


Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ը պաշտոնական այցով կգտնվի Ղազախստանում, հաղորդում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, այնուհետև՝ հանդիպում ընդլայնված կազմով:
Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և ՂՀ խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:
Նախատեսվում է այցելություն "Աստանա Էքսպո" ցուցահանդեսային կենտրոն, արհեստական բանականության միջազգային կենտրոն՝ alem.ai, և Ղազախստանի ազգային թանգարան:-



