Arminfo.info


 Շաբաթ, 7 Փետրվարի 2026 12:10
Նաիրա Բադալյան

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդը դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդը դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին

Արմինֆո. Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ՝ կոչ անելով աջակցել հայ գերիների վերադարձին և Լեռնային Ղարաբաղում այսօր ոչնչացման վտանգի տակ հայտնված քրիստոնեական եկեղեցիների ու հուշարձանների պահպանմանը։

 

«Մեծարգո պարոն փոխնախագահ, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի և այն հավատացյալների անունից, որոնց ես ծառայում եմ որպես առաջնորդ, Ձեզ եմ հղում իմ խորին հարգանքն ու երախտագիտությունը Միացյալ Նահանգների՝ Հարավային Կովկասում խաղաղության և մարդկային արժանապատվության պահպանմանն ուղղված երկարամյա հանձնառության համար։ Այսօր Ձեզ գրում եմ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես հովիվ՝ տեղահանված հոտի, որի պատմական եկեղեցիները, հազարամյա կրոնական հուշակոթողներն ու սրբավայրերը ներկայումս գտնվում են լուրջ վտանգի ներքո։ Բաքվի բանտում ապօրինաբար դեռևս պահվում են մեր հայրենակիցները, որոնք պատանդ են վերցվել 2023 թ․ սեպտեմբերի 20-ի պաշտոնական զինադադարից և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի իշխանությունների ստորագրած պայմանագրից հետո։ Բացի դրանից, մենք ունենք բազմաթիվ անհետ կորածներ վերջին Արցախյան պատերազմից։

 

Այս վճռորոշ պահին դիմում եմ Ձեզ մեծ հույսերով՝ խնդրելով Ձեր անհապաղ բարոյական և դիվանագիտական առաջնորդությունը երկու՝ խորապես մարդասիրական և հոգևոր նշանակության հարցերում։

 

I. Հայ ռազմագերիների և պատանդների վերադարձը, ինչպես նաև՝ անհետ կորածների կամ նրանց աճյունների որոնումը

 

2023 թ․ սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո կալանքի մեջ մնացող հայ գերիների ճակատագիրը մեծ ցավ է պատճառում մեր համայնքներին և խոր վերք հասցնում անհետ կորածների ընտանիքներին։ Թեպետ վերջին շաբաթներին արձանագրվել են որոշ ազատ արձակումներ, վստահելի աղբյուրները վկայում են, որ բազմաթիվ հայ տղամարդիկ և կանայք շարունակում են պահվել առանց թափանցիկ իրավական գործընթացների և, որոշ դեպքերում, առանց կանոնավոր կապի թե՛ անկախ դիտորդների, թե՛ իրենց ընտանիքների հետ, որոնք որևէ լուրի սպասման մեջ են։ Այս ընտանիքների ապրած անորոշությունն ու տառապանքը պահանջում են անհապաղ միջազգային ուշադրություն և մարդասիրական միջամտություն։ Հարգանքով խնդրում եմ, որ Միացյալ Նահանգների իշխանությունն իր ազդեցությունն օգտագործի՝ կոչ անելով Ադրբեջանի ղեկավարությանը՝ երաշխավորել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և այլ անաչառ դիտորդական կառույցների անհապաղ և անխոչընդոտ մուտքը անազատության մեջ պահվող բոլոր անձանց մոտ։ Որովհետև ինչպես Տերն է խոստանում Իր ժողովրդին՝ «Ես կ՚երևամ ձեզ, և կվերացնեմ ձեր գերությունը» (Երեմ. 29։14)։

 

II. Արցախի թեմի եկեղեցիների, քրիստոնեական հուշակոթողների և պատմական գերեզմանների ոչնչացումը, որը մաս է կազմում համաշխարհային կրոնական ժառանգության

 

Արցախի մեր հնագույն եկեղեցիները, վանքերը, գերեզմանատները և հուշարձանները, որոնք այսօր կանգնած են լուրջ վտանգի առջև և օրեցօր ոչնչացվում են, անբաժանելի մասն են քրիստոնեական աշխարհի նյութական և հոգևոր ժառանգության։ Անկախ փորձագետները և հեղինակավոր դիտորդները փաստագրել են հայկական կրոնական և մշակութային վայրերի վնասումն ու ոչնչացումն այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Շուշի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ Ժամ) և Մոխրենեսի 18-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցին ընդամենը երկու օրինակ են արդեն հողին հավասարեցված սրբավայրերից։ Այս վայրերը միայն ազգային խորհրդանիշներ չեն. դրանք կենդանի վկայություններ են տարածաշրջանի քրիստոնեական ժառանգության և բազմաթիվ ժողովուրդների համատեղ պատմության մասին։ Ուստի մեր ողջ հավատացյալների դասի և հոգևորական եղբայրների անունից դիմում եմ Ձեզ՝ հորդորելով նպաստել մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված անհապաղ քայլերին՝ թույլատրելով և խթանելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ անաչառ գիտական ու մշակութային կառույցների միջազգային մոնիթորինգը և փաստագրումը՝ ապահովելով անսահմանափակ մուտք փորձագետների և անկախ լրագրողների համար, ինչպես նաև աջակցելով սրբավայրերի երկարաժամկետ պահպանության և վերականգնման նախաձեռնություններին։

 

Ես վստահ եմ, որ Ձեր այցը Հայաստան, ինչպես նաև Ձեր բարոյական հեղինակությունը՝ որպես Միացյալ Նահանգների փոխնախագահ, ներկայացնում են բացառիկ հնարավորություն՝ առաջ մղելու հրատապ մարդասիրական լուծումներ վերոնշյալ խնդիրներում։

 

Հնարավորության դեպքում խորապես կգնահատեմ Ձեզ կամ Ձեր պատվիրակության բարձրաստիճան անդամներից մեկին հանդիպելու առիթը՝ անձամբ ներկայացնելու նշված ընտանիքների, հոգևորականների և տեղական համայնքների վկայությունները, և քննարկելու այն կոնկրետ քայլերը, որոնք կարող են իրականացվել առաջիկա ամիսներին։

 

Աղոթում եմ, որ մարդու իրավունքներին, արդարության և գթասրտության սկզբունքներին Ձեր հավատարմությունը նպաստի վշտահար ընտանիքների ցավի թեթևացմանը և այն սրբազան ժառանգության պահպանմանը, որը պատկանում է ողջ քրիստոնեական համայնքին և ամբողջ մարդկությանը», - ասվում է Արցախի թեմի առաջնորդի նամակում։

 

Հիշեցնենք, որ Բաքվի խամաճիկային դատարանը փետրվարի 5-ին շինծու մեղադրանքներով Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին դատապարտել էր ցմահ ազատազրկման, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։ Առայժմ չի հրապարակվել միայն բարերար Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, որի գործն առանձնացվել է առանձին վարույթում:

 

Նշենք նաև, որ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Հայոց եկեղեցու 10 առաջնորդներից մեկն է, ովքեր կողմ են Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հեռացմանը: 2025թ. դեկտեմբերի կեսերին Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դիմել էին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին՝ խնդրելով քննարկել ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի փոփոխության հարցը: Բաց նամակի տակ ստորագրել էին շուրջ 20 քաղաքացիական կազմակերպություններ և մի շարք հասարակական գործիչներ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ռուսաստանի դեսպան Եվդոկիմովին։Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ռուսաստանի դեսպան Եվդոկիմովին։
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի նկատմամբ գործը կուղարկվի դատարանԱնդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի նկատմամբ գործը կուղարկվի դատարան
Հայաստանն ու ԱՄՆ-ը գոհունակություն են հայտնել համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկայի կապակցությամբՀայաստանն ու ԱՄՆ-ը գոհունակություն են հայտնել համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկայի կապակցությամբ
Կամբոջան բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարատև բարեկամական և սերտ համագործակցության հարաբերությունները. Հուն ՄանեթԿամբոջան բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարատև բարեկամական և սերտ համագործակցության հարաբերությունները. Հուն Մանեթ
ՀՀ վարչապետն ընդգծում է հայ-ամերիկյան հագեցած օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունըՀՀ վարչապետն ընդգծում է հայ-ամերիկյան հագեցած օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունը
Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ․ օմբուդսմենՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ․ օմբուդսմեն
Բաքվի իշխանությունների հերթական հիստերիան. Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆԲաքվի իշխանությունների հերթական հիստերիան. Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Լիլիթ Գալստյան. իմ նպատակը մնում է անփոփոխ՝ հասնել երկրում իրական փոփոխությունների և ստեղծել կենսունակ պետությունԼիլիթ Գալստյան. իմ նպատակը մնում է անփոփոխ՝ հասնել երկրում իրական փոփոխությունների և ստեղծել կենսունակ պետություն
COP-17-ը Երևանում անցկացնելու պատճառով մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն անցկացվիCOP-17-ը Երևանում անցկացնելու պատճառով մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն անցկացվի
Չինաստան-Եվրասիա հիմնադրամի հիմնադիրը Միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի կառավարման խորհրդում բոլոր երկրների ներկայացուցչի պաշտոնի թեկնածուների շարքում էՉինաստան-Եվրասիա հիմնադրամի հիմնադիրը Միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի կառավարման խորհրդում բոլոր երկրների ներկայացուցչի պաշտոնի թեկնածուների շարքում է
Սիսիան համայնքին վերադարձվել է ևս մեկ հողամասՍիսիան համայնքին վերադարձվել է ևս մեկ հողամաս
Վիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինՎիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Ոստիկանապետ. Հանցագործության մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում նվազել է 0.3%-ովՈստիկանապետ. Հանցագործության մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում նվազել է 0.3%-ով
«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Երևանում«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Երևանում
Հայաստանն ու Հնդկաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիրՀայաստանն ու Հնդկաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
Փոխնախարար. Հանցագործությունների կանխարգելումը հանրային անվտանգության քաղաքականության հիմքում էՓոխնախարար. Հանցագործությունների կանխարգելումը հանրային անվտանգության քաղաքականության հիմքում է
Հայաստանի որոնողափրկարարական խումբը պատրաստվում է INSARAG միջազգային վերահավաստագրմանը, որը նախատեսված է 2028 թվականինՀայաստանի որոնողափրկարարական խումբը պատրաստվում է INSARAG միջազգային վերահավաստագրմանը, որը նախատեսված է 2028 թվականին
Փաստաբաններ. Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատարանՓաստաբաններ. Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատարան
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Աբրահամ Համադի գլխավորությամբ  ժամանել է ՀայաստանԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Աբրահամ Համադի գլխավորությամբ ժամանել է Հայաստան
Օգոստոսի 19-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև կկայանա քաղբանտարկյալների պաշտպանության հանրահավաքՕգոստոսի 19-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև կկայանա քաղբանտարկյալների պաշտպանության հանրահավաք
Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակըԹուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը
Ընդդիմադիր. Հայաստանի գործող ռեժիմը հետապնդում է այն գործիչներին և կառույցներին, որոնք զբաղվում են ազգային հարցերովԸնդդիմադիր. Հայաստանի գործող ռեժիմը հետապնդում է այն գործիչներին և կառույցներին, որոնք զբաղվում են ազգային հարցերով
Նարեկ Կարապետյան. Մենք չենք ուզում երկրում նման անարխիկ իրավիճակ, երբ պետության ղեկավարը զբաղված է ամեն ինչով, բացի իր անմիջական պարտականություններիցՆարեկ Կարապետյան. Մենք չենք ուզում երկրում նման անարխիկ իրավիճակ, երբ պետության ղեկավարը զբաղված է ամեն ինչով, բացի իր անմիջական պարտականություններից
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել «Վարչաֆեստ» մրցույթին և փառատոնինՆիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել «Վարչաֆեստ» մրցույթին և փառատոնին
"Ուժեղ Հայաստանը" և Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրները
"Հայաստան" խմբակցության ղեկավարը Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր
Հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսն ընդգրկվել է Հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսն ընդգրկվել է "Ավրորա" մրցանակի ընտրող հանձնաժողովի կազմում
Սուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր երկու խորհրդականներինՍուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր երկու խորհրդականներին
Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն էԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է
ԿԳՄՍՆ  և «Saté-Âtre»  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության  հուշագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակովԿԳՄՍՆ  և «Saté-Âtre»  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության  հուշագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակով
Քոչարյանը՝ Հովհաննիսյանի նշանակման մասին․ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ պատկերացնում է իր հաջորդ կարիերային ուղինՔոչարյանը՝ Հովհաննիսյանի նշանակման մասին․ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ պատկերացնում է իր հաջորդ կարիերային ուղին
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է հետախուզվող անձին հանձնելու մասին Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունըՎրաստանի իրավասու մարմինը բավարարել է հետախուզվող անձին հանձնելու մասին Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունը
Միլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBank
Հայաստանն ու Հնդկաստանը սահմանել են երկու երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների միջև համագործակցության նոր ձևաչափՀայաստանն ու Հնդկաստանը սահմանել են երկու երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների միջև համագործակցության նոր ձևաչափ
Հայաստանի Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունիՀայաստանի Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է ինքնասպանություն գործած Զաքարյանի ծառայակցի կալանավորման մասինՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է ինքնասպանություն գործած Զաքարյանի ծառայակցի կալանավորման մասին
Հայաստանում նշել են Օշականի ճակատամարտի 199-րդ տարեդարձըՀայաստանում նշել են Օշականի ճակատամարտի 199-րդ տարեդարձը
Ազգային ժողովի նիստում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունըԱզգային ժողովի նիստում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը
Ավարտվել է Աշոտյանի և ևս երկու անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունըԱվարտվել է Աշոտյանի և ևս երկու անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավարի հետՎարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավարի հետ
Մոսկվայում գտնվող ադրբեջանական սփյուռքի ղեկավարը արտաքսվել է Ռուսաստանից։Մոսկվայում գտնվող ադրբեջանական սփյուռքի ղեկավարը արտաքսվել է Ռուսաստանից։
Ազգային ժողովի պատգամավոր. Հայաստանը չի քննարկում որևէ այլ անվտանգության կազմակերպության անդամակցության հարցըԱզգային ժողովի պատգամավոր. Հայաստանը չի քննարկում որևէ այլ անվտանգության կազմակերպության անդամակցության հարցը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանական համագործակցությունըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանական համագործակցությունը
Երևանը կհյուրընկալի 2026 թվականի «Հայրենասիրական օրերը»Երևանը կհյուրընկալի 2026 թվականի «Հայրենասիրական օրերը»
ՀՀ դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի մասնաճյուղի նախկին ղեկավարի գույքը բռնագանձել պետության օգտինՀՀ դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի մասնաճյուղի նախկին ղեկավարի գույքը բռնագանձել պետության օգտին
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար. Կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետումՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար. Կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետում
Հնդկաստանի պաշտպանության նախարարը  գտնվում է ՀայաստանումՀնդկաստանի պաշտպանության նախարարը գտնվում է Հայաստանում
Հայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնՀայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոն
Պաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներըՊաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները
Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորությունները
2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնըՀայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնը
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա
Կիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարներըԿիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորությունները
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամՆոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամ
Սևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը Դավիթ Ղազինյանին առաջադրել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Հայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակըՀայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար