


Արմինֆո.Հայ-վրացական սահմանին երկրաշարժ է գրանցվել:
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության հաղորդմամբ՝ 3,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 9-ին, տեղական ժամանակով ժամը 22:44-ին, Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք:
Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4-5 բալ: 3 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք բնակավայրերում, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր և Նորամուտ գյուղերում:



