


Արմինֆո. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը ՝ ծառայություններ մատուցելով Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիներին: Այդ մասին ասվում է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հայտարարությունում։
«Հյուպատոսական ծառայությունների հարցերով կարող եք դիմել Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետևյալ հեռախոսահամարներով․ +963 964 422 005, +963 942 000 690", - նշվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում ՍԱՀ կառավարական զորքերի և քրդերի գլխավորած ուժերի միջև բախումների մասին: Ըստ ԶԼՄ-ների՝ բախումների հետևանքով զոհվել է, առնվազն, 7 մարդ, հիմնականում ՝ քաղաքացիական անձինք: Հայերի շրջանում զոհեր չկան։ Համայնքում հայրենակիցներին կոչ են արել առանց հատուկ անհրաժեշտության տնից դուրս չգալ։



