Ուրբաթ, 27 Փետրվարի 2026 10:51
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում ընթանում է Պացիենտների  իրավունքների պաշտպանության միջազգային համաժողով՝ նվիրված հանրապետության կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը

Հայաստանում ընթանում է Պացիենտների  իրավունքների պաշտպանության միջազգային համաժողով՝ նվիրված հանրապետության կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը

Արմինֆո. Ազգային ժողովում նախօրեին մեկնարկել է Պացիենտների  իրավունքների պաշտպանության միջազգային համաժողովի աշխատանքը: Երկօրյա համաժողովը նվիրված է Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը:

 

ԱԺ հաղորդագրության համաձայն,  կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա) կենսաբժշկության եւ առողջապահության բնագավառներում մարդու իրավունքների վերաբերյալ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող միակ միջազգային փաստաթուղթն է:

 

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Կարեւորելով նման համաժողովի անցկացումը՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ 2025 թվականի ապրիլի 18-ին Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանը վերահաստատեց իր հանձնառությունը՝ պաշտպանելու մարդու իրավունքներն ու արժանապատվությունը:

 

«Այս Կոնվենցիայի առանցքում մարդն է, եւ օրենքի ընդունմամբ մենք ամրագրեցինք, որ մարդու շահն ու բարեկեցությունը գերակա են հասարակության կամ գիտության շահից: Մենք՝ օրենսդիրներս, ՀՀ Կառավարության եւ Եվրոպայի խորհրդի մեր գործընկերների հետ կանենք հնարավորը՝ ոլորտում առկա բացթողումներն ու մարտահրավերները հաղթահարելու, Կոնվենցիայի սկզբունքների լիարժեք ներդրումն ապահովելու եւ եվրոպական լավագույն փորձը ներդնելու համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ժողովրդի»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

 

Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների, առողջապահության եւ շրջակա միջավայրի տնօրինության տնօրեն Ռաֆայել Բենիտեզը, կարեւորելով Հայաստանի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը, նշել է, որ այդ կարեւոր ձեռքբերումը հնարավոր է դարձել ՀՀ իշխանությունների եւ ՀՀ ինստիտուտների հստակ հանձնառության շնորհիվ:

 

«Գործողությունների հաջորդ ծրագիրը, որն այս պահին քննարկվում է, մեզ հնարավորություն կընձեռի խորացնելու այս արգասաբեր համագործակցությունը»,- ընդգծել է Ռաֆայել Բենիտեզը: Առողջապահական համակարգերը կարեւոր են հասարակության անվտանգության եւ ճգնաժամերին պատրաստ լինելու, դիմակայունության եւ ժողովրդավարական կայունության համար: Բանախոսի դիտարկմամբ ՀՀ իշխանությունների կողմից վերոնշյալ մարտահրավերների ուղությամբ գործադրվող ջանքերը դրվատելի են:

 

Անդրադարձ է կատարվել առողջապահական քաղաքականության էթիկական բաղադրիչներին, կարեւորվել է կեղծ տեղեկատվության ու ապատեղեկատվության դեմ պայքարը, ինչպես նաեւ առողջապահական գրագիտության մակարդակի բարձրացումը:

«Կշարունակենք աջակցել մարդու իրավունքների հարգման եւ պաշտպանության ապահովման, այդ թվում՝ առողջապահության իրավունքի իրացմանն ուղղված ՀՀ իշխանությունների ջանքերին»,-եզրափակելով ելույթը՝ ասել է Ռաֆայել Բենիտեզը:

 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պացիենտների իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՀՀ Կառավարության քաղաքականությունն ու իրականացրած ոլորտային բարեփոխումների օրակարգն է մանրամասնել: Նա փաստել է, որ այս տարվա համաժողովն ունի առանձնակի նշանակություն: Ըստ նախարարի՝ սա շրջադարձային քայլ է մեր պետության համար, կոնվենցիան մեր օրենսդրական բարեփոխումների ոսկե չափորոշիչն է դառնում: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է այս ոլորտում Կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններն ու սկզբունքները, որտեղ առանցքային դեր ունի պացիենտների իրավունքների պաշտպանությունը: Զեկուցողը ներկայացրել է նաեւ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը, որը, ըստ նրա, պացիենտների իրավունքների պաշտպանության գործիք եւ միջոց է:

 

Բարեփոխումների կյանքի կոչման հարցում նախարարը մեծապես կարեւորել է միջազգային գործընկերների փորձը եւ փաստել, որ իրենք պատրաստ են ոչ միայն սովորել, այլեւ ներկայացնել իրենց փորձը: «Մենք կառուցում ենք ապագայի առողջապահություն»,- արձանագրել է Անահիտ Ավանեսյանը:

 

Այնուհետեւ քննարկվել է «Եվրոպայի խորհրդի եւ միջազգային համագործակցության դերը պացիենտների իրավունքների պաշտպանության ոլորտում եւ ՀՀ ներպետական օրենսդրական շրջանակը» թեման:

 

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի գնահատմամբ Օվիեդոյի կոնվենցիան կիրառելի օրենսդրական շրջանակ է սահմանում եւ՛ ամենօրյա բժշկական պրակտիկայի, եւ՛ կենսաբժշկության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման համար: «Դեռեւս 2023 թվականի ամռանը ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելուց հետո պացիենտների իրավունքների պաշտպանության, առաջավոր միջազգային փորձի տեղայնացման եւ վերաբերելի օրենսդրության համապատասխանեցման նպատակով հետեւողական եմ եղել Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրման եւ պատշաճ վավերացման աշխատանքների արագ իրականացման հարցերում: Հատկանշական է, որ Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը Հայաստանի կողմից հստակ ուղերձ է, որ երկիրը հավատարիմ է մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին նաեւ կենսաբժշկության ոլորտում»,- ընդգծել է հանձնաժողովի փոխնախագահը:

 

Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է ոլորտում մեր երկրի իրականացրած դրական քայլերը եւ անդրադարձել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին:

«Պետք է նկատել, որ վերջին տարիներին առողջության հասանելիության եւ պացիենտների իրավունքների պաշտպանության  տեսանկյունից եւս ունենք նկատելի հաջողություններ՝ նոր կառուցված բուժհաստատություններ, նորագույն տեխնիկաներ՝ ընդհուպ արհեստական բանականության կիրառմամբ աշխատող, վերապատրաստված պրոֆեսիոնալ բուժաշխատողներ, ԵԽ ծրագրի անմիջական մասնակցությամբ Հայաստանում ներդրված բուժաշխատողների էթիկայի հանձնաժողով եւ դրա համապատասխան գործառույթներ»,- նշել է Ռուստամ Բաքոյանն ու կարեւորել նաեւ հոգեկան առողջության պաշտպանության ոլորտում ԵԽ չափորոշիչների ներդրումը:

 

Ընդգծելով, որ պացիենտների իրավունքների վերաբերյալ միջազգային համաժողովը եզակի է եւ օրինակելի այլ երկրների համար՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը փաստել է, որ սա դեռ սկիզբն է եւ վավերացված կոնվենցիայից բացի պետք է քայլեր ձեռնարկել ներպետական օրենսդրությունն առավել կատարելագործելու եւ Կոնվենցիային կից լրացուցիչ արձանագրությունների ստորագրման ու վավերացման գործընթացի ուղղությամբ:

 

Խոսելով Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանի միջեւ շարունակական եւ արդյունավետ համագործակցությունից՝ Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն հիշեցրել է. «Մեր համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ առողջապահության ոլորտում սկսվել է համավարակի օրերից, քանզի առաջանում էին մարդու իրավունքներին առնչվող բարդ խնդիրներ, մարտահրավերներ համակարգերի համար»:

 

Զեկուցողը Եվրախորհրդի անունից վերահաստատել է առողջապահական ոլորտի զարգացման հարցում ՀՀ իշխանություններին աջակցելու պատրաստակամությունը՝ ապահովելով պատշաճ գործնական  մոտեցումներ:

 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նախ խոսել է կոնվենցիայի սկզբունքների իրականացման գործընթացից, ապա ստանձնած պարտավորությունների շրջանակում մանրամասնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող  անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը: «Մեր ռազմավարական նպատակը ոչ թե պարզապես խնամքի ապահովումն է, այլ անձի ինքնուրույն կյանքի եւ հասարակական ներառման խթանումը:

 

Պետությունը շարունակում է անել հնարավորը, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող յուրաքանչյուր անձ ստանա անհրաժեշտ մատչելի եւ որակյալ ծառայությունները՝ հարգելով նրա արժանապատվության ու ընտրության իրավունքը: Սա ոչ միայն միջազգային պարտավորություն է, այլեւ մեր բարոյական պատասխանատվությունը մեր քաղաքացիների հանդեպ»,- արձանագրել է նախարարը:

 

Պացիենտների իրավունքների պաշտպանության գործում առկա բացթողումներին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին է անդրադարձել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: ՄԻ պաշտպանը խոսել է բժշկական գաղտնիքի մասով մեր երկրում առկա խնդրից, մասնավորապես ազատազրկված անձանց բժշկական զննությունների ընթացքում բժշկական գաղտնիքի չպահպանման դեպքերից: Անահիտ Մանասյանի գնահատմամբ վերոնշյալ խնդրին ամբողջական լուծումներ չեն տրվել եւ համապատասխան քայլեր են անհրաժեշտ: Անդրադարձ է եղել բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտում իրազեկված համաձայնության, հոգեկան առողջություն ունեցող անձանց խնդիրներին, վերարտադրողական առողջության ոլորտում էթիկական չափորոշիչների պահպանմանը, ազատությունից զրկման վայրերում վերարտադրողական առողջության ապահովման իրավունքների ապահովմանը, հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության իրավունքների երաշխավորմանը, պտղի սեռի խտրական ընտրության արգելքին: Անահիտ Մանասյանի համոզմամբ կա ոլորտային խնդիրների հաղթահարման հանձնառություն: Նա կարեւորել է այն հանգամանքը, որ հետագա քայլերը լինեն համակարգային, հայեցակարգային եւ շուտափույթ:

 

Հաջորդիվ ելույթ ունեցողները ներկայացրել են ՀՀ պացիենտների իրավունքների վերաբերյալ ներպետական օրենսդրական ինստիտուցիոնալ շրջանակը, Եվրոպայի խորհրդի պացիենտների իրավունքների խթանման հիմնական գործիքները: Անդրադարձ է կատարվել պացիենտների իրավունքների պաշտպանության ոլորտում Ազգային ժողովի եւ միջխորհրդարանական համագործակցության ու միջազգային գործակցության դերին:

Միջազգային համաժողովն անցկացվում է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նախաձեռնությամբ:

Միջոցառմանը մասնակցել են պատգամավորներ, Կառավարության անդամներ, ներկայացուցիչներ Եվրոպայի խորհրդից եւ դիվանագիտական կորպուսից, միջազգային գործընկերներ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) դիմել է ՄԻԵԴ՝ կապված Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետԾառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) դիմել է ՄԻԵԴ՝ կապված Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ
Փաստաբան․ Փաշինյանն ինքն է ստորագրել կառավարության որոշման տակ, որը թույլ է տվել ՀԷՑ-ին իր բաժնետոմսերը գրավ դնել վարկի համարՓաստաբան․ Փաշինյանն ինքն է ստորագրել կառավարության որոշման տակ, որը թույլ է տվել ՀԷՑ-ին իր բաժնետոմսերը գրավ դնել վարկի համար
Վարդևանյան․ Սամվել Կարապետյանին չի կարելի մեղադրել ՀԷՑ-ում անգամ 64 դրամի չարաշահման համարՎարդևանյան․ Սամվել Կարապետյանին չի կարելի մեղադրել ՀԷՑ-ում անգամ 64 դրամի չարաշահման համար
Կարծիք. Հայաստանում ընդունված բարոյական նորմերի փլուզման ճանապարհով ձևավորվել է Կարծիք. Հայաստանում ընդունված բարոյական նորմերի փլուզման ճանապարհով ձևավորվել է "արհեստական բարոյականության" մթնոլորտ
Հայաստանի Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել նախկին գլխավոր դատախազ ՆազարյանինՀայաստանի Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել նախկին գլխավոր դատախազ Նազարյանին
Իրավապաշտպան․ Վճռաբեկ դատարանը տարբերակված մոտեցում է ցուցաբերել է Դավիթ Համբարձումյանի հանդեպԻրավապաշտպան․ Վճռաբեկ դատարանը տարբերակված մոտեցում է ցուցաբերել է Դավիթ Համբարձումյանի հանդեպ
Եվրոպացի պատգամավորը Թուրքիային հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասինԵվրոպացի պատգամավորը Թուրքիային հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվում․ կազմակերպության գլխավոր քարտուղարՀայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվում․ կազմակերպության գլխավոր քարտուղար
ՀՀԿ-ը կասկածի տակ է դրել Մասիսում ընտրությունների լեգիտիմությունը ՝ ընդդիմության թեկնածուի ձերբակալության ֆոնինՀՀԿ-ը կասկածի տակ է դրել Մասիսում ընտրությունների լեգիտիմությունը ՝ ընդդիմության թեկնածուի ձերբակալության ֆոնին
Երևանում երեք օր փակ կլինի Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոց ընկած հատվածը. քաղաքապետարանԵրևանում երեք օր փակ կլինի Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոց ընկած հատվածը. քաղաքապետարան
Վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել Մասիս համայնքի ղեկավարի թեկնածուի նկատմամբ դատավճիռըՎճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել Մասիս համայնքի ղեկավարի թեկնածուի նկատմամբ դատավճիռը
Երազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը
Ընդդիմադիրը քննադատել է ԿԳՄՍՆ-ին՝ 9-րդ դասարանի դասագրքում 18+ տարիքային սահմանափակում ունեցող «Слово пацана» սերիալը հիշատակելու համարԸնդդիմադիրը քննադատել է ԿԳՄՍՆ-ին՝ 9-րդ դասարանի դասագրքում 18+ տարիքային սահմանափակում ունեցող «Слово пацана» սերիալը հիշատակելու համար
Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել ԴիլիջանումՀայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել Դիլիջանում
Հայաստանի ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրՀայաստանի ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Բագրատ Միկոյան․ Հայաստանի երկրորդ նախագահին փոխանցել են նոր սահմանադրության նախագիծըԲագրատ Միկոյան․ Հայաստանի երկրորդ նախագահին փոխանցել են նոր սահմանադրության նախագիծը
"Ուժեղ Հայաստան" կուսակցությունն ավարտում է Սպիտակի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը
Կրեմլ․ Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում կլինեն անվտանգության և ԵՄ և ԵԱՏՄ միջև Հայաստանի ընտրության հարցերըԿրեմլ․ Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում կլինեն անվտանգության և ԵՄ և ԵԱՏՄ միջև Հայաստանի ընտրության հարցերը
Էդգար Ղազարյանը մտադիր է դիմել գլխավոր դատախազին՝ խորհրդարանական հանձնաժողովի նիստին Փաշինյանի թիմակիցների չներկայանալու պատճառովԷդգար Ղազարյանը մտադիր է դիմել գլխավոր դատախազին՝ խորհրդարանական հանձնաժողովի նիստին Փաշինյանի թիմակիցների չներկայանալու պատճառով
ՀՀ վարչապետն անցկացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  նիստ, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներՀՀ վարչապետն անցկացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  նիստ, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Դատախազությունը պահանջում է բռնագանձել "Հրազդան" մարզադաշտը
Հայաստանի Արդարադատության նախարարությունն արձագանքել է Դատավորների միության հայտարարությանը, որում մտահոգություն է հայտնվում ՀՀ սահմանադրության նախագծի դրույթների վերաբերյալՀայաստանի Արդարադատության նախարարությունն արձագանքել է Դատավորների միության հայտարարությանը, որում մտահոգություն է հայտնվում ՀՀ սահմանադրության նախագծի դրույթների վերաբերյալ
Սերժ Սարգսյան. նոր սահմանադրության նախագծի սկիզբն Սերժ Սարգսյան. նոր սահմանադրության նախագծի սկիզբն "ալիևյան" է, շարունակությունը ՝ "փաշինյանական"
Արցախի նախկին օմբուդսմենը Հայաստանի ԱԽ քարտուղարին կոչ է արել իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված նամակներըԱրցախի նախկին օմբուդսմենը Հայաստանի ԱԽ քարտուղարին կոչ է արել իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված նամակները
Հայ քաղաքագետ․ Մոտ ապագայում BRICS-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցության հեռանկարներ  չեն երեւումՀայ քաղաքագետ․ Մոտ ապագայում BRICS-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցության հեռանկարներ  չեն երեւում
Հայ փորձագետ. Եվրասիան կրկին դառնում է մեծ տերությունների մրցակցության գլխավոր ասպարեզՀայ փորձագետ. Եվրասիան կրկին դառնում է մեծ տերությունների մրցակցության գլխավոր ասպարեզ
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դեմ են հանդես եկել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի նախագահությանըՄիջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դեմ են հանդես եկել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի նախագահությանը
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունն արտացոլվում է Հայաստանում դիվանագիտական փոխգործակցության մեջ․ Լի ՍինվեյՌուսաստանի և Չինաստանի համագործակցությունն արտացոլվում է Հայաստանում դիվանագիտական փոխգործակցության մեջ․ Լի Սինվեյ
Փաշինյանը Խուդաթյանին գործուղել է ԼոնդոնՓաշինյանը Խուդաթյանին գործուղել է Լոնդոն
ՌԴ դեսպան․ Ռուսաստանն ու Չինաստանը նպաստում են բազմաբևեռ աշխարհի ձևավորմանն ու Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանըՌԴ դեսպան․ Ռուսաստանն ու Չինաստանը նպաստում են բազմաբևեռ աշխարհի ձևավորմանն ու Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են հայ-վրացական ռազմավարական գործընկերության օրակարգըՀայաստանի խորհրդարանի նախագահն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են հայ-վրացական ռազմավարական գործընկերության օրակարգը
Հայաստանի դեսպանը Բիշքեկում մի շարք հանդիպումներ է անցկացրել Հայաստան-Ղրղզստան փոխգործակցության օրակարգի առաջմղման նպատակովՀայաստանի դեսպանը Բիշքեկում մի շարք հանդիպումներ է անցկացրել Հայաստան-Ղրղզստան փոխգործակցության օրակարգի առաջմղման նպատակով
Ջոն Մուլահին դարձավ ավստրալացի ութերորդ խորհրդարանականը, որը հանդես է եկել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պաշտպանությամբՋոն Մուլահին դարձավ ավստրալացի ութերորդ խորհրդարանականը, որը հանդես է եկել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պաշտպանությամբ
Թուրքիայի և Վրաստանի միջև սկանդալ է ծագել՝ թուրքական «Բեշիքթաշի» երկրպագուների հետ կապված միջադեպի պատճառովԹուրքիայի և Վրաստանի միջև սկանդալ է ծագել՝ թուրքական «Բեշիքթաշի» երկրպագուների հետ կապված միջադեպի պատճառով
Հայաստանում մշակվել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման համակարգի նոր մոդելՀայաստանում մշակվել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման համակարգի նոր մոդել
Վարչապետի մոտ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՎարչապետի մոտ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
Զախարովա. Հայաստանի սահմանադրության վերաբերյալ գերմանացի պաշտոնյայի դատողություններն անպատկառ միջամտություն են ինքնիշխան պետության ներքին գործերինԶախարովա. Հայաստանի սահմանադրության վերաբերյալ գերմանացի պաշտոնյայի դատողություններն անպատկառ միջամտություն են ինքնիշխան պետության ներքին գործերին
Հայաստանում կարևորում են ԵՄ աջակցությունը Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների բավարարման հարցումՀայաստանում կարևորում են ԵՄ աջակցությունը Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների բավարարման հարցում
ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան հետեւում է TRIPP նախագծի զարգացման դինամիկայինՌԴ ԱԳՆ․ Մոսկվան հետեւում է TRIPP նախագծի զարգացման դինամիկային
Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններըԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները
Հայաստանն ու Վրաստանը հանդես են եկել հարկադիր կատարման ոլորտում համագործակցության ամրապնդման օգտինՀայաստանն ու Վրաստանը հանդես են եկել հարկադիր կատարման ոլորտում համագործակցության ամրապնդման օգտին
Հայաստանի նախագահը պաշտոնից ազատել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ ԳրիգորյանինՀայաստանի նախագահը պաշտոնից ազատել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Գրիգորյանին
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են աշխատանքի և սոցապահովության ոլորտում համատեղ աշխատանքըՀայաստանն ու ԵՄ-ն քննարկել են աշխատանքի և սոցապահովության ոլորտում համատեղ աշխատանքը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են գիտական, կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են գիտական, կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Le Monde․ Սիմոն Աբկարյանը կգլխավորի Le Monde․ Սիմոն Աբկարյանը կգլխավորի "Դյու Սոլեյ" թատրոնը
Արդշինբանկը «Սև ուրբաթի» առթիվ պրեմիում քարտապաններին առաջարկում է 10% cashbackԱրդշինբանկը «Սև ուրբաթի» առթիվ պրեմիում քարտապաններին առաջարկում է 10% cashback
Հայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետՀայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն ԲուդաղյանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
Երևանում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Փաստաբան․ Գորիսի դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է ադրբեջանցի հանցագործի կալանքըՓաստաբան․ Գորիսի դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է ադրբեջանցի հանցագործի կալանքը
Քաղաքագետ․ Վախը կարող է ստիպել ժողովրդին լռել, բայց չի կարող պետությանը դարձնել ուժեղՔաղաքագետ․ Վախը կարող է ստիպել ժողովրդին լռել, բայց չի կարող պետությանը դարձնել ուժեղ
Փաստաբան․ Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է ՀՀԿ փոխնախագահի տնային կալանքըՓաստաբան․ Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է ՀՀԿ փոխնախագահի տնային կալանքը
Բեգլարյան․ Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում էԲեգլարյան․ Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է
Հայաստանի ԱԽ քարտուղարն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցերՀայաստանի ԱԽ քարտուղարն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցեր
Աշոտյան․ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի դժվար կացությունը պետք է վերածի նրա ցուգցվանգիԱշոտյան․ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի դժվար կացությունը պետք է վերածի նրա ցուգցվանգի
Մետաքսե Հակոբյան․ Ալենի հարցի մեջ այս եղկելիների, ցինիկների քաղաքական բարոյազրկումն էՄետաքսե Հակոբյան․ Ալենի հարցի մեջ այս եղկելիների, ցինիկների քաղաքական բարոյազրկումն է
Արդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ումԱրդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Արցախցիներն ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց. նրանք դեմ են Արցախցիներն ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց. նրանք դեմ են "Ադրբեջան" նշմանն իրենց անձնագրերի "ծննդավայր" դաշտում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով