


Արմինֆո. Քուվեյթում ՀՀ դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանին հյուրընկալել է Քուվեյթի մշակույթի, արվեստի և գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղար դոկտոր Մուհամմադ Խալեդ ալ-Ջասսարը։
Քուվեյթում ՀՀ դեսպանության հաղորդագրությն համաձայն, կողմերը զրուցել են երկու երկրների միջև առկա մշակույթի ոլորտում պայմանագրի կետերն իրականացնելու հնարավորության մասին, քննարկել Հայաստանում Քուվեյթի մշակույթը, արվեստն ու գրականությունը և Քուվեյթում Հայաստանի համապատասխան ոլորտները ներկայացնելու կարևորության մասին։
«ՀՀ դեսպանն ու ՔՄԱԳԱԽ գլխավոր քարտուղարը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ նախաձեռնությունների միջոցով խորացնել Հայաստան-Քուվեյթ երկկողմ հարաբերությունները մշակույթի, արվեստի և գրականության ոլորտներում, խրախուսել համատեղ ուսումնասիրությունները, ցուցահանդեսները, ուղիղ համագործակցությունը մշակութային ու գիտակրթական հաստատությունների միջև», - նշվում է հաղորդագրությունում։



