Arminfo.info


 Երկուշաբթի, 16 Փետրվարի 2026 12:04
Ալինե Գրիգորյան

Ընդդիմադիր "Մայր Հայաստան" կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Ծառուկյանի ԲՀԿ-ի հետ

Ընդդիմադիր "Մայր Հայաստան" կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Ծառուկյանի ԲՀԿ-ի հետ

Արմինֆո. Ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցությունը 2026թ․ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ-ի հետ միասնաբար՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։  Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է "Մայր Հայաստան" խմբակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

 

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ թիմակիցներ, տիկնայք և պարոնայք, այս իշխանության կառավարման 8 տարիների ընթացքում մենք ունեցանք պատերազմ, պարտություն, զոհեր, ավերածություններ, խայտառակություն, դավաճանություն, թալան: Սրանք դավադրաբար հանձնեցին Արցախն ու գոյաբանական խնդիրներ են առաջացրել Հայաստանի համար, քանզի այլ բանի ունակ չեն։ Եթե նույնիսկ ցանկանան դրական արդյունքներ ապահովել, ապա չեն կարողանա, որովհետև պարտված, Ալիևի կողմից նվաստացված, աշխարհաքաղաքական պատանդի կարգավիճակում հայտնված իշխանության պարագլուխը դատապարտված է պարտության՝ իր հետ պարտության տանելով մեր երկիրն ու մեր ժողովրդին։ Սա ստի ու կեղծիքի, դեմագոգիայի ու պոպուլիզմի իշխանություն է։ Արագաչափերի, տեսախցիկների, շահումով խաղերի, վարկային բեռի, 50/50 փայ մտնելու մերժումով իշխանության եկածները հակառակն արեցին ու ժողովրդի հետ փայ մտան 100/0 տարբերակով՝ մեկից կյանքը խլելով, մյուսից՝ տունը, երրորդից՝ բիզնեսը, իսկ բոլորիցս՝ պետությունը։

 

Սիրելի՛ ժողովուրդ, այսօր մենք շատ լուրջ մարտահրավերներ ունենք։ Վտանգված է Հայաստանի ապագան։ Դա առավելապես սուբյեկտիվ գործոններով է պայմանավորված՝ օրվա պարտված իշխանության վարած քաղաքականությամբ։

 

Հայաստանի վերացման օբյեկտիվ նախադրյալները գրեթե զրոյական են։ Մենք համոզված ենք, որ կա հնարավորություն իրական անվտանգություն և երաշխավորված խաղաղություն ապահովելու համար։ Թող չվախեցնեն մեր ժողովրդին պատերազմով ու նոր զոհերով։ Պատերազմն ու զոհերն իրենք են բերել և բերում։ Մեր բերելիքը խաղաղությունն ու զարգացումն է լինելու։

 

Ամոթ է, որ այս իշխանությունն այսքան մնացել է։ Սա քաղաքագիտական նոնսենս է։

Հիշեցնեմ, որ պարտված Գամսախուրդիան Վրաստանում պահպանեց իր իշխանությունն ընդամենը 6 ամիս:

 

Նույն Վրաստանում պարտված Սահակաշվիլուն հեռացրեցին իշխանությունից։

Պարտված Էլչիբեյը Ադրբեջանում իշխանության մնաց 9 ամիս։

 

Սրանք միայն մեր հարևան երկրների օրինակներն են։ Պատմական բազմաթիվ այլ օրինակներ կան համաշխարհային պատմության մեջ։ Այնպես որ մենք բացառություն չպետք է կազմենք ու չենք կազմելու։ Այս տարվա հունիսի 7–ին միասնաբար պետք է փակենք խայտառակության ու պարտության էջը։

 

Հարգելի՛ հայրենակիցներ, առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևորագույն նշանակություն են ունենալու։ Մեր երկիրը կարիք ունի նոր առաջնորդության, նոր գաղափարների, նոր էջի։

 

Սրանք առաջարկում են թուրք–ադրբեջանական օրակարգով խաղաղություն, որն արցախյան սցենարի կրկնություն է նախատեսում։

Մենք սրանց բերած գերեզմանային խաղաղության փոխարեն ապահովելու ենք իրակա՛ն ու երաշխավորվա՛ծ խաղաղություն։ Դա հնարավոր է տնտեսության զարգացմամբ, մեր բանակի վերականգնմամբ, բնական դաշնակիցների հետ ռազմավարական հարաբերությունների հաստատմամբ, հանրության մեջ արհեստականորեն ներմուծված ատելության մթնոլորտի վերացմամբ։

 

Դրսից թելադրվող և վարչապետի աթոռը զբաղեցնողի ձեռքերով կյանքի կոչվող օրակարգին մենք հակադրում ենք հայկական օրակարգը։

 

Այժմ առաջիկա ընտրությունների մասին։ Այս ընտրություններին պետք է մոտենալ որպես Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության պահպանման հանրաքվեի։ Բոլորս պատասխանելու ենք հետևյալ հարցերին՝

ուզում ենք լինի Հայաստանի Հանրապետությու՞ն, թե՞ «արևմտյան Ադրբեջան»,

ուզում ենք երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Ալիևի կամքից կախված ժամանակավոր կամ շոու–հրադադար,

ուզում ենք աղքատության հաղթահարում հանրության լայն շերտերի՞, թե՞ իշխող նեղ խմբի գրպաններում։

 

Այս տարին պետք է դառնա գործող վարչախմբի հեռացման տարի։ Պարտության խորհրդանիշը պետք է հեռացվի, որպեսզի մեր երկիրը շունչ քաշի, մեջքն ուղղի ու կյանք ստանա։

 

Ամեն մի քաղաքացու քվեից է կախված լինելու մեր երկրի ապագան։ Տանը մնալը, պասիվանալը, հիասթափվելը դասալքությանը հավասար բան է։ Մենք դասալիք չենք, ու դա պետք է ապացուցենք հունիսի 7–ին։

 

«Մայր Հայաստանը» մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին և իր կարևոր դերակատարումն է ունենալու իշխանափոխության գործում՝ ստանձնելով համախմբողի, մերանի ֆունկցիան։

 

Մենք ստեղծման օրվանից մասնակցել ենք համապետական ու քաղաքական նշանակություն ունեցող տեղական ընտրություններին, այդ թվում՝ Երևանում։ Բոլոր տեղերում էլ դրական արդյունք ենք ապահովել և խորհրդարանական ընտրություններում անցողիկության խնդիր չունենք։ Սակայն մեր նպատակը ոչ թե ֆրակցիոն մանդատներ ստանալն է, այլ իշխանափոխության հասնելը և պարտությունների էջը փակելը։ Իսկ դա նշանակում է, որ մի կողմ պետք է դնել հատվածական շահը և օրինակ ծառայել մյուսների համար։ Մենք այդպես էլ անում ենք։

 

Հարգելի՛ քաղաքացիներ, իդեալականն այն կլիներ, որ ընդդիմադիր ուժերն այս ընտրություններին մասնակցեին մեկ միասնական ճակատով։ Դա նաև հանրային պահանջ է։

Քաղաքական դաշտի բոլոր դերակատարներն էլ գիտեն, որ «Մայր Հայաստանը» ներդրել է իր ջանքերը, որպեսզի միասնականության գաղափարը կյանքի կոչվի, սակայն ոչ մեր մեղքով այդ ամենը տեղի չունեցավ։

 

Հիմա մենք ելնում ենք այլ մեկնակետից՝ փորձելով ամեն դեպքում առավելագույն համախմբում ապահովել։

 

Ինչ վերաբերում է ընտրության մասնակցության մեր ձևաչափին, ապա «Մայր Հայաստանը», քննարկումների և երկխոսության արդյունքում դրական գնահատելով Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած և արդեն իսկ հանրության տարբեր շերտերի կողմից հավանության արժանացած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է հենց այդ ծրագրով՝ «Բարգավաճ Հայաստանի» հետ միասնաբար։

«Առաջարկ Հայաստանին» ծրագիրն առանձնանում է նրանով, որ գրվում է ոչ թե կաբինետներում, այլ դրան մասնակցում են հանրության տարբեր հատվածներ՝ երիտասարդներն ու բիզնեսի ներկայացուցիչները, ուսուցիչներն ու բժիշկները, քաղաքաբնակներն ու գյուղաբնակները։ Ծրագիրն այդ առումով դառնում է ժողովրդական, քանի որ շարքային քաղաքացիները կա՛մ խնդիրների մասին են բարձրաձայնում, կա՛մ կոնկրետ առաջարկներով հանդես գալիս։ Եվ նրանց ձայնը լսելի է դառնում։ Եթե սրան ավելացնում ենք նաև մասնագիտական շրջանակների ներգրավվածությունը, ապա «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը դառնում է իշխանությունների առաջարկածի թիվ մեկ այլընտրանքը։

«Մայր Հայաստանն» իր գաղափարներով ու լուծումներով հարստացնելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը՝ դառնալով համահեղինակ։ Առաջիկայում մենք ոլորտ առ ոլորտ կներկայացնենք մեր առաջարկները՝ անցնելով քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, բակից բակ, տնից տուն։

 

Ընտրություններում ԲՀԿ–ի հետ միասնաբար հանդես գալն ուղերձ է այն մասին, որ ձևավորվում է ուժային կենտրոն, որը թիմային ու ծրագրային լուրջ այլընտրանք է իշխանությանը և հավակնում է պետության կառավարման ղեկը ստանձնելուն։

Սիրելի՛ ժողովուրդ,

 

Հունիսի 7–ի ընտրություններում ամեն մի քվեն հսկայական նշանակություն ունի։ Հետևաբար՝ չի՛ կարելի թույլ տալ քվեների փոշիացում, բայց մյուս կողմից էլ չի՛ կարելի փակել համախմբման դուռը՝ փոխարենն առաջարկելով «դուք մի կողմ քաշվեք ու մեզ մի խանգարեք» ձևակերպումը։ Չի՛ կարելի գործող մենաշնորհը նորով փոխարինել։ Ամեն մի քաղաքական միավոր պետք է իմանա, որ ինքն անտեսված չէ ու կարող է իր գիտելիքներով, ողջամիտ հավակնություններով ու թիմով օգուտ բերել ընդհանուր գործին՝ նոր իշխանության ձևավորմանը․ սա՛ է առողջ տարբերակը։ Մեր դռները բաց են բոլոր առողջ ուժերի համար։ Բոլորն էլ պետք է դրսևորվելու հնարավորություն ստանան և մասնակցեն փոփոխությանը։

Անհրաժեշտ է սեփական օրակարգը թելադրել՝ օրվա իշխանությանը տեղափոխելով այնտեղ, որտեղ իրենք թույլ են։ Դա բովանդակային բանավեճն է, պրոֆեսիոնալիզմը, ծրագրային մրցակցությունը, առաջնորդության նոր որակը։

 

Այս իշխանության այլընտրանքը մարդկային, մասնագիտական, բարոյական որակներն են։ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն այն հենքն է, որի շուրջ պետք է ընդհանուր հայտարարի գալ, որպեսզի հանրությունը տեսնի, որ կա ծրագիր, կա թիմ, կա համախմբում և հավատա իր ուժերին։

 

Մենք ամեն ինչ կանենք, որ ընդդիմադիր դաշտը հանդես գա իշխանափոխության միասնական օրակարգով և այդ օրակարգի սպասարկմանը միտված միասնական գործողություններով։ Եթե բոլորս քաղաքական մեկ թիրախ ունենանք, միմյանց դեմ քայլեր չիրականացնենք, ապա այս հոգավորի երգը երգվելու է։

 

Հարգելի՛ թիմակիցներ, առջևում հսկայական աշխատանք կա անելու։ Բոլորս միասին, իրար թիկունք կանգնելով պետք է փոխենք այս իրականությունը։ Մեր հակառակորդը ոչ այնքան այս հնամաշ դարձած իշխանությունն է, որքան անտարբերությունը, հիասթափությունը, հուսահատությունը, անվստահությունը։ Հենց այս ամենը հաղթահարենք, օրվա իշխանության հեռացումը կդառնա տեխնիկայի խնդիր։ Կասկած չունեմ։ Իշխանափոխությունը ոչ միայն ազգային անվտանգության ապահովման, այլ նաև արժանապատվության հարց է։ Մեզ սազական չէ խեղճ ու կրակ, վիզը ծուռ ու պարտված դեմքով աշխարհին ներկայանալը։

Միասին մենք ամեն ինչ կարող ենք։ Սիրելի՛ քաղաքացի։ Միացի՛ր մեզ, միացի՛ր մեր պայքարին։ Միացի՛ր, որ փոխենք», - գրել է Անդրանիկ Թեւանյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասինՄամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին
"Մայր Հայաստանը" Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվին Երևանի ավտոկայանատեղիների թանկացման դեմ գործը
Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգինՀայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոնՀայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն
Արեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմԱրեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմ
Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիքԿոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակՀայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասին
Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծըԿառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարությունՌուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարություն
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկաԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխությանՄարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխության
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանովԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանով
Նիդեռլանդների նոր փոխդեսպանն է ՀայաստանումՆիդեռլանդների նոր փոխդեսպանն է Հայաստանում
Ռուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումըՌուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումը
ԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ ԲրյուսելումԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ Բրյուսելում
Անկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբԱնկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակինՀայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին
Հայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծՀայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծ
Օմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներՕմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներ
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները
"Ուժեղ Հայաստանը" մեկնել է Ստեփանավան՝ քաղաքի խնդիրները գույքագրելու
Կոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնըԿոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը
"ՄուլտիՍթոունի" աշխատակիցները պահանջում են վերսկսել ձեռնարկության աշխատանքը. պետությունը որևէ միջոց չի ձեռնարկում
Փաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն էՓաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն է
Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  ԾառուկյանԻմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  Ծառուկյան
Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորությունԱրդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
Խոսելով  պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԽոսելով պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացմանՀայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման
Զատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցումԶատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
Շիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ ԱղեկյանինՇիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ Աղեկյանին
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ինՀայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն ԹորոսյանՀայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն Թորոսյան
Հայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել ԴուշանբեումՀայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել Դուշանբեում
Հայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանըՀայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ