունները շինծու մեղադրանքով կալանավորել են զոհված զինծառայողի հորը և ընդդիմության թեկնածուին 
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 14:15

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները շինծու և ապօրինի մեղադրանքով կալանավորել են զոհված զինծառայողի հորը՝ "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Բադոյանին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

ԿԸՀ-ը հանդես է եկել ընդարձակ հայտարարությամբ՝  երեք տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 11:50

Արմինֆո.  Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հանդես է եկել ընդարձակ հայտարարությամբ այն մասին, որ հրաժարվել է վերաքվեարկություն նշանակել երեք ընտրատեղամասերում, որտեղ ավելի վաղ չեղյալ էին հայտարարվել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչի արդյունքում Գագիկ Ծառուկյանի "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը չհայտնվեց խորհրդարանում ՝ հավաքելով մոտ 160 ձայն պակաս: Արդյունքում ՝ նոր խորհրդարանի պատկերը բոլորովին այլ տեսք ստացավ։

Ադրբեջանում տեղի է ունեցել երկրաշարժ, որն զգացվել է նաեւ Հայաստանում
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 16:19

Արմինֆո Հունիսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 15:13-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ։

Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 16:41

Արմինֆո. Կոնվերս Բանկը և Mastercard-ը մեկնարկում են համատեղ արշավ Yandex Go հավելվածի միջոցով տաքսի ծառայությունից օգտվող հաճախորդների համար։

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 10:47

Արմինֆո.Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ  առաջարկներ։

Փաշինյան․ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համար
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 16:21

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ։

Արդարադատության նախկին նախարարն ընդդիմությանը կոչ է արել նոր խոստումների փոխարեն ազնվորեն և հիմնավորված պատասխանել Հայաստանի քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 14:30

Արմինֆո. Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը նախնական հաշվարկներով խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին կոչ է արել նոր խոստումների փոխարեն ազնվորեն և հիմնավորված պատասխանել երկրի քաղաքացիներին հուզող հարցերին:

"Միասնության թևերը" վիճարկելու է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2026, 20:44

Արմինֆո. 2026թ. հունիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները պատմական էին հայոց պետականության, մեր ազգային ինքնության ու աշխարհասփյուռ հայ ժողովրդի ճակատագրի համար:

Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ և բազմակողմ մակարդակում
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2026, 13:50

Արմինֆո.  Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ:

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 09:22

ԱրմինֆոԱմերիաբանկը և Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) ՎԶԵԲ-ի` Ռիգայում (Լատվիա) կայացած տարեկան ժողովի ժամանակ կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր։

ՀԱԿ․ գիտակցելով առաջիկա ընտրություններում անխուսափելի պարտությունը՝ իշխանությունները փորձում են ուժով և բռնությամբ կանխորոշել ընտրությունների ելքը
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 19:39

Արմինֆո.  Մասիսում և Արթիկում ընդդիմադիր թեկնածուների ու ակտիվիստների նկատմամբ գործադրված ֆիզիկական բռնության և հարձակումների վերջին դեպքերը փաստում են, որ գործող իշխանությունները հերթական անգամ ոտնահարում են օրենքներն ու մարդու իրավունքները` անցնելով անթույլատրելիի բոլոր սահմանները։ Այդ մասին ասվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հայտարարությունում։

Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆել միավորող «Սոլիս» ՓԲ ընկերությունը պարտատոմսեր է թողարկում
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 15:24

Արմինֆո.Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆելը միավորող հոլդինգային ընկերությունը` «Սոլիս» ՓԲԸ-ն, մեկնարկում է դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը՝ 2 մլն ԱՄՆ դոլար անվանական ծավալով (ընդհանուր 20,000 հատ պարտատոմս)։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

Սաղաթելյան․ ՀՅԴ Գյումրիի գրասենյակում և "Հայաստան" դաշինքի համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 13:15

Արմինֆո.  Գյումրիի ՀՅԴ գրասենյակում և "Հայաստան" դաշինքի համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, "Հայաստան" դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Հայաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են TRIPP-ի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման գործընթացը
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 11:46

Արմինֆո.  Հայաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման" (TRIPP) նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ով հեռավար ստորագրել է ավելի վաղ նախաստորագրված փաստաթուղթը։

Հայաստանի ՆԳՆ․ Վերաքննիչ դատարանը բավարարել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բողոքը՝ արգելելով արցախցիներին քվեարկել խորհրդարանական ընտրություններում
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026, 16:04

Արմինֆո. Հայաստանի Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության բողոքը՝ արգելելով 070 կոդով անձնագիր ունեցող արցախցիներին քվեարկել 2026թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում:




Մեկնաբանվողներ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան