Arminfo.info


 Երկուշաբթի, 2 Մարտի 2026 11:49
Ալինե Գրիգորյան

Քաղաքական գործիչ․ Միջուկային վահանն այսօր միակ զսպող գործոնն է միջազգային հարաբերություններում

Քաղաքական գործիչ․ Միջուկային վահանն այսօր միակ զսպող գործոնն է միջազգային հարաբերություններում

Արմինֆո.Միջազգային հարաբերություններում միակ գործնական զսպիչ գործոնը դարձել է միջուկային զենքի առկայությունը։ Facebook-ի իր էջում նման կարծիք է հայտնել "Դեմոկրատական այլընտրանք" կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ՝ արձագանքելով Իրանի շուրջ վերջին զարգացումներին:

 

«ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանված է Միացյալ Նահանգների և Իսրայելի հասցրած հարվածներից հետո:

 

Երկու ամիս առաջ էլ, ԱՄՆ-ն՝ ռազմական գործողության միջոցով, առևանգեց Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

 

Այս զարգացումները փաստում են, որ միջազգային հարաբերությունները մտել են համակարգային քայքայման փուլ։ Ինքնիշխան պետությունների բարձրագույն ղեկավարների դեմ ուղղված գործողությունները, իրականացված առանց ՄԱԿ-ի մանդատի և միջազգային իրավունքի որևէ համընդհանուր ընթացակարգի, այլևս չեն ընկալվում որպես արտառոց բացառություններ։ Դրանք աստիճանաբար ձևավորվում են որպես քաղաքական գործիք՝ ուժի բաց և գռեհիկ կիրառման տրամաբանության շրջանակում։

 

Այս իրողությունը վկայում է, որ միջազգային իրավունքը և այն մարմինները, որոնք կոչված էին երաշխավորելու դրա պահպանումը, փաստացի դադարել են գործել որպես իրական զսպող մեխանիզմներ։ ՄԱԿ-ը, միջազգային դատարանները և բազմակողմ կառույցները հիմնականում սահմանափակվում են հայտարարություններով՝ չկարողանալով դրանք վերածել պարտադիր հետևանքների։ Իրավունքը պահպանվում է ձևական մակարդակում, մինչդեռ ուժի կիրառումը վերածվում է գործնական քաղաքականության։

 

Պետության ղեկավարի դեմ ուղղված գործողությունը որակապես այլ հարթության վրա է տեղափոխում հակամարտությունը։ Այստեղ այլևս խոսքը ինքնիշխան պետության իշխանության ֆիզիկական կամ քաղաքական չեզոքացման մասին է։

Երբ նման գործողություններին չի հաջորդում համարժեք միջազգային արձագանք, դա համարժեք է տեղի ունեցածի լեգիտիմացման։

 

Այս պայմաններում ձևավորվել է դառը, բայց ակնհայտ իրականություն․ միջազգային հարաբերություններում միակ գործնական զսպիչ գործոնը դարձել է միջուկային զենքի առկայությունը։ Միջուկային կարողություն ունեցող պետությունները ստանում են փաստացի անձեռնմխելիության որոշակի աստիճան՝ անկախ իրենց քաղաքական վարքագծից։ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը դա հստակ ցույց տվեց․ որքան էլ կոշտ լիներ հռետորաբանությունը, Վաշինգտոնը խուսափում է ուղիղ ռազմական բախումից Հյուսիսային Կորեաի հետ՝ գիտակցելով միջուկային էսկալացիայի հետևանքները։ Նույն տրամաբանությամբ Միացյալ Նահանգները ստիպված է բանակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ որպես ռազմավարական հավասար գործընկերների, քանի որ այդ երկրները միջուկային գերտերություններ են։

 

Այսպիսով, ձևավորվում է աշխարհակարգ, որտեղ պետությունները փաստացի բաժանվում են երկու խմբի՝ միջուկային վահան ունեցողներ և միջուկային վահան չունեցողներ։ Վերջինների ինքնիշխանությունը դառնում է հարաբերական, իսկ անվտանգությունը՝ պայմանական։

Այս դեգրադացիան առավել վտանգավոր է փոքր և միջին պետությունների համար։ Այն երկրները, որոնց անվտանգությունը կառուցված էր իրավական մեխանիզմների, միջնորդությունների և բազմակողմ համակարգի վրա, հայտնվում են խոցելի դիրքում։ Երբ կանոնները չեն գործում, ուժի հարաբերակցությունն է որոշում պետության անվտանգությունը, իսկ սուվերենությունը կախված է արտաքին խաղացողների քաղաքական հաշվարկներից։

Երբ միակ իրական «կարմիր գիծը» միջուկային զենքն է, աշխարհում հաստատվում է վտանգավոր ստատուս-քվո, որտեղ խաղաղությունը պահվում է ոչ թե կանոններով, այլ փոխադարձ վախով։

 

Միաժամանակ, այս իրավիճակը կարող է խթան հանդիսանալ միջուկային սպառազինության տարածմանը։ Եթե միակ «կարմիր գիծը» միջուկային զենքն է, ապա շատ պետություններ կարող են եզրակացնել, որ պետք է ձգտեն դրան (օրինակ՝ Սաուդյան Արաբիան, Թուրքիան կամ Եգիպտոսը կարող են արագացնել ծրագրերը)։ Սա կհանգեցնի նոր էսկալացիայի և անկայունության», - գրել է քաղաքական գործիչը։

 

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ագրեսիա են իրականացրել Իրանի դեմ ։ Սա վերջին տասնամյակների ամենամասշտաբային ագրեսիան էր, որի արդյունքում սպանվել է գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել արաբական երկրներում՝ ԱՄԷ-ում, Կատարում, Քուվեյթում, Հորդանանում, Բահրեյնում, Օմանում, Իրաքում, Սիրիայում տեղակայված ԱՄՆ ռազմակայաններին, Կիպրոսում Բրիտանիայի ռազմակայանին, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում նավթարդյունահանող սարքերին։ Վերջինս հայտարարել է, որ միանում է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական արշավին։

 

 Թրամփը հայտարարել է, որ գործողությունը, որն, ինչպես սպասվում է, կտևի մի քանի շաբաթ, նպատակ ունի՝ զրկել Իրանին միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից, զսպել նրա հրթիռային ծրագիրը, վերացնել սպառնալիքները ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար: Նա նաև կոչ է արել իրանցիներին ապստամբել և տապալել կառավարությունը։

 

Դեմոկրատները Թրամփին մեղադրել են "ընտրովի պատերազմի" համար և կասկածի տակ են դրել խաղաղ բանակցությունները դադարեցնելու վերաբերյալ նրա փաստարկները, որոնք, Օմանի միջնորդի կարծիքով, դեռ հաջողության շանս ունեին:

 

Թրամփը պնդել է, որ Իրանը շուտով կարող է բալիստիկ հրթիռներով հարձակվել ԱՄՆ-ի վրա, թեեւ, ըստ աղբյուրների, նրա հայտարարությունները չեն հաստատվում հետախուզական տվյալներով և չափազանցված են թվում: ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ կիրակի օրը գրանցվել են ԱՄՆ առաջին կորուստները. զոհվել է ԱՄՆ երեք զինծառայող, հինգը ծանր վնասվածքներ են ստացել, մի քանի մարդ թեթեւ բեկորային վնասվածքներ եւ ցնցումներ են ստացել: Իսկ այսօր հայտնի է դարձել, որ Իրանը Քուվեյթի երկնքում ամերիկյան կործանիչ է խոցել։

 

Ուշագրավ է, որ Պենտագոնը Կոնգրեսում կայացած ճեպազրույցի ժամանակ խոստովանել է, որ իրենք հետախուզական տվյալներ չեն ունեցել ԱՄՆ-ի դեմ ագրեսիա իրականացնելու Իրանի մտադրության մասին: Իսկ այսօր Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ բանակցություններից:

 

Հատկանշական է, որ հակամարտության սրացումից առաջ Իրանն ու ԱՄՆ-ը բանակցություններ էին վարում իրանական "միջուկային դոսյեի" շուրջ, որոնցում որպես միջնորդ հանդես էր գալիս Օմանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Սամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմՍամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմ
Փաշինյանը խոստացել է պաշտպանել Փաշինյանը խոստացել է պաշտպանել "Արարատցեմենտի" աշխատակիցների իրավունքները
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետԲաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետ
Փաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմումՓաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմում
"Ով ինչ վերահսկում է, նրան էլ այն պատկանում է" սկզբունքը նշանակում է հրաժարվել Ջերմուկի օկուպացված տարածքներից. վարչապետ
Գագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքԳագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպք
   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից
Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքըԴատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքը
ՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Հայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժըՀայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժը
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբՖրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Նիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինիՆիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինի
ՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիսՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիս
Փաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համարՓաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համար
Փաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակումՓաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակում
Երևանի «Հրազդան» մարզադաշտի սպորտային ենթակառուցվածքը կկարգավորվիԵրևանի «Հրազդան» մարզադաշտի սպորտային ենթակառուցվածքը կկարգավորվի
Ծառուկյանի  «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ակցիա են անցկացնում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու կապակցությամբԾառուկյանի «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ակցիա են անցկացնում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու կապակցությամբ
« Ուժեղ Հայաստան». Բլոկի այն անդամները, որոնք չեն անցել խորհրդարան, ներգրավվելու են կուսակցական շինարարության աշխատանքներում« Ուժեղ Հայաստան». Բլոկի այն անդամները, որոնք չեն անցել խորհրդարան, ներգրավվելու են կուսակցական շինարարության աշխատանքներում
Հայաստանն ու Ռուսաստանը հասել են մի շարք համաձայնությունների - Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպման արդյունքների մասինՀայաստանն ու Ռուսաստանը հասել են մի շարք համաձայնությունների - Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպման արդյունքների մասին
Փաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին Անկախության օրվա առթիվ և հայտարարել երկկողմ համագործակցությունը ամրապնդելու պատրաստակամության մասինՓաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին Անկախության օրվա առթիվ և հայտարարել երկկողմ համագործակցությունը ամրապնդելու պատրաստակամության մասին
Երևանում կանցկացվի 3-րդ միջազգային հայագիտության կոնգրեսըԵրևանում կանցկացվի 3-րդ միջազգային հայագիտության կոնգրեսը
Կառուցված բնակարանը, որը ֆինանսական աջակցությամբ իրականացվել է Հայաստանի կառավարության կողմից, չի կարող բռնագանձվելԿառուցված բնակարանը, որը ֆինանսական աջակցությամբ իրականացվել է Հայաստանի կառավարության կողմից, չի կարող բռնագանձվել
Հայաստանում ծխողներն, ովքեր թողել են ծխելը, կկարողանան հույս դնել պետությունից պարգևավճար ստանալու վրաՀայաստանում ծխողներն, ովքեր թողել են ծխելը, կկարողանան հույս դնել պետությունից պարգևավճար ստանալու վրա
Կիևյան կամրջով երթևեկությունը կբացվի հայտարարված ժամկետից շուտԿիևյան կամրջով երթևեկությունը կբացվի հայտարարված ժամկետից շուտ
«Սա դատարկ, անհասկանալի դեպք է, իմ խիղճը մաքուր է» - Գարիկ Ծառուկյան«Սա դատարկ, անհասկանալի դեպք է, իմ խիղճը մաքուր է» - Գարիկ Ծառուկյան
Սյունիքում գայլերի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխաՍյունիքում գայլերի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխա
Բայրամով. Ադրբեջանն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտման աշխատանքների իր մասըԲայրամով. Ադրբեջանն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտման աշխատանքների իր մասը
Իրանի նախագահը կոչ արեց համապարփակ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետԻրանի նախագահը կոչ արեց համապարփակ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ օգնելու Լիբանանին մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու հարցումՀայաստանի արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ օգնելու Լիբանանին մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու հարցում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը Հայաստանի ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնումՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը Հայաստանի ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնում
Վաղ առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարանՎաղ առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան
Փաշինյան․ անցած ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներՓաշինյան․ անցած ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ
ԿԸՀ-ը Գլխավոր դատախազությանն է վերադարձրել  պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման և ձերբակալման վերաբերյալ միջնորդություններըԿԸՀ-ը Գլխավոր դատախազությանն է վերադարձրել  պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման և ձերբակալման վերաբերյալ միջնորդությունները
ԵՄ-ը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է Հարավային Կովկասում երթուղիների զարգացմանն աջակցելու լավագույն միջոցը. ԳրոնոԵՄ-ը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է Հարավային Կովկասում երթուղիների զարգացմանն աջակցելու լավագույն միջոցը. Գրոնո
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Կենդանիների պաշտպանն ահազանգում է․ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները կարող են սովամահ լինել՝ հայ իրավապահների գործողությունների պատճառովԿենդանիների պաշտպանն ահազանգում է․ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները կարող են սովամահ լինել՝ հայ իրավապահների գործողությունների պատճառով
Հայ պատգամաավորը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում․ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը ցույց տվեց հավաքական արձագանքի սնանկությունըՀայ պատգամաավորը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում․ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը ցույց տվեց հավաքական արձագանքի սնանկությունը
Ֆրանսիան, Կանադան և Գերմանիան ներկայացրել են իրենց ծրագրերը Ֆրանսիան, Կանադան և Գերմանիան ներկայացրել են իրենց ծրագրերը "Ոսկե ծիրանի" շրջանակներում
Վերոնիկա Զոնաբենդ. մարդու հիմնարար իրավունքն է իմանալ, թե ինչ է կատարվում իր հարազատների հետ, հնարավորություն ունենալ նրանց աջակցության խոսքեր ասելՎերոնիկա Զոնաբենդ. մարդու հիմնարար իրավունքն է իմանալ, թե ինչ է կատարվում իր հարազատների հետ, հնարավորություն ունենալ նրանց աջակցության խոսքեր ասել
Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԻդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր
Հայաստանում պահպանվում են ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափության գնահատմանն առնչվող համակարգային խնդիրները. օմբուդսմենը մեկնաբանել է Ծառուկյանի ձերբակալությունըՀայաստանում պահպանվում են ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափության գնահատմանն առնչվող համակարգային խնդիրները. օմբուդսմենը մեկնաբանել է Ծառուկյանի ձերբակալությունը
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է օգնել Հայաստանի իշխանություններին գահընկեց անել Ամենայն հայոց կաթողիկոսինԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է օգնել Հայաստանի իշխանություններին գահընկեց անել Ամենայն հայոց կաթողիկոսին
Իրանի դեսպանը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակըԻրանի դեսպանը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը
Սև Օհանյանը՝ Սև Օհանյանը՝ "Ոսկե ծիրան" կինոփառատոնի պատվավոր հյուր
Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքի վաճառքի աճուրդըԳլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքի վաճառքի աճուրդը
Հայաստան է տեղափոխվել ԵՄ հերթական նվերը՝ 2 հեռակառավարվող  ականազերծման  մեքենաՀայաստան է տեղափոխվել ԵՄ հերթական նվերը՝ 2 հեռակառավարվող ականազերծման մեքենա
Ջուլֆալակյան․ Այն, ինչ Հայաստանի իշխանություններն արեցին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն էՋուլֆալակյան․ Այն, ինչ Հայաստանի իշխանություններն արեցին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է
Նախկին պատգամավոր․ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանաՆախկին պատգամավոր․ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանա
Փորձագետ. Հայկական հասարակությունը ընկնում է տոտալիտար անվտանգության թակարդըՓորձագետ. Հայկական հասարակությունը ընկնում է տոտալիտար անվտանգության թակարդը
Սևանա լճի վրա գտնվող Գագիկ Ծառուկյանի սեփականությունը կվերադարձվի Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի վրա գտնվող Գագիկ Ծառուկյանի սեփականությունը կվերադարձվի Հայաստանի Հանրապետության սեփականությանը
Դիլիջանում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։Դիլիջանում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։
Իրանի դեսպան. «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակներում Իրանի սահմաններին ամերիկյան ներկայության հնարավոր ռիսկերը պետք է լիովին գնահատվենԻրանի դեսպան. «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակներում Իրանի սահմաններին ամերիկյան ներկայության հնարավոր ռիսկերը պետք է լիովին գնահատվեն
Մեսրոպ Առաքելյանը կտրուկ քննադատեց իրավապահ մարմինների գործողությունները՝ ուղղված Գագիկ Ծառուկյանի դեմՄեսրոպ Առաքելյանը կտրուկ քննադատեց իրավապահ մարմինների գործողությունները՝ ուղղված Գագիկ Ծառուկյանի դեմ
Ազգային ժողովի պատգամավոր. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է արտաքին կառավարումԱզգային ժողովի պատգամավոր. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է արտաքին կառավարում
Հայաստանի ազգային արխիվի տնօրենը և Բուլղարիայի դեսպանը քննարկեցին արխիվային համագործակցության հնարավորությունները։Հայաստանի ազգային արխիվի տնօրենը և Բուլղարիայի դեսպանը քննարկեցին արխիվային համագործակցության հնարավորությունները։
Զարուհի Փոստանջյանը պահանջեց քրեական հետաքննություն սկսել Ծառուկյանի առյուծուհու մահվան փաստովԶարուհի Փոստանջյանը պահանջեց քրեական հետաքննություն սկսել Ծառուկյանի առյուծուհու մահվան փաստով
Իրավապաշտպանը տեսել է չար մտադրություն Գագիկ Ծառուկյանից բռնագանձված առյուծի մահվան մեջԻրավապաշտպանը տեսել է չար մտադրություն Գագիկ Ծառուկյանից բռնագանձված առյուծի մահվան մեջ
Հայաստանի խորհրդարանական հանձնաժողովի նախագահը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահՀայաստանի խորհրդարանական հանձնաժողովի նախագահը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահ
Բաքվի Վերաքննիչ դատարանը հերթական Բաքվի Վերաքննիչ դատարանը հերթական "նիստն" է անցկացրել ապօրինի պահվող հայ ռազմագերիների բողոքների վերաբերյալ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ