Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում առաձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Արմինֆո. Հայաստանում եւս մեկ ամսով կերկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը։ Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության արտահերթ նիստում։
Արմինֆո. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, քաղաքացիների տվյալներն օգտագործելով, ստորագրությունները կեղծելով, խարդախություն և յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործով չորս մեղադրյալի մասով նախաքննությունը: 15 ֆիզիկական և իրավաբանական անձ ճանաչվել է տուժող:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից, մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից չորսի ինքնությունը, հանցագործությունների կատարման մեխանիզմները:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի՝ 1967 թ. ծնված բնակիչը, խարդախությամբ հափշտակություններ է կատարել իր՝ 2000թ. ծնված դստերը ներգրավելու միջոցով: Քննության տվյալներով՝ 52-ամյա տղամարդը 19-ամյա դստեր հետ համացանցից փնտրել և գտել են հեռախոսների վաճառքի վերաբերյալ հայտարարություններ, որից հետո, ըստ դերաբաշխման, աղջիկը զանգահարել և հեռախոսը գնելու ցանկություն է հայտնել՝ պայմանավորվածություն ձեռք բերելով հանդիպման շուրջ: Հանդիպման ժամանակ հայրն առաջարկել է բջջային հեռախոսի համար վճարել ՌԴ ռուբլով, սակայն իրական թղթադրամների փոխարեն վճարել կեղծ՝ հուշանվեր թղթադրամներով:
ՙԴեպքերի առթիվ հարուցվել է թվով 7 քրեական գործ, և որոշում է կայացվել՝ դրանք մեկ վարույթում միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ: Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի 52-ամյա բնակիչը կատարել է այլ խարդախություններ և կեղծիքներ ևս: Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, օգտագործելով տարբեր քաղաքացիների անձնագրային տվյալները, տարբեր բանկերի հետ կնքել է ապրանքների ապառիկ վաճառքի պայմանագրեր և կեղծելով քաղաքացիների ստորագրությունը՝ ապառիկ կարգով ձեռք է բերել և խաբեությամբ հափշտակել տարբեր տեսակի տեխնիկա:
Արմինֆո. ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, առանց համապատասխան թույլտվության զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ` բնակելի տների կառուցապատմամբ և վաճառքով, ստանալով տարբեր պատվերներ` Երևան քաղաքում կառուցել և տարբեր անձանց է վաճառել բազմաթիվ բնակելի տներ, որոնցից հերթականը կառուցելու համար պատվիրատուից ստացել է 27.000 ԱՄՆ դոլար (համարժեք դրամ):
Արմինֆո. Իրանը կփորձի ընդհանուր լեզու գտնել ԱՄՆ-ի հետ եւ միջուկային գործարքի վերաբերյալ նոր համաձայնագիր ստորագրել։ <Իրան-ԱՄՆ նոր առճակատում. ի՞նչ սպասել> թեմայով այսօր հրավիրված փորձագիտական քննարկման ժամանակ իրադարձությունների զարգացման նման տարբերակը չի բացառել իրանագետ Արմեն Վարդանյանը։
Արմինֆո. Հայաստանի շահերը պահանջում են իրանա - ամերիկյան հարաբերությունների կարգավորում, քանի որ Իրանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը շահագրգռված է Հայաստանի անվտանգության հարցում: <Իրան-ԱՄՆ նոր առճակատում. ի՞նչ սպասել> թեմայով այսօր հրավիրված փորձագիտական քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել իրանագետ Էմմա Բեգիջանյանը:


































































Իրավաբան. Նախնական արդյունքների համաձայն՝ Փաշինյանի կուսակցությունը չունի երկրի Սահմանադրությունը փոփոխելու համար անհրաժեշտ 2/3 մեծամասնությունը
Քաղաքական գործիչ․ Ընտրողների բարձր մասնակցության դեպքում ներկայիս իշխանությունը, գործնականում, վերարտադրվելու հնարավորություն չի ունենա
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին
