Arminfo.info


 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026 10:18
Մարիաննա Մկրտչյան

Երևանում պաշտոնապես բացվել է Էստոնիայի դեսպանատունը

Երևանում պաշտոնապես բացվել է Էստոնիայի դեսպանատունը

Արմինֆո Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությանը, որը կայացել է նախարար Ցահքնայի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում։

 

Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, իր ելույթում նախարար Միրզոյանը նշել է. «Պարո՛ն նախարար, իմ լավ ընկեր Մարգուս, ուրախ եմ ձեզ կրկին տեսնել Երևանում այսքան կարևոր առիթով։

 

Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Հարգելի՛ բարեկամներ, Իրոք մեծ հաճույքով եմ միանում ձեզ` նշելու Հայաստան-Էստոնիա հարաբերություններում այս նշանակալի հանգրվանը՝ Երևանում Էստոնիայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության բացումը։ Իհարկե, մենք բոլորս հասկանում ենք, որ այս որոշումը հեշտ չի եղել՝ ո՛չ կայացման, ո՛չ էլ Էստոնիայի կառավարության համապատասխան բոլոր գերատեսչությունների հետ և միջոցով դրա առաջմղման առումով։ Հավատացեք ինձ, ես շատ լավ գիտեմ, թե որքան բարդ է դա։ Մենք էլ ունենք մեր առանձնահատուկ հարաբերությունները Ֆինանսների նախարարության մեր գործընկերների և մյուս բոլոր գործընկերների հետ, որոնք, իհարկե, ողջունում են նման որոշումները։ Իսկ կատակը մի կողմ, սա իսկապես շատ կարևոր իրադարձություն է։ Այն, իհարկե, արտացոլում է Էստոնիայի, Էստոնիայի կառավարության և անձամբ Ձեր հանձնառությունը, սիրելի՛ ընկեր, զարգացնելու Հայաստան-էստոնիա հարաբերությունները, ինչպես նաև շարունակելու աջակցությունը՝ ցուցաբերելով ուժեղ աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը և Հայաստանի ժողովրդին՝ իր ազատության, ինքնիշխանության, իհարկե նաև տարածքային ամբողջականության և ժողովրդի բարեկեցության ձգտման ճանապարհին։

 

Այս նույն աջակցությունն ենք մենք զգում ոչ միայն երկկողմ մակարդակում, այլև լիովին Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակներում։ Չի եղել որևէ հարց կամ խնդիր, որը բարձրացվել է հայկական պատվիրակության կամ Հայաստանի Հանրապետության կողմից և որը չի ստացել էստոնական պատվիրակության աջակցությունը։

 

Ուստի մենք բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը, բարձր ենք գնահատում ձեր դիրքորոշումը, և թույլ տվեք շնորհավորել մեզ բոլորիս, Ձեզ` հարգելի՛ նախարար,ինչպես նաև Ձեզ` տիկի՛ն դեսպան, Էստոնիայի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպանին Հայաստանի Հանրապետությունում։

 

Խնդրում եմ վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում Ձեզ սպասում է ընկերների թիմ։ Դուք միշտ կարող եք ըմբռնում և աջակցություն գտնել այդ շենքում, որը, ի դեպ, շատ մոտ է, և որի հասցեն դուք գիտեք։

Ուստի շնորհավորում եմ մեզ բոլորիս։

 

Ինչպես նշեցիք, սիրելի՛ ընկեր, սիրելի՛ Մարգուս, մենք ունենք շատ հարուստ անցյալ, սակայն եկեք կենտրոնանանք ապագայի վրա, որը անկասկած, լինելու է էլ ավելի պայծառ և ավելի ամուր։ Շնորհավորում եմ»:

 

Էստոնիայի նախարար Մարգուս Ցահքնան նշել է. «Հարգելի՛ ընկերներ, Արարա՛տ, իմ լավ բարեկամ, երբ վերջին անգամ այստեղ էի, խոստացա, որ հաջորդ այցիս ընթացքում կբացեմ Էստոնիայի դեսպանությունը։ Այսօր մենք հենց դա ենք անում` բացում ենք Էստոնիայի դեսպանությունը Երևանի սրտում: Կարող եմ ասել, որ այս տարի սա իսկապես պատմական իրադարձություն է. Էստոնիան, փոքր պետություն լինելով, տեսնում է, որ մի շարք երկրներ, հատկապես Եվրոպայում, փակում են իրենց դեսպանությունները, իսկ մենք բացում ենք հինգ նոր դեսպանություն։ Եվ այդ շարքում առաջինը հենց Էստոնիայի դեսպանությունն է Հայաստանի Հանրապետությունում։

 

Սա մեր առաջնահերթությունն է, քանի որ ես տեսնում եմ, որ Դուք առաջնորդում եք Հայաստանը դեպի խաղաղություն, դեպի եվրոպական արժեքներ, դեպի բարեկեցություն, և մենք ցանկանում ենք լինել ձեր ընկերները։ Մենք իրապես ուզում ենք աջակցել ձեզ, իսկ ամենաբարձր աջակցությունը, դիվանագիտական մակարդակով ամենաբարձր հանձնառությունը` հենց այստեղ դեսպանության միջոցով է։ Այն մշտական է։ Մենք ունենք մեր նոր դեսպանը, ով մեծ աշխատանք է կատարել և այսուհետ ևս, անգամ ավելի շատ է անելու։ Շատ շնորհակալ եմ ձեր աջակցության համար, քանզի քաղաքականապես հեշտ է որոշում կայացնել դեսպանություն բացելու մասին, բայց իրական կյանքում դա ժամանակ է պահանջում՝ դիվանագիտական բանակցություններ, գործնական հարցերի լուծում և թիմի կառուցում։ Շատ եմ գնահատում այս ամենը։

 

Մենք այստեղ մենակ չենք. մեզ հետ են նաև Կանադան և Շվեդիան, ինչպես նաև մի քանի երկրներ Նորդիկ տարածաշրջանից։ Բայց նորդիկ ժողովուրդները հիմնականում ամենավստահելի ընկերներներն են, ուստի կարող եք հենվել մեզ վրա։ Այն, որ էստոնացիները Հայաստանի բարեկամներն են` շատ հետաքրքիր է։ Չգիտեմ՝ որտեղից է դա գալիս, երևի պատմության խորքերից, բայց մենք ձեզ շատ ենք սիրում՝ որպես հայ ժողովուրդ: Չնայած հեռու ենք միմյանցից, մենք ուզում ենք լինել ձեր կողքին այս դժվարին ժամանակներում։ Դուք պատմական որոշումներ եք կայացնում ոչ միայն ձեր ազգի, այլև տարածաշրջանի և ամբողջ Եվրոպայի համար։ Ուրախ եմ, որ շուտով մեր վարչապետը ևս կայցելի Հայաստան, ինչպես նաև բազմաթիվ եվրոպական համայնքի առաջնորդներ, Եվրոպական միության ղեկավարներ։

Բայց այժմ շատ գործնական, երկկողմ նշանակության մի բան. այսօր մենք մեկնարկեցինք կիբերանվտանգության գործնական վարժանքներ՝ ավելի քան 10 տարբեր թիմերի մասնակցությամբ, որոնք իրական պայմաններում փորձարկում են, թե ինչպես դիմակայել տարբեր հարձակումների։ Բացի այդ, մեկնարկել է նաև բիզնես ծրագիր՝ հայկական ընկերությունների համար նոր շուկաներ գտնելու նպատակով։ Սա արդեն շատ գործնական մակարդակ է։ Կարող եմ վստահեցնել, որ մենք արդեն այստեղ ենք՝ ձեր կողքին, և դեռ ավելին է լինելու։ Բայց նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, իմ լավ ընկեր Արարատ, ինչպես նաև հայ ժողովրդին, ձեր համարձակության համար՝ որոշումներ կայացնելու և ձեր ոգուն հետևելու լինելու համար։ Այդ ոգին ազատությունն է։ Մենք գիտենք, որ այսօրվա աշխարհը շատ բարդ է, և, ցավոք, ազատությունը ինքն իրեն չի տրվում․ դրա համար պետք է պայքարել։ Սակայն պատմությունից գիտենք նաև, որ դա երբեք հնարավոր չէ միայնակ անել։

 

Միշտ անհրաժեշտ են ընկերներ, և կարող եմ վստահեցնել, որ էստոնացիները կմնան ձեր լավագույն ընկերները՝ առնվազն Եվրոպայում, գուցե նաև ամբողջ աշխարհում։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, իմ լավ ընկեր, այս պատմական պահին այստեղ լինելու և դեսպանություն բացելու հնարավորության համար։ Մեր ժողովուրդների միջև բարեկամության արմատները ձգվում են տասնամյակներ, և վստահ եմ, որ դրանք ավելի են խորանալու ապագայում։ Մեր երկու ժողովուրդների բարեկամության արմատները գալիս են շատ հեռվից՝ չգիտեմ քանի տասնամյակ առաջ, բայց համոզված եմ, որ դրանք էլ ավելի են խորանալու ապագայում։ Մենք՝ էստոնացիներս, ապրում ենք այս տարածաշրջանում արդեն մոտ 10,000 տարի կամ նույնիսկ ավելի, և ունենք ծրագիր նաև առաջիկա 10,000 տարվա համար։ 

 

Այսպիսով, եկեք միանանք ապագայի այս ընդհանուր ծրագրին ու միասին տեր կանգնենք մեր ապագային, վայելենք ազատությունը: Եվս մեկ անգամ` շատ շնորհակալություն այս համագործակցության համար: Շնորհակալություն»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նարեկ Կարապետյանը դատի է տվել ՀՀ քննչական կոմիտեինՆարեկ Կարապետյանը դատի է տվել ՀՀ քննչական կոմիտեին
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքների ընթացքինՆիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԸՀ-իՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԸՀ-ի
ԱՄՆ-ում քննարկվել են CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հաստատման հնարավորություններըԱՄՆ-ում քննարկվել են CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները
Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ընտրություններում հաղթանակի առթիվՍլովակիայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ընտրություններում հաղթանակի առթիվ
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել է 0.08 հա մակերեսով հողամաս․ ԴատախազությունՍիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել է 0.08 հա մակերեսով հողամաս․ Դատախազություն
Երևանում քաղաքային ավտոբուսը բախվել է Երևանում քաղաքային ավտոբուսը բախվել է "ԶԻԼ"-ին, կան տուժածներ
Փամբակ գետում շարունակվում են հունիսի 15-ին կորած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքներըՓամբակ գետում շարունակվում են հունիսի 15-ին կորած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
ԱԺ պատգամավոր․ Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթըԱԺ պատգամավոր․ Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը
ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովՀայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ռոբերտ Քոչարյան. Փաշինյանի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում բացահայտ գողացել է ԲՀԿ-ի 60 հազար քվենՌոբերտ Քոչարյան. Փաշինյանի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում բացահայտ գողացել է ԲՀԿ-ի 60 հազար քվեն
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովըՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովը
Ռոբերտ Քոչարյան. Շտապ հարուցված գործը մեկ նպատակ ուներ՝ արգելել ինձ երկրից դուրս գալըՌոբերտ Քոչարյան. Շտապ հարուցված գործը մեկ նպատակ ուներ՝ արգելել ինձ երկրից դուրս գալը
ՆԳՆ ՓԾ․ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև ՀայաստանումՆԳՆ ՓԾ․ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Փաստաբան․ Վարչական դատարանը  բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության եւ ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Սուրբ Աստվածածին եկեղեցումՓաստաբան․ Վարչական դատարանը  բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության եւ ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Սուրբ Աստվածածին եկեղեցում
Դատարանը վերացրել է Հայաստանի երրորդ նախագահի եղբորը կալանավորելու որոշումըԴատարանը վերացրել է Հայաստանի երրորդ նախագահի եղբորը կալանավորելու որոշումը
ԲՀԿ-ը, ԲՀԿ-ը, "Նոր ուժը" և "Հայաստանը" դիմում են ներկայացրել Սահմ անադրական դատարան ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
"Միասնության թևեր" կուսակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան ՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու խնդրանքով
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարի հետՀայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարի հետ
"Ուժեղ Հայաստան". Սահմանադրական դատարանից ակնկալում ենք ընտրությունների վերաբերյալ երկու ելք․ երկրորդ փուլի նշանակում կամ դրանց արդյունքների անվավեր ճանաչում
Քննչական կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավորի ձերբակալման պատճառներըՔննչական կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավորի ձերբակալման պատճառները
ՀՀ վարչապետը մասնակցել է Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանըՀՀ վարչապետը մասնակցել է Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
Ավտովթարից մահացել է արցախցի մոդել, Եվրոպայի 2022 թվականի փոխմիսիս Վերա ՍաֆարյանըԱվտովթարից մահացել է արցախցի մոդել, Եվրոպայի 2022 թվականի փոխմիսիս Վերա Սաֆարյանը
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՆոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Ընդդիմադիրը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դատի տալ վարչապետին՝ ընտրակաշառքի մասին զրպարտության համարԸնդդիմադիրը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դատի տալ վարչապետին՝ ընտրակաշառքի մասին զրպարտության համար
Կալանավորված ԱԺ պատգամավորի թեկնածուն հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմԿալանավորված ԱԺ պատգամավորի թեկնածուն հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
Հայաստանի նախկին վարչապետն անիմաստ է համարում ընդդիմության դիմումը Սահմանադրական դատարանՀայաստանի նախկին վարչապետն անիմաստ է համարում ընդդիմության դիմումը Սահմանադրական դատարան
Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում դիմումի ընդունելիության մասին որոշում է կայացնում դրա մուտքագրումից հետո երկօրյա ժամկետումՍահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում դիմումի ընդունելիության մասին որոշում է կայացնում դրա մուտքագրումից հետո երկօրյա ժամկետում
Միայնություն, տան որոնում եւ ձեռքբերում. Միայնություն, տան որոնում եւ ձեռքբերում. "Ոսկե ծիրանը" մեծ էկրան է վերադարձնում տարբեր դարաշրջանների կուլտային ֆիլմերը
Փաշինյանի զինակից․ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կմնա մեր օրակարգումՓաշինյանի զինակից․ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կմնա մեր օրակարգում
Ընդդիմադիր պատգամավոր․ Ստեղծված իրավիճակը որևէ քաղաքական ուժ կամ գործիչ ի զորու չէ միայնակ լուծելԸնդդիմադիր պատգամավոր․ Ստեղծված իրավիճակը որևէ քաղաքական ուժ կամ գործիչ ի զորու չէ միայնակ լուծել
"Ապրելու երկիր". Հայաստանի ապագային առնչվող հարցերը հավասարապես վերաբերում են նաև  հայկական սփյուռքի ներկայացուցիչներին
Դաշնակցական․ Կեղծ և շինծու մեղադրանքներով 2 ամսով կալանավորվել է Ռուսլան ԲարսեղյանըԴաշնակցական․ Կեղծ և շինծու մեղադրանքներով 2 ամսով կալանավորվել է Ռուսլան Բարսեղյանը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսերԱմերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են սոցիալական պաշտպանության և աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են սոցիալական պաշտպանության և աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաղորդել է իր ձերբակալության մասինՆախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաղորդել է իր ձերբակալության մասին
Հայ փրկարարները 5-րդ օրն է՝ Փամբակ գետում փնտրում են 13-ամյա աղջկանՀայ փրկարարները 5-րդ օրն է՝ Փամբակ գետում փնտրում են 13-ամյա աղջկան
Կալանավորվել է Կալանավորվել է "Ուժեղ Հայաստան" դաշինքից Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուն
Ֆրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումըՖրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումը
Հայաստանի դեսպանը զրուցել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացի հետՀայաստանի դեսպանը զրուցել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացի հետ
Ռուս պատգամավոր․ Մոսկվան պետք է Ռուս պատգամավոր․ Մոսկվան պետք է "սկզբունքային դիրքորոշում" որդեգրի ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Հայաստանի պատվիրակությունը Տաջիկստանում կայացած Հայաստանի պատվիրակությունը Տաջիկստանում կայացած "Համագործակցության երեխաներ" միջազգային մշակութային-կրթական համաժողովում պատմել է իր երկրի մշակույթի մասին
Արդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմըԱրդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստՎարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ
Երեւանում շոգ է սպասվումԵրեւանում շոգ է սպասվում
Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել 
«Ուժեղ Հայաստան»․  Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է«Ուժեղ Հայաստան»․  Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի նախապատրաստական աշխատանքներին
«Artsakh Monuments». Ադրբեջանի իշխանությունները կատարել են վանդալիզմի հերթական արարքը«Artsakh Monuments». Ադրբեջանի իշխանությունները կատարել են վանդալիզմի հերթական արարքը
Փորձագետ. հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանըՓորձագետ. հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Քննարկվում է անդամավճարները չվճարելու պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Քննարկվում է անդամավճարները չվճարելու պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ. Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական պլացդարմ«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ. Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական պլացդարմ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումըՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին
Չեխիայի վարչապետ. վստահ եմ, որ Հայաստանը կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունըՉեխիայի վարչապետ. վստահ եմ, որ Հայաստանը կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան