Arminfo.info


 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2026 13:54
Ալինա Հովհաննիսյան

Մանվել Սարգսյանի մանիֆեստը. քվանտային ճանապարհ կյանքի և մահվան միջև

Մանվել Սարգսյանի մանիֆեստը. քվանտային ճանապարհ կյանքի և մահվան միջև

Արմինֆո. Համաշխարհային արվեստի պատմության մեջ գրվել են բազմաթիվ մանիֆեստներ, որոնց, հիմնականում, միավորել է հին նորմերը ոչնչացնելու և աշխարհի, արվեստի, գույնի, խոսքի, արժեքների և այլնի նոր ընկալման մասին հայտարարելու ձգտումը:

 

Հայաստանում, թերևս, ամենանշանակալի ու հայտնի մանիֆեստը գրական մանիֆեստն է, որը հրատարակվել է 1922 թվականին «Երեքի հռչակագիր» վերնագրով, որը ստորագրել են բանաստեղծներ Եղիշե Չարենցը, Գևորգ Աբովը և Ազատ Վշտունին: Այդ մանիֆեստը կոչ էր անում հրաժարվել անցյալի ավանդույթներից և առաջ մղել ֆուտուրիզմին մոտ նոր ձևեր հայ գրականության մեջ:

 

Ժամանակակից Հայաստանում չեն եղել դեկլարատիվ բնույթի մանիֆեստներ, որոնք հռչակեին նոր գաղափարներ, հոսանքներ արվեստի մեջ ։ Բայց ավելի ու ավելի հաճախ են հայտնվում նման անվանումով ստեղծագործություններ, Օրինակ ՝ Վաղարշակ Էլիբեկյանի Manifesto (2025) կտավը, Արամ Ավետիսի «Գրականությունից հրաժարվելու մանիֆեստ №0», Նարեկ Ավետիսյանի «V. R. Manifest՝ վիրտուալ արվեստի մանիֆեստը», որը կապված է նոր մեդիայի և վիրտուալ իրականության հետ ։ Բացի այդ, գրվել է MANIFESTO for ARTSAKH  աջակցության մանիֆեստը, որն իրենից ներկայացնում էր երաժիշտների և մշակութային նախագծի մասնակիցների հռչակագիր, ովքեր աջակցում էին Արցախի ժողովրդին արվեստի և երաժշտության միջոցով։

 

Ինչ-որ բան հայտարարելով կամ մանիֆեստ անվանելով՝ հեղինակները միշտ ռիսկի են դիմում հայտնվել ուշադրության կենտրոնում, դառնալ քննարկման առարկա, ենթարկվել կոշտ քննադատության, կամ, ընդհակառակը, ջատագովներ ձեռք բերել և, հնարավոր է, արդյունքում նոր հոսանքներ ձևավորել։

 

Բոլորովին վերջերս հայ հասարակության շրջանում հայտնի դարձավ նոր "մանիֆեստի" մասին, որն իր արտացոլումն է գտել արդեն Հայաստանի թատերարվեստում։ Շուտով ՝ ապրիլի 6-ին, Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում տեղի կունենա անվանի երիտասարդ դերասան Մանվել Սարգսյանի "Մանիֆեստ" ներկայացման պրեմիերան: Հանդիսատեսին սպասվում է էքզիստենցիալ դրամա Talk ձևաչափով, որի հեղինակը, բեմադրող ռեժիսորը և գլխավոր դերակատարներից մեկը հենց Սարգսյանն է:

 

Նա հրաժարվել է դա անվանել իր փորձը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նորահայտ դրամատուրգը խոստովանել է, որ ընդհանրապես փորձեր չի սիրում, բացի այդ, չափազանց լուրջ է վերաբերվել այդ աշխատանքին: «Ես կարող էի դա անել աաավելի վաղ, - ասում է նա, - բայց ինձանից որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի գիտակցեմ, որ ես ինքս կարող եմ ստեղծել և փորձել ինձ որպես ռեժիսոր».

 

- Մանվել, ի սկզբանե ինձ հետաքրքիր է, երբ է գալիս  պահը, որ դերասանը հասկանում է, որ ինքը ավելին է, քան դերասան, այն առումով, որ լի է վճռականությամբ և պատրաստակամությամբ ստեղծելու իր սեփականը:

 

Անկեղծ ասած, նման պրակտիկա ինձ մոտ ի հայտ եկավ դեռ ուսանողական տարիներին, երբ մեր դասախոս Զառա Անտոնյանը մեր առջև խնդիր էր դնում ՝ իր առաջարկած թեմաների հիման վրա ստեղծել էտյուդներ: Հենց այդ ժամանակ մենք սովորեցինք ինքնուրույն մտածել, կառուցել կերպարի մեր տեսլականը, գործի նկատմամբ մոտեցումը և այն ամենը, ինչ կապված է դերասանության հետ: Կարելի է ասել, որ այդ հմտությունները մենք սկսել ենք սովորել դեռ այն ժամանակ։ Բայց, միևնույն ժամանակ, ես միշտ ունեցել եմ իմ սեփական գաղափարները ։ Եվ քանի որ ես տարբեր թեմաների շուրջ արտացոլող, անընդհատ վերլուծող մարդ եմ, 2020 թվին, երբ լիակատար լոքդաուն եկավ կորոնավիրուսային համավարակի պատճառով, վերջապես ժամանակն էր հանգիստ նստել և հավաքել իմ բոլոր մտքերն ու պատկերները, որոնք ես կրում էի ամբողջ ժամանակ իմ գլխում: Այդպես ես սկսեցի գրել, այսպես ասած, ցրելով իմ գաղափարները:

 

- Իսկ վերջում ինչ-որ մեկի հետ կիսվեցի՞ք, սպասու՞մ էիք հավանության, թե՞ միանգամից վստահ էիք, որ լիարժեք և արժանի աշխատանք է ստացվել:

 

Անկեղծ ասած, ես երկար ժամանակ չէի կարողանում ինչ-որ մեկին ցույց տալ իմ պիեսը ։ Ուզում էի որքան հնարավոր է երկար ապրել այն զգացողությամբ, որ դա լավ աշխատանք է (ժպտում է - խմբ.), պատրաստ չէի լսել որևէ քննադատություն։ Ես ուզում էի չկասկածել, որ ինձ հաջողվել է թղթին հանձնել այն, ինչ ես այդքան վաղուց մտածլե էի։

 

- Ներկայացման թիզերում ասվում է, որ դա էքզիստենցիալ դրամա է, որտեղ գործողությունը սկսվում է այն պահից, երբ հղի հերոսուհին հայտնվում է ճակատագրական ընտրության առջև ։ Ինչու՞ անդրադարձաք հենց այս թեմային։

 

Ինչպես արդեն ասացի, երկար ժամանակ գլխումս տարբեր պատկերներ էի կրում, բայց չէի հասկանում, թե ինչպես դրանք կապել մի ամբողջական դրամատուրգիական գծի մեջ: Եվ երբ, ինչպես փայլատակում, ինձ մոտ եկավ եզրափակման գաղափարը, ամեն ինչ ընկավ իր տեղը։ Ես նույնիսկ զարմացա, թե ինչու այդ լուծումը նախկինում չի առաջացել, չէ որ այն շատ մոտ էր, բառացիորեն ձեռքի տակ:

 

- Պատմեք՝ որքան հնարավոր է, ինչի՞ մասին է լինելու պիեսը:

 

Պիեսը կառուցված է իր պտղի հետ հղի կնոջ երկխոսության վրա։ Նրա առջև երկընտրանք է․ կամ փրկել երեխայի կյանքը և մահանալ, կամ ազատվել պտղից՝ հանուն փրկության։

 

Այս կենտրոնական կոնֆլիկտից զատ ես ստեղծել եմ չորս արխետիպային կերպար, որոնք ինքս կկատարեմ: Նրանք երկխոսության մեջ են մտնում հերոսուհու հետ և ներկայացնում են մարդու հոգեբանության և ապրած փորձի տարբեր ասպեկտներ:

Առաջին արխետիպը բժիշկն է, ով հայտնվել է ռազմական գործողությունների կիզակետում ։ Նրա համար շրջադարձային պահը հակառակորդ կողմի զինվորի փրկությունն է, որը նրան ընկղմում է խորը ապրումների մեջ։ Նա գիտակցում է, որ փրկում է զինվորների կյանքը, իսկ նրանք առանց վարանելու կրկին նետվում են մարտի։ Այդ պահին նրա մեջ ցավոտ հարց է ծնվում, թե ինչու նա ինքը չի կարող դառնալ նրանց նման, քանի որ մարտի դաշտում բոլորն անդեմ են ՝ անկախ նրանից, թե ով ես դու եղել նախկինում։ Անձնական ողբերգական փորձը միայն ուժեղացնում է այդ ներքին խզումը․ նա վերապրում է մոր կորուստը, որին բժիշկները չեն կարողացել փրկել, և ով երբեք չի իմացել նրա սխրանքների մասին: Դրան գումարվում են համաճարակով պատված քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հիշողությունները, ուր նա ուղարկվել էր որպես բժիշկ։

 

Այդ բոլոր ապրումները նրան աստիճանաբար բերում են ամբողջ մարդկությանը պատժելու գաղափարին: Նա դառնում է յուրօրինակ "մաքրող", ճակատագրեր կերտող, ոչնչացնելով նրանց, ում մեղավոր է համարում ։ Նրա նշանառության տակ են ընկնում նաեւ բժիշկները, քանի որ, նրա համոզմամբ, նրանք չգիտեն, թե ում են փրկում, ինչպես նաեւ "մարդկային ցեղի բոլոր թշնամիները"։

 

Այնուհետև հերոսը բախվում է այն գիտակցմանը, որ վախենում է ինքն իրենից և սկսում է սպանել բոլոր նրանց, ովքեր իրենց բնույթով կարողանում են պտուղ տալ, որպեսզի կանխի իրեն նման մեկի ծնունդը։ Սակայն ինքն իրեն սպանել չի կարող։

 

Այս դրվագում հղում կա աստվածաշնչյան մոտիվներին։ Բացի այդ, հոգեբանական խորությունն ու միջտեքստայնությունը պահպանելու համար ես օգտագործել եմ Ռասկոլնիկովի վերջին երազի շարժառիթը՝ այն գաղափարը, որ միայն մի քանի ընտրյալներ պետք է փրկվեն:

 

Երկրորդ արխետիպը տղա է, բժշկի մարմնացումը մանկությունում: Նրա պատմության միջոցով կարելի է հետևել անհատականության ձևավորմանը և մանկության տրավմաներին, որոնք ազդել են նրա հոգեբանական վիճակի վրա այսօր: Տղան պատմում է մոր հետ պախկվոցի խաղալով անցկացրած երեկոների մասին, այն պահի մասին, երբ նա կորցրել է նրան տեսադաշտից, վախի և որոնման մասին, որոնք դառնում են նրա ներքին ճանապարհորդությունը և խորհրդանշական «բազմապատկումը»՝ մորը գտնելու համար:

 

Երրորդ արխետիպը ստենդափ կատակերգուն է, ով մի օր արթնանում է և հասկանում, որ կորցրել է հումորի զգացումը։ Նա մտորում է խուտուտի ֆենոմենի մասին, որը միաժամանակ բավարարվածություն և անհարմարավետություն է առաջացնում, և այս հակասության միջոցով հարց է տալիս․ "Ես բռնաբարող եմ, թե՞ կատակերգու": Դրվագը ներառում է նրա ելույթները, որոնք ծաղրում են պոստմոդեռնիզմը, կապիտալիզմը, ժողովրդավարությունը, հաստատումները և սոցիալական պայմանականությունները: Եզրաափակիչ հղումը Մարսել Դյուշանի «Շատրվանին» է, որտեղ ջուրը չի արտանետում այն ամենը, ինչով այն լցված է:

 

Չորրորդ արխետիպը կլիմաքսի շրջան ապրող կին է: Այս կերպարը ավելի շատ կարևոր է դրամատուրգիայի համար, քան դերասանական նկրտումների դրսևորում: Դրվագում պարզ է դառնում, որ գլխավոր հերոսուհին հղի է. կինը ներկայացնում է նրա հնարավոր ապագա արտացոլումը, եթե որոշում կայացվի հրաժարվել երեխայից։ Նրա ներքին կոնֆլիկտը կապված է մայրության գաղափարի մերժման հետ ՝ որպես childfree նույնականացման հետ: Երկխոսության ավարտին հերոսուհին և նրա արտացոլումը հանգում են երեխա ծնելու որոշման. Եւ մայրը, եր երեխան ողջ են մնում։ Բայց այստեղ պետք է հասկանալ, որ սա պարզապես ընտրություն չէ «այո»-ի կամ «ոչ»-ի միջև. պիեսը տարածություն է թողնում բազմաթիվ զուգահեռների և տարբերակների համար՝ ուսումնասիրելով մարդկային ընտրության բարդությունը:

 

- Նույնիսկ տարօրինակ է, որ Դուք ամեն ինչ, պայմանականորեն, հանգեցրել եք երջանիկ ավարտի..

 

Իրականում ես պարզապես չկարողացա ընտրել, թե ով է կյանքում ավելի կարևոր կերպարը ՝ մայրը, թե՝ երեխան (ժպտում է-խմբ.):

 

Բայց իրականում ես առաջարկում եմ երրորդը՝ քվանտային ուղին, որը չի հանգում պարզ «այո»-ի կամ «ոչ»-ի: Հերոսուհին ինը ամիս փորձությունների միջով է անցնում, և վերջում նրան ասում են, որ նա արժանի է այդ պարգեւին։ Դա ոչ արգելված պտուղ է, ոչ էլ գայթակղություն.

 

Պիեսում կան աստվածաշնչյան թեմաների հղումներ։ Կարծում եմ, եթե Եվան իմանար, թե ինչ է սպասում մարդկությանը՝ պտուղը համտեսելուց հետո, միգուցե նա նման բանի չգնար:

 

Բայց եթե այդ քայլն արվում է հանուն իմացության, ապա դրան անխուսափելիորեն հետեւում է պատասխանատվությունը՝ փորձությունների միջով անցնելու պատրաստակամությունը։ Եվ իմ հերոսուհին անցնում է տարբեր փորձությունների միջով, որպեսզի հասնի այդ ծնունդին։

 

Եվ այս պատմությունը ես կապում եմ Պանդորայի արկղի և Շրյոդինգերի փորձի հետ. մինչև արկղը չբացես, չես հասկանա ՝ պտուղը կենդանի է, թե մեռած․ դա յուրովի սուպերդիրքորոշում է։ Այսինքն, Աստվածաշնչին հղումներից բացի, ներկայացման մեջ, ընդհանուր առմամբ, շատ պատրանքեր կան:

 

- Լսելով բովանդակության մասին ՝ հարց է առաջանում Դուք այդքան հավատու՞մ եք մեր հանդիսատեսին, նրա պատրաստվածության մակարդակին ։

 

Դա լավ հարց է. (ժպտում է-խմբ.) Ամեն դեպքում, որպես հեղինակ, ես պետք է գրականություն ստեղծեի, և չէի կարող հաջորդականություններ կառուցել՝ գործելով կիտչերով։

 

Ներկայացման մեջ կան բազմաթիվ տեսողական, ձայնային բաղադրիչներ և հուզական լարվածություն: Պարտիտուրա կազմելիս ես ուշադիր և զգույշ էի՝ հանդիսաատեսի մոտ հուզական արձագանք առաջացնելու համար:

 

Եվ որքան էլ գաղափարներ դրվեն այնտեղ, ամեն դեպքում, դա տրակտատ չէ։ Նույնիսկ, եթե բովանդակությունը լիովին չի հասկացվում, եթե հանդիսատեսը հարցեր ունենա, դա արդեն շատ լավ է: Ես այլ ճանապարհ չունեի․ նման գաղափար ունենալով՝ ես, որպես գրող, պարզապես չէի կարող մակերեսային ինչ-որ բան գրել:

 

Ինձ լիովին բավարարում է, եթե շատերը չըմբռնեն բոլոր ուղերձներն ու հղումները։ Նույնիսկ, եթե հանդիսատեսի համար լիովին հասկանալի լինի ներկայացման միայն մի մասը, ասենք՝ 40 տոկոսը, հավատացեք, դա ինձ համար բավական է։ Միակ բանը, որ ես կխնդրեմ նրանից, ամբողջ պիեսը ուշադիր լսելն է ։ Այստեղ ոչ մի պատահական բառ չկա, յուրաքանչյուրը ճշտված է։

 

- Այն բանից հետո, որ Դուք հանդես եկաք և որպես հեղինակ, և որպես բեմադրող ռեժիսոր, կարծում եք նույնպիսի սիրով կխաղա՞ք մյուս ռեժիսորների մոտ:

 

Հետաքրքիր հարց է։ Ես չէի մտածել այդ մասին: Բայց, ամեն դեպքում, յուրաքանչյուր նոր աշխատանքի ես մոտենում եմ զրոյացված։ Այն ռեժիսորները, որոնց հետ աշխատելու ցանկություն կա, կարծում եմ ՝ կշարունակեմ ։ Այս դեպքում, պարզապես, մեկ այլ շերտ է գոյանում, որն ավելի հարստացնում է ։ Բայց շեղվել դերասանական ուղուց ՝ ես նման պլաններ չունեմ։ 

 

- Իսկ դերասան Մանվել Սարգսյանին որքանով է հաջողվել ներդաշնակ աշխատել ռեժիսոր Մանվել Սարգսյանի հետ: Դրանք բա՞րդ հարաբերություններ էին:

 

Գիտեք, գործընթացը բավականին հետաքրքիր էր և մասամբ հիշեցնում էր, թե ինչպես են դաստիարակում երեխային։ Դու, կարծես, դիտում ես, թե ինչպես է երեխան մեծանում, և տեսնում ես քո ներդրումը դրանում: Քանի որ դու նրա հետ ես եղել, ապրել, քնել, արթնացել, խաղացել, տարել, բերել: Դա ավելի շուտ փոխգործակցության, փոխադարձ կրթության, փոխզարգացման գործընթաց էր։

 

Ես փորձերին գալիս էի լավ պատրաստված, որովհետև կողքից մարդ չունեի, որ կարողանար առաջարկություններ անել կամ դիտողություններ հնչեցնել։ Ամեն ինչ պետք է ուշադիր ստուգվեր։ Այնուամենայնիվ, որոշ բաներ ծնվել կամ ճշգրտվել են հենց փորձերի գործընթացքում:

 

Գործընթացը, անշուշտ, հետաքրքրաշարժ էր: Բայց ես մի մարդ եմ, ով սիրում  եւ աշխատում է արդյունքի համար։ 

 

- Եթե պատկերացնենք, որ ներկայացումը կարժանանա բարձր գնահատականի, կցանկանայիք ճանաչում / մրցանակ / պարգեւ ստանալ  որպես «Մանիֆեստ» ներկայացման դերասան Մանվել Սարգսյան, թե՞, այնուամենայնիվ, որպես ռեժիսոր:

 

Որպես դրամատուրգ (ժպտում է-խմբ.)

 

- Իսկ ինչու՞, այնուամենայնիվ, «Մանիֆեստ»: Ի՞նչ գաղափարների դեմ եք Դուք հանդես գալիս, ի՞նչ նոր սկզբունքներ եք, պատկերավոր ասած, հռչակում։

 

Դա էքզիստենցիալ դրամա է, սակայն՝ Talk ձևաչափով, ինչը բառացիորեն նշանակում է զրույցի հրավեր ՝ իմաստը հասկանալու, էությունը պարզելու համար:

 

Կոպիտ ասած՝ այս "Մանիֆեստը" այն գաղափարների և սկզբունքների դեկլամացիա է, որոնք ինձ այդքան ժամանակ հետաքրքրում էին, և ես դրանք կրում էի գլխումս ՝ նախքան պիեսը գրելուն նստելը:

 

Իրականում այս "Մանիֆեստը" շատ հարցեր է բարձրացնում, բայց դա կարելի է հասկանալ միայն ներկայացումը դիտելով։

 

Շատ շնորհակալություն զրույցի համար, հաջող պրեմիերա

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ռոբերտ Քոչարյան. 2008 թվականի իրադարձությունների ժամանակ ես գործել եմ բացառապես իմ լիազորությունների շրջանակումՌոբերտ Քոչարյան. 2008 թվականի իրադարձությունների ժամանակ ես գործել եմ բացառապես իմ լիազորությունների շրջանակում
Եվրահանձնաժողովի փորձագիտական առաքելությունը Հայաստանում աշխատանքներ է իրականացրել CITES կոնվենցիայի իրականացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբԵվրահանձնաժողովի փորձագիտական առաքելությունը Հայաստանում աշխատանքներ է իրականացրել CITES կոնվենցիայի իրականացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ
Կառավարող կուսակցությունից ԱԺ երկու նորընտիր պատգամավորներ որոշել են հրաժարվել իրենց մանդատներիցԿառավարող կուսակցությունից ԱԺ երկու նորընտիր պատգամավորներ որոշել են հրաժարվել իրենց մանդատներից
Վարդավառի տոնակատարությունների պատճառով հուլիսի 12-ին Երևանի քաղաքապետարանը սահմանափակելու է Հանրապետության հրապարակ մուտքըՎարդավառի տոնակատարությունների պատճառով հուլիսի 12-ին Երևանի քաղաքապետարանը սահմանափակելու է Հանրապետության հրապարակ մուտքը
Հայաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ էլեկտրոնային վիզա (eVisa) դեպի Թայվան։Հայաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ էլեկտրոնային վիզա (eVisa) դեպի Թայվան։
Մանե Թանդիլյան. Ձերբակալությունը պետք է օգտագործվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիքՄանե Թանդիլյան. Ձերբակալությունը պետք է օգտագործվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիք
Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 քրեական գործ ուղարկվել է դատարանԸնտրական հանցագործությունների հետ կապված 43 քրեական գործ ուղարկվել է դատարան
Զելենսկի. Ուկրաինան սկսել է պաշտպանական համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի հետԶելենսկի. Ուկրաինան սկսել է պաշտպանական համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Փոստանջյան. Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը Հայաստանում բռնապետության հաստատման ևս մեկ ապացույց էՓոստանջյան. Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը Հայաստանում բռնապետության հաստատման ևս մեկ ապացույց է
Հայաստանն ու Ֆրանսիան պատրաստ են ավելի խորացնել համագործակցությունը կրթության ոլորտումՀայաստանն ու Ֆրանսիան պատրաստ են ավելի խորացնել համագործակցությունը կրթության ոլորտում
« ՈւժեղՀայաստան» դաշինքը կտրուկ քննադատեց Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով քաղաքական հետապնդում։« ՈւժեղՀայաստան» դաշինքը կտրուկ քննադատեց Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով քաղաքական հետապնդում։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և մի շարք այլ կազմակերպություններ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Գարիկ ԾառուկյանինՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և մի շարք այլ կազմակերպություններ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
Արցախի պատգամավոր. Քաղաքական հետապնդումները՝ Հայաստանի իշխանությունը պահպանելու հիմնական գործիքԱրցախի պատգամավոր. Քաղաքական հետապնդումները՝ Հայաստանի իշխանությունը պահպանելու հիմնական գործիք
Փորձագետ. Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բացահայտ հայտարարել է, որ «Հայաստանի օկուպացիան նրանց նոր ազգային նպատակն է»Փորձագետ. Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բացահայտ հայտարարել է, որ «Հայաստանի օկուպացիան նրանց նոր ազգային նպատակն է»
Վերջին օրերին Հայաստանում ակտիվորեն տարածվում է անհեթեթ թեզը, որ մարդու իրավունքները կարելի է ոտնահարել «ժողովրդավարության» պաշտպանության համար..իրավապաշտպանՎերջին օրերին Հայաստանում ակտիվորեն տարածվում է անհեթեթ թեզը, որ մարդու իրավունքները կարելի է ոտնահարել «ժողովրդավարության» պաշտպանության համար..իրավապաշտպան
«Մայր Հայաստան». Հայաստանում իրավական համակարգը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ, այլ ոչ թե արդարադատություն«Մայր Հայաստան». Հայաստանում իրավական համակարգը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ, այլ ոչ թե արդարադատություն
AECOM թիմը այցելեց Հայաստան՝ TRIPP ծրագրի իրականացման վայրի ուսումնասիրության համարAECOM թիմը այցելեց Հայաստան՝ TRIPP ծրագրի իրականացման վայրի ուսումնասիրության համար
"Մայր Հայաստան" կուսակցության վարչության անդամը երկու ամսով կալանավորվել է
IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին
Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի 
Սամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրըՍամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրը
ՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններումՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններում
ԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակըԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակը
ՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ
Սամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմՍամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմ
Փաշինյանը խոստացել է պաշտպանել Փաշինյանը խոստացել է պաշտպանել "Արարատցեմենտի" աշխատակիցների իրավունքները
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետԲաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետ
Փաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմումՓաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմում
"Ով ինչ վերահսկում է, նրան էլ այն պատկանում է" սկզբունքը նշանակում է հրաժարվել Ջերմուկի օկուպացված տարածքներից. վարչապետ
Գագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքԳագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպք
   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից
Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքըԴատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքը
ՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Հայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժըՀայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժը
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբՖրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Նիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինիՆիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինի
ՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիսՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիս
Փաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համարՓաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համար
Փաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակումՓաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակում
Երևանի «Հրազդան» մարզադաշտի սպորտային ենթակառուցվածքը կկարգավորվիԵրևանի «Հրազդան» մարզադաշտի սպորտային ենթակառուցվածքը կկարգավորվի
Ծառուկյանի  «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ակցիա են անցկացնում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու կապակցությամբԾառուկյանի «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ակցիա են անցկացնում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու կապակցությամբ
« Ուժեղ Հայաստան». Բլոկի այն անդամները, որոնք չեն անցել խորհրդարան, ներգրավվելու են կուսակցական շինարարության աշխատանքներում« Ուժեղ Հայաստան». Բլոկի այն անդամները, որոնք չեն անցել խորհրդարան, ներգրավվելու են կուսակցական շինարարության աշխատանքներում
Հայաստանն ու Ռուսաստանը հասել են մի շարք համաձայնությունների - Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպման արդյունքների մասինՀայաստանն ու Ռուսաստանը հասել են մի շարք համաձայնությունների - Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպման արդյունքների մասին
Փաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին Անկախության օրվա առթիվ և հայտարարել երկկողմ համագործակցությունը ամրապնդելու պատրաստակամության մասինՓաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին Անկախության օրվա առթիվ և հայտարարել երկկողմ համագործակցությունը ամրապնդելու պատրաստակամության մասին
Երևանում կանցկացվի 3-րդ միջազգային հայագիտության կոնգրեսըԵրևանում կանցկացվի 3-րդ միջազգային հայագիտության կոնգրեսը
Կառուցված բնակարանը, որը ֆինանսական աջակցությամբ իրականացվել է Հայաստանի կառավարության կողմից, չի կարող բռնագանձվելԿառուցված բնակարանը, որը ֆինանսական աջակցությամբ իրականացվել է Հայաստանի կառավարության կողմից, չի կարող բռնագանձվել
Հայաստանում ծխողներն, ովքեր թողել են ծխելը, կկարողանան հույս դնել պետությունից պարգևավճար ստանալու վրաՀայաստանում ծխողներն, ովքեր թողել են ծխելը, կկարողանան հույս դնել պետությունից պարգևավճար ստանալու վրա
Կիևյան կամրջով երթևեկությունը կբացվի հայտարարված ժամկետից շուտԿիևյան կամրջով երթևեկությունը կբացվի հայտարարված ժամկետից շուտ
«Սա դատարկ, անհասկանալի դեպք է, իմ խիղճը մաքուր է» - Գարիկ Ծառուկյան«Սա դատարկ, անհասկանալի դեպք է, իմ խիղճը մաքուր է» - Գարիկ Ծառուկյան
Սյունիքում գայլերի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխաՍյունիքում գայլերի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխա
Բայրամով. Ադրբեջանն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտման աշխատանքների իր մասըԲայրամով. Ադրբեջանն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտման աշխատանքների իր մասը
Իրանի նախագահը կոչ արեց համապարփակ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետԻրանի նախագահը կոչ արեց համապարփակ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ օգնելու Լիբանանին մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու հարցումՀայաստանի արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ օգնելու Լիբանանին մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու հարցում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը Հայաստանի ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնումՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը Հայաստանի ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնում
Վաղ առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարանՎաղ առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան
Փաշինյան․ անցած ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներՓաշինյան․ անցած ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ
ԿԸՀ-ը Գլխավոր դատախազությանն է վերադարձրել  պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման և ձերբակալման վերաբերյալ միջնորդություններըԿԸՀ-ը Գլխավոր դատախազությանն է վերադարձրել  պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման և ձերբակալման վերաբերյալ միջնորդությունները
ԵՄ-ը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է Հարավային Կովկասում երթուղիների զարգացմանն աջակցելու լավագույն միջոցը. ԳրոնոԵՄ-ը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է Հարավային Կովկասում երթուղիների զարգացմանն աջակցելու լավագույն միջոցը. Գրոնո
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ