


Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրոնային կառավարման համակարգերի բարելավման աշխատանքներով պայմանավորված՝ 2026 թվականի մարտի 3-ին՝ ժամը 20:00-ից, համակարգերը 2 ժամով հասանելի չեն լինելու։
«Տեխնիկական աշխատանքների ավարտից հետո համակարգերի աշխատանքը կվերականգնվի բնականոն ռեժիմով։ ՊԵԿ-ը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար», - ասվում է հաղորդագրությունում։



