


Արմինֆո. 2025թ․ դեկտեմբերի 19-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի պաշտպանության նախարար, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Դաուրեն Կոսանովի հետ։
Ղազախստանում Հայաստանի դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը Ղազախստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը ներկայացվել է Ղազախստանում Հայաստանի դեսպանությանը կից նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Արայիկ Նորոյանը։
Հաջորդած զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, որոնք երկկողմ փոխգործակցությունն իրականացնում են ծրագրային հիմքի վրա։ Անդրադարձ է կատարվել համագործակցության իրավական հենքի ընդլայնման հարցերն, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։



