


Արմինֆո.Փետրվարի 20-22-ը Երևանում կանցկացվի Ռուսական կինոյի փառատոնը, որը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության աջակցությամբ։
Բոլոր ցանկացողների համար անվճար կինոցուցադրումները տեղի կունենան "Մոսկվա" կինոթատրոնում: Փառատոնն ուղղված է երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը:
"Տարիներ շարունակ մեր երկրներին կապում են ջերմ բարեկամական հարաբերություններ ։ Երևանում ռուսական ֆիլմերի ցուցադրությունները բարի ավանդույթ են դարձել, ևս մեկ քայլ մշակութային համագործակցության ամրապնդման և հետագա ստեղծագործական փոխգործակցության համար", - նշել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան: Ծրագիրը կբացի ռեժիսոր Իգոր Վոլոշինի "Բուրատինո" դասական հեքիաթի նոր էկրանավորումը։ Հանդիսատեսին կներկայացվի նաև Անտոն Մասլովի "Ողջույն ամուսնուն" կատակերգական մելոդրաման և Արտյոմ Միխալկովի "Առաջինը Օլիմպոսում" սպորտային դրաման: Ֆիլմը պատմում է ԽՍՀՄ պատմության առաջին օլիմպիական չեմպիոններից թիավար Յուրի Տյուկալովի հաղթանակի մասին:
Ծրագրում ընդգրկված են Մաքսիմ Վոլկովի "Դինոզավրերի բժիշկը" անիմացիոն ֆիլմը և Ալեքսանդր Կոտտի "Հյուսիսային բևեռ" արկածային ֆիլմը: Վերջինս նվիրված է խորհրդային նավաստիների սխրանքին, որոնք աշխարհում առաջինն էին ատոմային սուզանավով հասել Հյուսիսային բևեռ ։ Բոլոր ֆիլմերը նկարահանվել են 2025 թվականին ։



